Սերդար Օրթաչ (Թուրքերեն՝ Serdar Ortaç, փետրվարի 16, 1970(1970-02-16), Ստամբուլ, Թուրքիա), թուրք հայտնի երաժիշտ, երգիչ, երգահան և շոումեն։

Սերդար Օրթաչ
Բնօրինակ անունթուրքերեն՝ Serdar Ortaç
Ծնվել էփետրվարի 16, 1970 (54 տարեկան),
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր{{{2}}}Ստամբուլ, Թուրքիա
ԺանրերԹուրքական փոփ, պատանեկան բաբլգամ, արաբեսկ
ՄասնագիտությունԵրգիչ
կոմպոզիտոր
շոումեն
պրոդյուսեր
գործարար
Գործիքներվոկալ
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլRaks (1994-1999)
Universal-Marş Müzik (1999-2004)
Emre Plak (2004-2014)
DMC (2014-)
Կայք[http://www.serdarortac.net Serdar Ortaç
 Serdar Ortaç Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1970 թվականի փետրվարի 16-ին, Ստամբուլի Վաքըվ Համալսարանային հիվանդանոցում ծնվեց մայր՝ Նեսրին Օրթաչի, և հայր՝ Մեհմեթ Օրթաչի առաջնեկ տղան՝ Սերդար Օրթաչը։ Քոջամուսթաֆափաշա միջնակարգ դպրոցը և Սուադիյե արհեստի ավագ դպրոցն ավարտելուց հետո, Սերդար Օրթաչն ընդունվում է Հայդարփաշա արհեստի համալսարան։ Ընդամենը 7 տարեկան հասակում, միաժամանակ ուսմանը, իր հոր՝ փոքրիկ արհեստանոցում, անցնում է փայտամշակման ու կահույքի պատրաստման աշխատանքի, միաժամանակ բլիթներ և ջուր վաճառելով Ստամբուլի փողոցներում։

Այնուհետև բարձրագույն կրթություն է ստանում Ստամբուլի Բիլքենթ համալսարանի՝ անգլերեն լեզվի և գրականության բաժնում։ 1993 թվականին անցնում է աշխատանքի Ստամբուլի հայտնի ռադիոկայաններում, լինելով ծրագրերի հեղինակ և ռադիովարող։ Իր հաղորդումներից մեկում, Սերդար Օրթաչը կարդում և երգում է իր հեղինակային երգերը և սիրային խոսքերը, այն ժամանակվա հանրահայտ Raks ձայնագրման ստուդիան և լեյբլը, լսելով նրա հեղինակային երգերը և պատանեկան ձայնի առանձնահատկությունը, պայմանագիր է կնքում նրա հետ, և թողարկվում Սերդար Օրթաչի առաջին ալբոմը՝ "Aşk İçin/Karabiberim" (Հայերեն՝ "Սիրո համար/Իմ սև պղպեղ")։ Այդ ալբոմը վաճառվելով ավելի քան յոթ հարյուր հազար օրինակ, միանգամից մեծ համբավ է ապահովում Սերդար Օրթաչին։

1996 թվականին թողարկվում է նրա երկրորդ ալբոմը և կրկին հիթային դառնալով, Մեքսիկայում թողարկվում է այդ նույն ալբումի իսպաներեն տարբերակը, որում Սերդար Օրթաչի հեղինակային երգերից "Loco Para Amar"-ը, գրավում է առաջին հորիզոնականը՝ Հարավային Ամերիկայի բազմաթիվ ռադիոկայանների թոփ տասնյակներում։ Այնուհետև թողարկվում են բազմաթիվ հիթային ալբոմներ, որոնցից "Çakra/Beni Unut" ալբոմը, վաճառվում է ավելի քան երկու միլոն օրինակ։

1998 թվականին զորակոչվում է բանակ։

2014 թվականի հունիսի 6-ին ամուսնանում է իռլանդուhի հանրահայտ մոդել՝ Քլոի Լոունանի հետ։ Սերդար Օրթաչը հանդիսանում է հիթային երգերի արքան, ստեղծելով ավելի քան երկու հարյուր երգեր բազմաթիվ հայտնի երգիչների համար, որոնց շարքում են Աժդա Պեքանը, Սիբել Ջանը, Էբռու Գյունդեշը, Հուլյա Ավշարը, Մուազզեզ Աբաջըն, Դեմեթ Աքալըն, Գյուլշենը, Բենգյուն և այլք։ Սերդարի հեղինակային երգերից շատերը թարգմանվում և երգվում են ալյազգի երգիչ և երգչուհիների կողմից, ապահելով նրանց արագ ճանաչումը, որոնց շարքինեն դասվում Ֆիլիպ Կիրկորովը, Արմենչիկը, բալկանյան և արաբական երկրների հայտնի շատ երգիչներ։ Համերգներով է հանդես գալիս ԱՄՆ-ում, և Եվրոպայի մի շարք երկրներում։ Նրա երգերից շատերը Եվրոպայի թոփ հորիզոնականներում առաջատար դիրքեր են զբաղեցնում։ Սերդար Օրթաչն իր տեսահոլովակներից շատերի պրոդյուսերն է և երաժշտական երկը շարադրելու հեղինակը։ Նկարահանվել է ֆիլմերում։ Համագործակցում է հանրահայտ գործիքավորողների և երգահաների հետ։

Մրցանակներ խմբագրել

  • 1995 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տղա հայտնություն
  • 1997 - Հայրենիքի տարվա լավագույն երգ - Padişah
  • 1999 - Hürriyet Altın Kelebek - Տարվա հաջողակ երգիչ
  • 2000 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2003 - Ռադիոյի և հեռուստատեսության օսկար - Տարվա լավագույն հաղորդավար և շոու։ Serdar Ortaç'la Hep Beraber
  • 2005 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2005 - Mü-Yap երաժշտական փառատոն - Beni Unut/Çakra - Տարվա ամենաշատ վաճառված ալբոմը
  • 2006 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն տեսահոլովակ-Gitme
  • 2006 - Altın Kelebek Ödülü - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2006 - Altın Kelebek Ödülü -Տարվա լավագույն ստեղծագործություն-Dansöz
  • 2007 - Mü-Yap երաժշտական փառատոն - Mesafe - Տարվա ամենաշատ վաճառված ալբոմը
  • 2009 - Kral TV երաժշտական փառատոն - Տարվա լավագույն երգահան
  • 2009 - Kral TV երաժշտական փառատոն - Հատուկ տիտղոս՝ ԱԴԱՄԱՆԴ, համացանցում ամենաշատը բեռնված երգիչ
  • 2009 - Altın Kelebek - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2010 - Kral TV երաժշտական փառատոն - Ռադիոներում ամենաշատ լսված երգիչ
  • 2011 - Balkanika TV - Բալկանյան մրցանակներ - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2012 - Kral TV երաժշտական փառատոն - Ռադիոներում ամենաշատ լսված երգիչ
  • 2012 - Balkanika TV - Բալկանյան մրցանակներ - Տարվա լավագույն տղա երգիչ
  • 2012 - Balkanika TV - Բալկանյան մրցանակներ - Տարվա լավագույն դուետ-Serdar Ortaç & Emanuela

Սինգլ խմբագրել

  • Serdar Ortaç ft. Suat Aydoğan - Bebeğim (Թուրքերեն)
  • Dj Uğur Kırık ft. Serdar Ortaç - Su (Թուրքերեն)
  • Bengü ft. Serdar Ortaç - Korkma Kalbim (Թուրքերեն)
  • Dj Uğur Kırık ft. Serdar Ortaç - Asrın Hatası (Թուրքերեն)
  • Serdar Ortaç ft. Celia - Daddy Down (Թուրքերեն, անգլերեն)
  • Serdar Ortaç ft. Sasha - Я не хочу, щоб ви (Ուկրաիներեն)
  • Nil Özalp ft. Serdar Ortaç - Kal Aklımda (Թուրքերեն)
  • Serdar Ortaç - Дьявол (Ռուսերեն)
  • Erdem Kınay ft. Serdar Ortaç - Yorum Yok (Թուրքերեն)
  • Serdar Ortaç ft. Sezzy - Setonas (Լիտվերեն)
  • Serdar Ortaç ft. Sezzy - Trash You (Անգլերեն)
  • Serdar Ortaç ft. Mini Me - Nieko bendro (Բոսներեն)
  • Emanuela ft. Serdar Ortaç - Питам те последно (Բուլղարերեն)
  • Serdar Ortaç ft. Sezzy - Toluma (Լիտվերեն)
  • Serdar Ortaç ft. Shaggy & Andrea & Costi - Sanırım (Թուրքերեն, անգլերեն)
  • Serdar Ortaç ft. Otilia - Balım (Թուրքերեն)
  • Yasin Keleş feat. Serdar Ortaç - Nüans (Թուրքերեն)
  • Uğur Kirik feat. Serdar Ortaç - Yaz Günü (Թուրքերեն)
  • Serdar Ortaç - Haberi Olsun (Թուրքերեն)
  • Belma Şahin feat. Serdar Ortaç - Adı Üstünde (Թուրքերեն)

