Սերխիո Էսկուդերո

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխիո Էսկուդերո (իսպ.՝ Sergio Escudero Palomo, սեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1][2], Վալյադոլիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Սևիլյայի» կազմում։

Սերխիո Էսկուդերո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1989(1989-09-02)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրՎալյադոլիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Sergio Escudero Palomo Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում իր դեբյուտը Սերխիոն կատարել է 2008 թվականին «Ռեալ Մուրսիայի» կազմում՝ «Սալամանկայի» դեմ խաղում (2:2)։

2010 թվականին 2.5 միլիոն եվրոյի դիմաց Սերխիոն տեղափոխվել է գերմանական «Շալկե 04»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր[3]։ Թիմի կազմում իր դեբյուտը կատարել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Ապոելի» դեմ խաղում։

2013 թվականի հունվարի 25-ին Սերխիոն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Խետաֆե»[4][5]։

2013 թվականի հուլիսի 11-ին «Խետաֆեն» 500 հազար եվրոյով գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Իսպանացին թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր[6][7]։

2015 թվականի հուլիսի 3-ին Էսկուդերոն պայմանագիր է կնքել «Սևիլյա» հետ[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Շալկե 04»
  • Գերմանիայի գավաթակիր - 2010-2011
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Шальке подписали защитника Мурсии». Memax.com.ua. 02 августа 2010.
  4. «Sergio Escudero spielt im kommenden halben Jahr beim FC Getafe». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  5. «Sergio Escudero, nuevo jugador del Getafe». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  6. Getafe bestätigt Escudero-Wechsel
  7. «Ángel Torres confirma el fichaje de Sergio Escudero». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  8. «El Sevilla FC y el Getafe CF llegan a un acuerdo para el traspaso de Escudero». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել