Սերխի Գոմես

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխի Գոմես (իսպ.՝ Sergi Gómez, մարտի 28, 1992(1992-03-28)[1][2][3], Արենիս դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Սերխի Գոմես
Sergi Gómez
Գոմեսը Սելտա Վիգոյի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Sergi Gómez Solà
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1992(1992-03-28)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Արենիս դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 3
Պատանեկան կարիերա
1998-2004 Իսպանիա Կանե դե Մար
2004-2006 Իսպանիա Մատարո
2006-2011 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Իսպանիա Բարսելոնա B 96 (3)
2010 Իսպանիա Բարսելոնա 0 (0)
2014-2018 Իսպանիա Սելտա Վիգո 111 (1)
2018-ներկա Իսպանիա Սևիլյա 22 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Իսպանիա Իսպանիա Մ17 15 (1)
2010 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (0)
2010-2011 Իսպանիա Իսպանիա Մ19 13 (0)
2013-2014 Իսպանիա Իսպանիա Մ21 9 (0)
2014-ներկա Կատալոնիա Կատալոնիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 4-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բարսելոնա խմբագրել

Գոմեսը Բարսելոնայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսպանիայի սուպերգավաթի Սևիլյայի դեմ խաղում[5][6]։ Սա Գոմեսի անցկացրած միակ հանդիպումն էր Բարսելոնայի առաջին թիմի կազմում։ Իր դեբյուտը Բարսելոնա B-ի կազմում Սեգունդա Դիվիզիոնում նշեց սեպտեմբերի 5-ին՝ Խերեսի դեմ խաղում[7]։ Գոմեսը հանդես էր գալիս միայն ակումբի երիտասարդական և երկրորդ թիմի կազմում[8]։ Այս ընթացքում նա Բարսելոնա B-ի կազմում անցկացրեց 87 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Սելտա Վիգո խմբագրել

2014 թվականի հուլիսի 1-ին Գոմեսը անվճար տրանսֆերով միացավ Սելտա Վիգոյին՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[9][10][11]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[12][13]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Էլչեի դեմ խաղում[14]։ 2016 թվականի մարտի 5-ին իսպանացին գոլային փոխանցում տվեց Յագո Ասպասին Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Սելտան պարտվեց 7-1 հաշվով[15]։ 2015-16 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[16]։

2016 թվականի հուլիսի 4-ին Գոմեսը երկարաձգեց իր պայմանագիրը Սելտայի հետ մինչև 2019 թվականը[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[18]։ Հոկտեմբերի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Վիլյառեալի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 87-րդ րոպեին[19]։ Իր հաջորդ՝ Լաս Պալմասի դեմ խաղում իսպանացին կրկին կարմիր քարտ ստացավ՝ հեռացվելով խաղադաշտից խաղի 66-րդ րոպեին[20]։ Սելտայի կազմում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 30-ին՝ Իսպանիայի գավաթի ՈՒԿԱՄ Մուրսիայի դեմ խաղում[21]։ 2016-17 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[22]։

Իր առաջին գոլը Լա Լիգայում Գոմեսը խփեց 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[23]։ Սելտա Վիգոյի կազմում Գոմեսը անցկացրեց 134 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Սևիլյա խմբագրել