Սկավառակագրություն խմբագրել


Տարեթիվ Ալբոմի անվանում Հայերեն անվանում Քանակ Տեսակ
17. Օգոստոս 1994 Aşk İçin/Karabiberim Սիրո Համար/Իմ սև պղպեղ 925.000+ 1. Ստուդիական ալբոմ
1. Մարտ 1996 Yaz Yağmuru Ամռան Անձրև 700.000+ 2. Ստուդիական ալբոմ
21. Փետրվար 1997 Loco Para Amar Քեզ համար ցնորվում եմ 495.000+ 3. Ստուդիական ալբոմ
10. Հուլիս 1998 Gecelerin Adamı Գիշերների տղան 820.000+ 4. Ստուդիական ալբոմ
21. Հոկտեմբեր 1999 Bilsem Ki / 2000 Եթե Ես Իմանաի 2.260.000+ 5. Ստուդիական ալբոմ
7. Մայիս 2001 Sahibinin Sesi Remix Բարձրյալի Ձայնը 348.000+ 1. Ստուդիական ռեմիքս ալբոմ
10. Հուլիս 2002 Okyanus Օվկիանոս 326.000+ 6. Ստուդիական ալբոմ
12. Մարտ 2004 Beni Unut / Çakra Ինձ Մոռացիր / Չաքռա 2.590.000+ 7. Ստուդիական ալբոմ
26. Հոկտեմբեր 2004 Serdar Ortaç Klasikleri Սերդար Օրթաչի լավագույն ընտրանի 790.905 1. Ստուդիական հավաքածու
25. Ապրիլ 2006 Mesafe Տարածություն 560.000+ 8. Ստուդիական ալբոմ
2. Ապրիլ 2007 Mesafe/Gold Remix Տարածություն/Ոսկե Ռեմիքս 74.000+ 2. Ստուդիական ռեմիքս ալբոմ
22. Մայիս 2008 Nefes Շունչ 435.000+ 9. Ստուդիական ալբոմ
13. Մարտ 2009 Nefes/Gold Remix Շունչ/Ոսկե Ռեմիքս 95.000+ 3. Ստուդիական ռեմիքս ալբոմ
14. Մայիս 2010 Kara Kedi Սև Կատու 248.000+ 10. Ստուդիական ալբոմ
7. Մարտ 2011 Kara Kedi/Gold Remix Սև Կատու/Ոսկե Ռեմիքս 107.000+ 4. Ստուդիական ռեմիքս ալբոմ
11. Հունիս 2012 Ray Երկաթուղի 192.000+ 11. Ստուդիական ալբոմ
13. Դեկտեմբեր 2013 Gold Remixes 3 CD Ոսկե Ռեմիքս 3 Սկավառակ 17.560+ 5. Ստուդիական ռեմիքս ալբոմ
25. Մայիս 2014 Bana Göre Aşk Սերն Ըստ Իս 236.000+ 12. Ստուդիական ալբոմ
6. Մայիս 2015 Çek Elini Kalbimden Դուրս հանիր ձեռքերտ Իմ սրտից 95.368+ 13. Ստուդիական ալբոմ
11. Մայիս 2016 Gıybet Բամբասանք 154.000+ 14. Ստուդիական ալբոմ
16. Հոկտեմբեր 2017 Cımbız Պինցետ 54.000+ 15. Ստուդիական ալբոմ

Արտաքին հղումներ խմբագրել