Սերդոլիկ, կամ կոռնելիան[2] կարմրադարչնագույն միներալ, սովորաբար օգտագործվում է որպես կիսաթանկարժեք քար։ Սերդոլիկի նման քար է սարդը, որը որպես կանոն ավելի կարծր է և ունի ավելի մուգ գույն, բայց նրանց միջև տարբերությունը հստակորեն որոշակի չէ, հաճախ այդ երկու անվանումները միմյանց փոխարինում են։ Եվ սերդոլիկը, և սարդը հանդիսանում են խալցեդոնի տարատեսակներ, որնը իր հերթին քվարցի տարատեսակ է։ Գույնը պայմանավորված է երկաթի օքսիդով, կարող է լինել բաց նարնջագույնից մինչև համարյա սև գույն։ Ավելի հաճախ հանդիպում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Սիբիրում և Գերմանիայում:

Սերդոլիկ
Ընդհանուր
ԿատեգորիաԽալցեդոնի տարատեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO2
Նույնականացում
Մոլեկուլային զանված60 գ/մոլ
ԳույնԲաց դեղինից մինչև կարմրադարչնագույն
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՏրիգոնային
ԹերթականությունԲացակայում է
ԲեկումԱնհարթ, դյուրաբեկ, կոնխոիդալ
Մոոսի կարծրություն6 - 7
ՓայլԱպակեփայլ, անփայլ, յուղափայլ, մետաքսափայլ
ԹափանցիկությունԿիսաթափանցիկից անթափանց
Ձգողականություն2.59 - 2.61
ՊլեոքրոիզմՉունի
Ծանոթագրություններ[1]
Ենթակատեգորիախալցեդոն և թանկարժեք քար
Փայլեցրած սերդոլիկ

Պատմություն խմբագրել

 
Պտղոմեոսյան թագուհու պատկերով սերդոլիկի զարդ, հելլենիստական աշխատանք, , Ֆրանսիա, Մեդալների Կաբինետ
 
Մեջտեղում փորագրված ազնվական գերբով լեհական մատանի կնիքելու համար

Խալցեդոնի կարմիր տարատեսակը դեռևս Նոր քարի դարաշրջանում Բուլղարիայում հայտնի էր որպես ուլունքաքար։ Առաջին երեսակված սերդոլիկի ուլունքի մասին նկարագրությունը եղել է Վառնայի նեկրոպոլում դեռևս պղնձի դարաշրջանում՝ Ք.ա. 5-րդ հազարամյակի կեսերին։ Ուլունքի ամեն հատիկը պետք է ունենար հաստատուն 16 + 16 = 32 նիստ ամեն կողմում:[3] Անցքեր անելու համար Մեհրգարում (Պակիստա)) օգտագործել են մեխանիկական գայլիկոն Ք.ա. 4-5 հազարամյակներում[4]։ Դեկորատիվ իրերի տեսքով սերդոլիկ է գտնվել նաև Կրետե կղզու մինոյան քաղաքակրթությանը համապատասխանող շերտերում[5], այն թվագրված է մոտավորապես Ք.ա. 1800 թվականին։ Սերդոլիկը լայնորեն օգտագործվել է Հռոմեական կայսրության ժամանակ փորագրած թանկարժեք քարեր, փոքրիկ կնիքներ, մատանիներ պատրաստելու ինչպես նաև կարևոր փաստաթղթերի վրա կնիքներ դնելու համար, քանի որ տաք խեժը չի կպչում սերդոլիկին[6]։ Սարդը օգտագործվում էր ասորական գլանաձև կնիքներ պատրաստելու, եգիպտական և փյունիկյան համայիլներ, ինչպես նաև հին հունական և էտրուսկյան թանկարժեք զարդաքարեր պատրաստելու համար[7]։ Հրեական քահանայապետի լանջակապի վրա 12 քարերից առաջինը կարմրավուն քար էր, հնարավոր է սերդոլիկ[7]։

 
Ոսկուց և սերդոլիկից պատրաստված ուլունքներով վղնոց պատրաստված Կիպրոսում, Ք.ա, 1400-1200, Բրիտանական թանգարան

Ծագումնաբանություն խմբագրել

 
Այս եգիպտական վզնոցը պատրաստված է սերդոլիկի ուլունքներից և ոսկե թիթեղներից պատրաստած տաս համայիլներից.[8] Ուոլտերսի գեղարվեստական թանգարան

Ըստ Պլինիոս Ավագի սարդն իր անունը ստացել է Լիդիայում գտնվող Սարդիս քաղաքի անունից, բայց համաձայն այլ պնդումների քարի անունը կապված է պարսկերեն سرد բառի հետ, որը նշանակում է դեղնակարմիր[7]։

Սերդոլիկ և սարդ խմբագրել

Սերդոլիկ և սարդ անունները հաճախ օգտագործվում են միևնույն քարի դեպքում, բայց դրանք օգտագործվում են նաև տարբեր ենթատեսակներ բնորոշելու համար։ Սերդոլիկի և սարդի ընդհանուր տարբերությունները կայանում են հետևյալում.[7]


  Սերդոլիկ Սարդ
Գույն Ավելի բաց գույներ, նարնջագույնի տարբեր երանգներից մինչև կարմրադարչնագույն Ավելի մուգ, կուգ կարմրադարչնագույնից մինչև համարյա սև գույն
Կարծրություն Ավելի փափուկ Ավելի ամուր ևավելի կարծր
Կոտրվածքի մակերևույթ Անհարթ, կոնխոիդալային Սերդոլիկի նման, բայց ավելի անհարթ ու խամրած

Բոլոր այս հատկանիշները փոփոխվում են ժամանակի ընթացքում, այդ պատճառով սերդոլիկի և սարդի միջև հստակ սահման ըստ էության չկա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rudolf Duda and Lubos Rejl: Minerals of the World (Arch Css, 1990)
  2. Websters New World College Dictionary. Fourth Edition. 2001. Editor in chief Michael Agnes.
  3. Kostov & Pelevina (2008).
  4. Kulke, Hermann & Rothermund, Dietmar (2004). A History of India. Routledge. 22. 0-415-32920-5.
  5. C. Michael Hogan, Knossos fieldnotes, Modern Antiquarian (2007)
  6. Section 12 of the translation of Weilue - a 3rd-century Chinese text by John Hill under "carnelian" and note 12.12 (17)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Chisholm, Hugh, ed. (1911). «Sard» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  8. «Egyptian - Necklace». The Walters Art Museum.

Գրականություն խմբագրել

  • Allchin, B. 1979. The agate and carnelian industry of Western India and Pakistan. – In: South Asian Archaeology 1975. E. J. Brill, Leiden, 91-105.
  • Beck, H. C. 1933. Etched carnelian beads. – The Antiquaries Journal, 13, 4, 384-398.
  • Bellina, B. 2003. Beads, social change and interaction between India and South-east Asia. – Antiquity, 77, 296, 285-297.
  • Brunet, O. 2009. Bronze and Iron Age carnelian bead production in the UAE and Armenia: new perspectives. – Proceedings of the Seminar for Arabian Studies, 39, 57-68.
  • Carter, A. K., L. Dussubieux. 2016. Geologic provenience analysis of agate and carnelian beads using laser ablation-inductively coupled plasma-mass spectrometry (LA-ICP-MS): A case study from Iron Age Cambodia and Thailand. – J. Archeol. Sci.: Reports, 6, 321-331.
  • Cornaline de l'Inde. Des pratiques techniques de Cambay aux techno-systèmes de l'Indus (Ed. J.-C. Roux). 2000. Éditions de la Maison des sciences de l'homme, Paris, 558 p.
  • Glover, I. 2001. Cornaline de l'Inde. Des pratiques techniques de Cambay aux techno-systèmes de l'Indus (sous la direction de V. Roux). – Bulletin de l'Ecole française d'Extrême-Orient, 88, 376-381.
  • Inizan, M.-L. 1999. La cornaline de l’Indus à la Mésopotamie, production et circulation: la voie du Golfe au IIIe millénaire. – In: Cornaline et pierres précieuses. De Sumer à l’Islam (Ed. by F. Tallon), Musée du Louvre, Paris, 127-140.
  • Insoll, T., D. A. Polya, K. Bhan, D. Irving, K. Jarvis. 2004. Towards an understanding of the carnelian bead trade from Western India to sub-Saharan Africa: the application of UV-LA-ICP-MS to carnelian from Gujarat, India, and West Africa. – J. Archaeol. Sci., 31, 8, 1161-1173.
  • Kostov, R. I.; Pelevina, O. (2008). «Complex faceted and other carnelian beads from the Varna Chalcolithic necropolis: archaeogemmological analysis». Proceedings of the International Conference “Geology and Archaeomineralogy”. Sofia, 29-30 October 2008. Sofia: Publishing House “St. Ivan Rilski”: 67–72.
  • Mackay, E. 1933. Decorated carnelian beads. – Man, 33, Sept., 143-146.
  • Theunissen, R. 2007. The agate and carnelian ornaments. – In: The Excavations of Noen U-Loke and Non Muang Kao (Eds. C. Higham, A. Kijngam, S. Talbot). The Thai Fine Arts Department, Bangkok, 359-377.

Արտաքին հղումներ խմբագրել