Սերդար Խալիլ Ազմուն (պարս.՝ سردار آزمون, հունվարի 1, 1995(1995-01-01)[1], Գոմբեդե Կավուս, Մազանդարան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի և Իրանի հավաքականի հարձակվող։

Սերդար Ազմուն
պարս.՝ سردار آزمون
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իրան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1995(1995-01-01)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Գոմբեդե Կավուս, Մազանդարան, Իրան
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2008 Իրան Օգաբ Գոմբեդե
2008-2009 Իրան Շամուշակ Գորգան
2009-2010 Իրան Էտկա Գորգան
2010-2012 Իրան Սեպահան
2013 Ռուսաստան Ռուբին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ռուսաստան Ռուբին 27 (5)
2015-2016  Ռուսաստան Ռոստով 36 (13)
2016-2017 Ռուսաստան Ռոստով 27 (7)
2017-2018 Ռուսաստան Ռուբին 40 (9)
2019—մ.հ. Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 12 (9)
Ազգային հավաքական
2009-2011 Իրան Իրան (մինչև 17) 9 (6)
2011-2013 Իրան Իրան (մինչև 20) 18 (19)
2012 Իրան Իրան (մինչև 21) 6 (7)
2015-2018 Իրան Իրան (մինչև 23) 4 (4)
2014—մ.հ. Իրան Իրան 46 (28)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27.05.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28.01.2019

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ազմունը «Ռոստովի» կազմում

Ֆուտբոլով զբաղվել սկսել է ինը տարեկանում։ 11 տարեկան հասակում առաջին անգամ հրավիրվել է Իրանի մինչև 12 տարեկանների հավաքական։

Ազմունը 15 տարեկանում սկսել է խաղալ Սպահանի «Սեպահան» ակումբում, որը հանդես էր գալիս Իրանի առաջնության բարձրագույն լիգայում։ 2012 թվականի դեկտեմբերին 17-ամյա Ազմունը տեղափոխվել է Կազանի «Ռուբինի» կազմ՝ դառնալով ակումբի երկրորդ իրանցին նույն թվականի հունվարին ակումբի հետ պայմանագիր կնքած դարպասապահ Ալիրեզա Հագիգիից հետո[2]։ Ազմունը դարձել է իրանցի ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ, որ հանդես է եկել արտասահմանյան ակումբի կազմում[3]։

Առաջին պաշտոնական խաղը «Ռուբինի» կազմում անցկացրել է 2013 թվականի հուլիսի 25-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված խաղին ընդդեմ Սերբիայի «Յագոդինա» ակումբի։ Օգոստոսի 29-ին Եվրոպայի Լիգայի՝ «Մոլդե» ակումբի դեմ խաղում դուրս է եկել փոխարինման և 84-րդ րոպեին աչքի է ընկել գոլով[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ դուրս գալով փոխարիման «Անժիի» դեմ տնային խաղի 73-րդ րոպեին[5] և երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփել իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում անցկացրած պաշտոնական խաղերում, ինչպես նաև վաստակել 11 մետրանոց[6][7]։

 
Ազմունը «Ռոստովի» կազմում

2015 թվականի փետրվարին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[8], որտեղ իր նորամուտը կատարել է մարտի 8-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում[9]։ Մարտի 16-ին խփել է առաջին գոլը «Ռոստովի» կազմում, որը դարձել է հաղթական «Կուբանի» դեմ խաղում[10]։ 2015 թվականի հուլիսին վարձավճարային նոր պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ, որը նախատեսվել է մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը[11]։ 2015/16 մրցաշրջանում թիմի հետ միասին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ։ Անցկացնելով 25 խաղ՝ խփել է 9 գնդակ[12]։

2016 թվականի ամռանը ինքնակամ հեռացել է «Ռուբինից» և մասնակցել է փորձնական խաղի «Ռոստովի» կազմում։ Հուլիսի 22-ին Լոզանի Մարզական ալբիտրաժային դատարանը որոշում է կայացրել «Ռոստովի» ակումբի և Ազմունի բողոքի հիման վրա ՌՖՄ-ի և ՌՖՊԼ-ի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ ֆուտբոլիստին Ռոստովի ակումբի կազմում հայտագրելը մերժելու պատճառով։ Դատարանը «Ռոստովին» թույլ է տվել ֆուտբոլիստին ընդգրկել ընթացիկ մրցաշրջանի իր հայտացուցակում[13]։ Հուլիսի 25-ին Ազմունն ընդգրկվել է «Ռոստովի» հայտացուցակում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգային[14]։

 
Սերդար Ազմունը «Զենիթի» կազմում, 2019 թվականի փետրվար

2019 թվականի փետրվարի 1-ին Ազմունը 3,5 տարով պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո[15][16][17][18]։ «Զենիթի» կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 12-ին՝ դուրս գալով փոխարինման Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում ընդդեմ «Ֆեներբահչեի» (0:1)։ 2019 թվականի փետրվարի 21-ին պատասխան խաղում (3:1) առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում՝ կատարելով գոլային փոխանցում Մագոմեդ Օզդոևին և խփելով երկու գոլ[19][20]։ Փետրվարի 22-ին ճանաչվել է շաբաթվա ֆուտբոլիստ Եվրոպայի Լիգայում[21]։ Մարտի 2-ին ՊՖԼում նորամուտային՝ «Ուրալի» դեմ արտագնա խաղում Ազմունը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խփել հաղթական գնդակը (1:0)[22]։ Մարտի 7-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում ընդդեմ «Վիլյառեալի» աչքի է ընկել գոլով (1:3)։ Ապրիլի 24-ին Ռուսաստանի առաջնության խաղում Ազմունը գրավել է «Դինամոյի» դարպասը (2:0)։ Ապրիլի 28-ին Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում ձևակերպել է դուբլ և օգնել թիմին հաղթել (4:2)։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Սերդար Ազմունն Իրանի հավաքականի կազմում

Հանդես է եկել (մինչև 20 տարեկան) Իրանի հավաքականում։ Նրա կազմում 2012 թվականին դարձել է Համագործակցության գավաթի լավագույն ռմբարկու (7 գոլ վեց խաղում)[2]։

2013 թվականի հոկտեմբերին առջին անգամ հրավիրվել է Իրանի ազգային հավաքական[23], որտեղ նորամուտը կատարել է 2014 թվականի մայիսի 26-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 60-րդ րոպեին[24]։ 2014 թվականի նոյեմբերի 18-ին Կորեայի Հանրապետության դեմ ընկերական խաղի 68-րդ րոպեին խփել է առաջին գոլը հավաքականում[25]։

2015 թվականի հունվարին ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանը։ Բահրեյնի հավաքականի դեմ առաջին խաղում Ազմունը դուրս է եկել փոխարինման հանդիպման 75-րդ րոպեին և չի հասցրել ցույց տալ իրեն, բայց Իրանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով[26]։ Իր խաղով ֆուտբոլիստը իրավունք է ստացել դուրս գալ Կատարի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում, որտեղ գոլ է խփել 52-րդ րոպեին[27]՝ թիմին օգնելով դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ[28][29]։

2018 թվականի հունիսի 28-ին Ազմունն Ինստագրամի իր էջում նշել է, որ դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում՝ հայտարարելով, թե քննադատությունը, որին ինքը ենթարկվում է, վատ է ազդում իր հիվանդ մոր վրա։ Սակայն 2018 թվականի աշնանը Ազմունը մեկնել է Իրանի հավաքականի մարզական ճամբար[30]։

2018 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հայտացուցակում։ Հունվարի 7-ին խմբային փուլի առաջին՝ Եմենի դեմ խաղում (5:0) աչքի է ընկել գոլով հանդիպման 53-րդ րոպեին։ Խմբային փուլի՝ Վիետնամի հավաքականի դեմ խաղի 38-րդ և 69-րդ րոպեներԱզմունի խփած գոլերը հաղթանակ են բերել թիմին «2:0»: 1/4 եզրափակչի՝ Չինաստանի դեմ խաղում (3:0) Ազմունը խփել է երկրորդ գոլը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ռոստով»
  «Զենիթ»
  Իրանի հավաքական