2018 թվականի հուլիսի 23-ին Գոմեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[24][25][26][27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ույպեշտի դեմ խաղում[28]։ Օգոստոսի 12-ին իսպանացին խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում[29], սակայն Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[30][31][32]։ Նոյեմբերի 8-ին նա հեռացվեց խաղադաշտից Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 56-րդ րոպեին[33]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գոմեսը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 խաղերում։ Նույն թվականի աշնանը Գոմեսը մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[34], որտեղ Իսպանիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ երրորդ տեղի համար խաղում պարտության մատնելով Կոլումբիային[35][36]։ 2011 թվականին Գոմեսը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[37]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչի ավելացված ժամանակում 2-3 հաշվով հաղթելով Չեխիային[38][39]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 4-ի դրությամբ[40]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա B 2009–10 Սեգունդա Դիվիզիոն B 9 1 9 1
2010–11 Սեգունդա Դիվիզիոն 9 0 9 0
2011–12 21 0 21 0
2012–13 21 2 21 2
2013–14 36 0 36 0
Ընդհանուր 96 3 0 0 0 0 0 0 96 3
Բարսելոնա 2010–11 Լա Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
Սելտա Վիգո 2014–15 Լա Լիգա 22 0 4 0 26 0
2015–16 31 0 6 0 37 0
2016–17 25 0 6 1 5 0 36 1
2017–18 33 1 2 0 35 1
Ընդհանուր 111 1 18 1 5 0 0 0 134 2
Սևիլյա 2018–19 Լա Լիգա 22 0 2 0 9 0 1 0 34 0
Կարիերայի ընդհանուր 229 4 20 1 14 0 2 0 265 5

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բարսելոնա

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2011[39]

Իսպանիա Մ17

  • ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնություն. երրորդ տեղ. 2009[36]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Sergi Gómez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Sevilla FC - FC Barcelona, Aug 14, 2010 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  6. 6,0 6,1 «Sevilla 3-1 Barcelona». actas.rfef.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  7. «FC Barcelona B - Xerez CD, Sep 5, 2010 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  8. VAVEL.com (2014 թ․ մայիսի 4). «Sergi Gómez: "Merecimos, al menos, el empate"». VAVEL (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  9. Vigo, Faro de. «Sergi Gómez firma por el Celta hasta 2017». www.farodevigo.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  10. «Sergi Gomez joins Celta Vigo». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  11. Sport (2014 թ․ հունիսի 28). «Sergi Gomez ties up Celta Vigo move | barca | sport.es». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)
  12. «Celta de Vigo - Real Sociedad, Sep 13, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  13. «Celta vs R. Sociedad: resumen, goles y resultado». MARCA.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  14. «Elche CF - Celta de Vigo, Sep 26, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  15. «Real Madrid - Celta de Vigo, Mar 5, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  16. «Sergi Gomez | Football Stats | Sevilla | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Sergi Gomez renews for Celta Vigo until 2019». RC Celta (բրիտանական անգլերեն). -001-11-30T00:00:00+00:00. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  18. «Standard Liège - Celta de Vigo, Sep 15, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  19. «Villarreal CF - Celta de Vigo, Oct 16, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  20. «UD Las Palmas - Celta de Vigo, Oct 30, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  21. «UCAM Murcia CF - Celta de Vigo, Nov 30, 2016 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  22. «Sergi Gomez | Football Stats | Sevilla | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  23. «Celta de Vigo - Athletic Bilbao, Nov 5, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  24. «Sevilla and Celta Vigo reach agreement in principle for the transfer of Sergi Gómez». www.sevillafc.es. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  25. «Sevilla sign Celta's Sergi Gomez | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  26. «OFFICIAL - Sevilla FC sign SERGI Gomez from Celta Vigo». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  27. «OFFICIAL - Sevilla FC sign SERGI Gomez from Celta Vigo». www.transfermarketweb.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  28. «Újpest FC - Sevilla FC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  29. «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  30. «Sevilla FC – FC Barcelona: Super Cup Champions! (1-2)». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  31. «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  32. «Spanish football | Dembele stunner wins Supercopa for Barca as Sevilla pay the penalty». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  33. «Akhisarspor - Sevilla FC, Nov 8, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  34. FIFA.com. «FIFA U-17 World Cup Nigeria 2009 - Teams - Spain». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)
  35. «Colombia U17 - Spain U17, Nov 15, 2009 - U17-Weltmeisterschaft 2009 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  36. 36,0 36,1 FIFA.com. «Spanish snatch podium place». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  37. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  38. «Czech Republic U19 - Spain U19, Aug 1, 2011 - European U19 Championship 2011 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  39. 39,0 39,1 UEFA.com. «Under-19 - Spain make it six of the best in Estonia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  40. «Sergi Gómez». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխի Գոմես» հոդվածին։