Սերգեյ Լվովիչ Սոբոլև (ռուս.՝ Сергей Львович Соболев, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1908[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] - հունվարի 3, 1989(1989-01-03)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968),

Սերգեյ Սոբոլև
Сергей Соболев
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1908[1][2][3][…]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5]
Մահացել էհունվարի 3, 1989(1989-01-03)[1][2][3][…] (80 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[6]
Բնակության վայր(եր)Սանկտ Պետերբուրգ[2], Մոսկվա[2] և Նովոսիբիրսկ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[7], Կուրչատովի ինստիտուտ[7], ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ[7], Sobolev Institute of Mathematics SB RAS?[7] և Նովոսիբիրսկի պետական համալսարան[7]
Գործունեության ոլորտմաթեմատիկական ֆիզիկա, ֆունկցիոնալ վերլուծություն, դիֆերենցիալ հաշիվ, Հաշվողական մաթեմատիկա և distribution function?
Պաշտոն(ներ)տնօրեն և տնօրեն
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8], Լինչեի ազգային ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1929)
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[9] (1934)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][10]
Գիտական ղեկավարՆիկոլայ Գյունտեր[11] և Վլադիմիր Սմիռնով
Եղել է գիտական ղեկավարՕլգա Լադիժենսկայա[9], Vyacheslav Ivanovich Lebedev?[9], Valentin Ivanov?[9], Mikhail Lavrentyev?[9], Nikolai Bakhvalov?[9], Alexey Dezin?[9], Yevgeny Dyakonov?[9], Nikolai Trifonov?, Vera Nikolaevna Maslennikova?[9], Victor Ivrii?[9], Tadey Zelenyak?[9], Amurhan Gudiev?[9], Ռաֆայել Ալեքսանդրյան[9], Vladimir Iosifovich Kondrashov?[9], Serge Preston (Prishepionok)?[9], Valery Dmitrievich Charushnikov?[9], Yury Il'ich Gilderman?[9] և Igor Grigorievich Globenko?[9]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Sergei Lvovich Sobolev (mathematician) Վիքիպահեստում

Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1935 - 1957), 1957 թվականից՝ Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1932 - 1943), Ատոմային էներգիայի ինստիտուտում (1943 - 1937), 1957 թվականից ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենն է։

Առաջարկել է հիպերբոլական տիպի հավասարումների լուծման նոր մեթոդ, մշակել ընդհանրացրած ֆունկցիաների տեսության հիմունքները և լայնորեն կիրառել մասնական ածանցյալներով հավասարումների տեսության մեջ։ Մուծել է ֆունկցիոնալ տարածություններ (Սոբոլևի տարածություններ) և ապացուցել սկզբունքորեն նոր ներդրման թեորեմներ (Սոբոլևի ներդրման թեորեմներ), մշակել է էլիպսական տիպի հավասարումների համար ընդհանուր եզրային խնդիրների լուծման մեթոդ, ստացել է հիմնարար արդյունքներ հիդրոմեխանիկայի համար կարևոր ոչ դասական համակարգերի լուծումների որակական վարքի վերաբերյալ։ Առաջինն է մշակել ինդեֆինիտ մետրիկայով տարածություններում գործող օպերատորների սպեկտրային տեսության հիմունքները։ Սոբոլևը հիմնարար աշխատություններ ունի հաշվողական մաթեմատիկայի ասպարեզում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1951, 1953)։ Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոբոլև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487