Սերգո Զաքարիաձե

վրացի խորհրդային դերասան

Սերգեյ Ալեքսանդրովիչ Զաքարիաձե (վրաց.՝ სერგო ალექსანდრეს ძე ზაქარიაძე, հունիսի 18, 1909(1909-06-18)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12, 1971(1971-07-12)[1] կամ ապրիլի 13, 1971(1971-04-13)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958 թ.)։ Որոշ տվյալներով ծագումով հայ, Ջաքարյանների տոհմից, քանի, որ համարվում է նաև, վրաստանի և հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, գուսան` Գլախո Ջաքարյանի զարմիկը։

Սերգո Զաքարիաձե
վրաց.՝ სერგო ზაქარიაძე
Ծնվել էհունիսի 18, 1909(1909-06-18)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 12, 1971(1971-07-12)[1] (62 տարեկան) կամ ապրիլի 13, 1971(1971-04-13)[2] (61 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄթածմինդա
ԿրթությունԹբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, քաղաքական գործիչ և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սերգո Զաքարիաձեն ծնվել է 1909 թվականին Բաքու քաղաքում։ ՎԽՍՀ ժողովրդական դերասան Բուխուտի Զաքարիձեի եղբայրն է։ Կինոյում առաջին քայլերն արել է, երբ խաղում էր Ռուսթավելու անվան թատրոնում։ Բեմական գործունեությունն սկսել է 1926 թվականին։ 1928 թվականից Քութայիսի, ապա Թբիլիսիի Կ. Ա. Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի, 1956 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1969 թվականից նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Սիկո Դոլիձեի «Վերջին խաչակիրները» կինոնկարում (1934), «Դարիկո» (1937), «Օր վերջին, օր առաջին» (1959), Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» (1965) ֆիլմերում։ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սերգո Զաքարիաձեն անձնավորել է կոմիկական, ռոմանտիկ, նուրբ հոգեբանական ու պատմական կերպարներ՝ Սիկո Դոլիձեի «Հանդիպում անցյալի հետ» (1966), Մինագո՝ Մինար Աբեսաձեի «Շուտով գարուն կգա» (1966), Լևան Ցինցաձե՝ Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» (1969), ֆելդմարշալ Բլյուխեր՝ Սերգեյ Բոնդարչուկի «Վաթերլոո» (1970), Զիբիլո (Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը»), Փիբոսմանի (Նախուցրիշվիլու «Փիրոսմանի»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»), Լիր (Շեքսպիրի «Արքա Լիր») և այլն։ Թատրոնում և կինոյում (նկարահանվել է 1934 թվականից) Զաքարիաձեին առանձնապես հաջողվել են ժողովրդի պարզ զավակների կերպարները։ Կինոդերերից են՝ Տորգվայ («Վերջին խաչակիրները», 1934), Շադիման («Գեորգի Սահակաձե», 1942-1943), Գեորգի Մախարաշվիլի («Զինվորի հայրը», 1965) և այլն։

Սերգո Զաքարիաձեն մահացել է 1971 թվականին Թբիլիսիում։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգո Զաքարիաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 674