Սերխի Դարդեր

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխի Դարդեր Մոլ (իսպ.՝ Sergi Darder Moll, դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1][2], Արտա, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Էսպանյոլի» կազմում։

Սերխի Դարդեր
իսպ․՝ Sergi Darder Moll
Դարդերը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերխի Դարդեր Մոլ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1993(1993-12-22)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Արտե, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 10
Պատանեկան կարիերա
2007-2011 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Իսպանիա Էսպանյոլ B 36 (2)
2012-2013 Իսպանիա Մալագա B 37 (1)
2013-2015 Իսպանիա Մալագա 64 (6)
2015-2018 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 52 (3)
2017-2018   Իսպանիա Էսպանյոլ 35 (1)
2018-ներկա Իսպանիա Էսպանյոլ 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Իսպանիա Իսպանիա Մ21 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

«Էսպանյոլ», «Մալագա» խմբագրել

Սերխին 2007 թվականին միացել է «Էսպանյոլի» ակադեմիային։ 2011-12 մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել թիմի երիտասարդական կազմում և մասնակցել է Տերսերա դիվիզիոնի խաղերին։

2012 թվականի հուլիսին Սերխի Դադերը տեղափոխվել է «Մալագա» և միացել է իսպանական ակումբի երիտասարդական թիմին։ Հաջորդ մրցաշրջանից առաջ ընկած մինչմրցաշրջանային խաղաշրջանում նա գրավել է գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերի ուշադրությունը և հրավիրվել է հիմնական թիմ։

Լա Լիգայում նա իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ «Վալենսիայի» դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ կատալոնական թիմի պարտությամբ։

2013 թվականի նոյեմբերի 4-ին Դարդերը 4 տարվա պայմանագիր է կնքել «Մալագայի» հետ[4]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի մարտի 31-ին՝ «Ռեալ Բետիսի» դեմ խաղում և օգնել է իր թիմին հաղթել 2-1 հաշվով[5]։

«Օլիմպիկ Լիոն» խմբագրել

2015 թվականի օգոստոսի 30-ին 12 միլիոն եվրոյի դիմաց Սերխի Դարդերը տեղափոխվել է Լիգա 1-ում հանդես եկող «Օլիմպիկ Լիոն»[6]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Ֆրանսիայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 20-ին՝ «Օլիմպիկ Մարսելի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[7]։

2016 թվականի փետրվարի 28-ին Դարդերը գոլի հեղինակ է դարձել «ՊՍԺ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ փարիզյան ակումբի հաղթանակով[8]։

Վերադարձ «Էսպանյոլ» խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 1-ին Սերխին վարձավճարով վերադարձել է «Էսպանյոլ»[9]։ Իսկ 2018 թվականի հուլիսի 1-ին իսպանացի ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիա Մ21 հավաքականի կազմում Դարդերը իր դեբյուտը նշել է 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Մ21 հավաքականի դեմ խաղում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխի Դարդեր» հոդվածին։