Սերինոսահատ տարօրինակ

բույսերի տեսակ
Սերինոսահատ տարօրինակ
Սերինոսահատ տարօրինակ
Սերինոսահատ տարօրինակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Երկծոպիկ (Phalaris)
Տեսակ Սերինոսահատ տարօրինակ (P. paradoxa)
Միջազգային անվանում
Phalaris paradoxa

Սերինոսահատ տարօրինակ (լատին․՝ Phalaris paradoxa), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա խոտաբույս է։ Ցողունները հիմքում փնջաձև ճյուղավորված են, 10-50 սմ բարձրությամբ։ Վերին տերևի տերևապատյանը փքված է։ 2-7 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ ծաղկաբույլը խիտ է ու գուրզանման, հիմքի մոտ՝ խիստ նեղացած հուրան։ Ծաղկային թփերը փայլուն են, 2,5-3,5 մմ երկարությամբ։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Արևելյան Կովկասում և Անդրկովկասում, Հարավային Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 100 կմ²-ից պակաս է։ Կապված աճելավայրի պայմանների փոփոխության հետ՝ Հայաստանում տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.