Անձնական

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – 2015/16

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի մայիսի 12-ի տվյալներով

Ելույթներ Առաջնություն Գավաթ[31] Եվրագավաթներ[32] Այլ[33] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ռուբին Պրեմիեր Լիգա 2013/14 14 4 1 0 2 1 0 0 17 5
2014/15 13 1 2 1 0 0 0 0 15 2
Ընդհանուր 27 5 3 1 2 1 0 0 32 7
  Ռոստով Պրեմիեր Լիգա 2014/15 11 3 0 0 0 0 1 1 12 4
2015/16 24 9 0 0 0 0 0 0 24 9
2016/17 27 7 0 0 14 5 0 0 41 12
Ընդհանուր 62 19 0 0 14 5 1 1 77 25
  Ռուբին Պրեմիեր Լիգա 2017/18 26 5 2 0 0 0 0 0 28 5
2018/19 14 4 3 1 0 0 0 0 17 5
Ընդհանուր 40 9 5 1 0 0 0 0 45 10
  Զենիթ Պրեմիեր Լիգա 2018/19 11 8 0 0 4 3 0 0 15 11
Ընդհանուր 11 8 0 0 4 3 0 0 15 11
Ամբողջ կարիերա 140 41 8 2 20 9 1 1 169 53

Ելույթներ հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 46 խաղ / 28 գոլ, 30 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 4 պարտություն

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է վոլեյբոլիստների ընտանիքում։ Հայրը՝ վոլեյբոլիստ Խալիլ Ազմունը, հանդես է եկել Իրանի հավաքականում, քույրը նույնպես խաղացել է Իրանի վոլեյբոլի հավաքականում, մայրը եղել է վոլեյբոլի մարզիչ[34]։ Ունի թուրքմենական արմատներ[35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Рубин подписал Сердара Азмуна». Sport.ua. 2012 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Inter Milan, Benfica and Rubin Kazan are waiting for the youngest Legionnaire of Iran's Football». Persian League. 2012 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Рубин-Мольде 3:0 — онлайн трансляция матча». Чемпионат.com. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Рубин — Анжи». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  6. «Рубин — Анжи». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  7. «Пять залпов по «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  8. Нападающий ФК «Рубин» Азмун перешел в «Ростов» на правах аренды
  9. «Ростов-Локомотив». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  10. «Ростов» одержал первую победу под руководством Бердыева, выиграв у «Кубани»
  11. ««Ростов» взял Азмуна в аренду с правом выкупа».
  12. «Ростов» победил «Урал» и выступит в Лиге чемпионов
  13. «CAS разрешил Ростову заявить Азмуна».
  14. «Курбан Бердыев, Азмун и Ковалев внесены в заявку команды на Лигу чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  15. «Спасибо за всё, Сердар! Азмун покидает «Рубин»». Официальный сайт ФК «Рубин» (Казань). 1.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  16. «Сердар Азмун переходит в «Зенит»!». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 1.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  17. «Почти 3 млн подписчиков в инстаграме и 8 очков по системе «гол+пас». Всё что нужно знать о Сердаре Азмуне». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 2.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  18. «Лидерство в сборной Ирана, карьера под руководством Бердыева и другие факты о Сердаре Азмуне». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 2.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  19. ««Зенит» — «Фенербахче»: петербуржцы побеждают и выходят в следующий раунд Лиги Европы УЕФА». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 21.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  20. «Сердар Азмун стал лучшим игроком недели в Лиге Европы УЕФА». Официальный сайт ФК «Зенит» (Санкт-Петербург). 22.02.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  21. «Азмун признан лучшим игроком недели в Лиге Европы». Чемпионат. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  22. «Футбольный матч Урал - Зенит, 02 марта 2019, Российская Премьер-Лига обзор, счет, видео голов футбольного матча Урал - Зенит» (ռուսերեն). fc-zenit.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  23. Форвард «Рубина» впервые вызван в сборную Ирана
  24. Черногория-Иран
  25. Первый гол Азмуна за сборную Ирана стал победным в матче с Южной Кореей
  26. Азмун поучаствовал в победе сборной Ирана над Бахрейном на Кубке Азии
  27. Кейруш: в эпизоде с голом Азмун действовал на уровне лучших форвардов мира
  28. Гол Сердара Азмуна принёс победу сборной Ирана над Катаром
  29. Нападающий «Рубина» Азмун принес победу сборной Ирана на Кубке Азии
  30. Азмун вернулся в сборную Ирана
  31. Ռուսաստանի գավաթ
  32. ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա։
  33. ՌՖՊԼ-ՖԱԼ փլեյ-օֆֆի խաղեր։
  34. Дар Сердара Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
  35. Курбан Бердыев: «Вы задаете вопросов больше, чем следователь вчера…» Часть 2-я
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերդար Ազմուն» հոդվածին։