Սերգեյ Օբրազցովի հուշարձան

հուշարձան Մոսկվայում

Սերգեյ Օբրազցովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Образцову), խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, հրապարակախոս, թատերական գործիչ Սերգեյ Օբրազցովի հուշարձանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել է 2006 թվականին Կենտրոնական ակադեմիական տիկնիկային թատրոնի մոտ։

Սերգեյ Օբրազցովի հուշարձան
Սերգեյ Օբրազցովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2006
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Obraztsov monument in Moscow Վիքիպահեստում
Սերգեյ Օբրազցովի հուշարձանը և Կենտրոնական ակադեմիական տիկնիկային թատրոնի շենքը

Բացման արարողություն խմբագրել

Բացումը կատարվել է երկու հոբելյանների՝ Օբրազցովի 105-ամյակի և թատրոնի 75-ամյակի կապակցությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը, Ռոսկուլտուրայի ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Սամոյլովը, Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովան, ՌԴ Պետական դումայի մշակույթի կոմիտեի նախագահ Իոսիֆ Կոբզոնը, կինոռեժիսոր Եվգենի Գերասիմովը և այլ արվեստագետներ ու հասարակության անդամներ[1][2][3]։

Պատմություն խմբագրել

Քանդակը ստեղծվել է 2001 թվականին քանդակագործ Ալեքսանդր Բելաշովի կողմից, թատրոնի միջոցներով։ 2004 թվականին նրա ղեկավարությունը դիմել է հուշարձանի կառուցման խնդրանքով։ Տեղադրման թույլտվության կարգադրությունը ստորագրվել է նույն թվականին, սակայն հուշարձանը տեղադրվել է միայն երկու տարի անց։ Ճարտարապետական գրանիտե մանրամասերի, շինարարական աշխատանքների և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորվել են քաղաքային բյուջեից[4][5][6]։

Նկարագրություն խմբագրել

Քանդակը պատրաստվել է անցյալ դարի կեսերին քանդակագործ Իլյա Սլոնիմի կողմից ստեղծված ճենապակյա արձանիկի նմուշով։ Բրոնզե հուշարձանը, որը տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա, ռեժիսորին պատկերում է ամբողջ հասակով։ Աջ ձեռքում նա պահում է իր սիրելի համերգային ներկայացման՝ «Արտասովոր համերգի» հերոսուհի Կարմենի տիկնիկը[4][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пресс-служба Минкультуры РФ (2008 թ․ հունիսի 7). «В Москве открыт памятник Сергею Образцову». Утро. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «У Театра кукол открывают памятник Образцову». Телекомпания НТВ. 2006 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. Арина Богдан (2006 թ․ հունիսի 1). «Памятник Сергею Образцову откроют на Садовом Кольце». Государственный интернет-канал «Россия». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Голдовский, 2017
  5. «Сергею Образцову поставят памятник». РИА Новости. 2003 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Памятник Сергею Образцову установят в Москве в 2004 году». ИА «Росбалт». 2003 թ․ հուլիսի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «В Москве откроют памятник Сергею Образцову». Радиостанция «Эхо Москвы». 2006 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.

Գրականություն խմբագրել