Սերգեյ Վենեդիկտի Սարտակով (մարտի 26 (ապրիլի 8), 1908 կամ մարտի 26, 1908(1908-03-26)[1], Օմսկ, Աքմոլայի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 2005(2005-05-01)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։

Սերգեյ Սարտակով
Ծնվել էմարտի 26 (ապրիլի 8), 1908 կամ մարտի 26, 1908(1908-03-26)[1]
ԾննդավայրՕմսկ, Աքմոլայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 2005(2005-05-01)[1] (97 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Առաջին գիրքը «Ալեքսեյ Խուդոնոգով» (1945) պատմվածքների ժողովածուն է։ Այնուհետև տպագրվել են նրա «Չուի սահանքներով» (1946), «Լաստը գնում է դեպի հյուսիս» (1949) վիպակները՝ գրված մանուկների համար, «Երգը գետի վրա» (1947), «Ոտքի կելնի վրիժառուն ահեղ» (1955) պիեսները, «Հեռավոր գյուղը» (1947) և «Լուսամուտների տակի պարտեզը» (1959) ժողովածուները, «Լեռներ Սայանյան» (գիրք 1-3, 1940-1954) պատմահեղափոխական վեպը։ Սիբիրի բնական հարստությունների յուրացումը, սովետական մարդկանց աշխատանքային սխրանքները, սոցիալիստական հասարակության մեջ անհատի ձևավորումն են արտացոլված «Քարե հիմք» (1950) վիպակում, «Սառցե գանձ» (1961) և «Քարն իմաստության» (գիրք 1-2, 1966-1971) վեպերում, «Բարբինյան վիպակներ» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1970) եռերգությունում՝ «Լեռնային քամի» (1957), «Թագուհին չտաս» (1960), «Դանդաղ գավոտ» (1967)։ «Առաջին հանդիպում (1967) պատմվածքների ժողովածուում Սարտակովը դիմել է լենինյան թեմային։ Հեղափոխականների կյանքն է պատկերում «Իսկ դու վառվիր, աստղ» (գիրք 1-2, 1974-1975) վեպը։ 1981 թվականին լույս տեսավ Սարտակովի «Արճճե կոթող» վեպը, որի հերոսը (երիտասարդ նկարիչ) կյանքի դաժան փորձություններով անցնելուց հետո էլ չի կորցնում դեպի գեղեցիկն ունեցած իր վեհ ձգտումները։

Սարտակովը հեղինակ է նաև էսսեների ու գեղարվեստական հրապարակախոսության գրքի («Մաքուր թղթի վրա կռացած», 1978), ակնարկների մի քանի ժողովածուի։ Նրա գրքերին հատկանշական է սերը դեպի Սիբիրն ու նրա մարդիկ, պատումին բնորոշ է քնարականությունը։ Սարտակովի շատ ստեղծագործություններ թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության» 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Սերգեյ Սարտակովը 1969 թվականի սեպտեմբերի 24-ին մասնակցել և ելույթ է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանի Ալեքսանդր Սպենդարիանի անվան օպերայի ու բալետի թատրոնի դահլիճում անցկացվող ՀԿԿ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հանդիսավոր նիստին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 271—272. — ISBN 5-94848-307-X
  2. Թումանյան 100 (հոբելյանական տարեգրություն), Ե., «Հայաստան», էջ 218-221։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 243