Սերգեյ Նիկիտիչ Մուրավյով (ֆր.՝ Serge Mouravieff (գիտական հրապարակախոսություններում՝ Mouraviev, հունիսի 13, 1938(1938-06-13)[1][2], Փարիզ), ռուս-ֆրասնիացի դասական բանասեր, Անտիկ փիլիսոփայության և պատմության մասնագետ, թարգմանիչ, Կովկասյան գրերի պատմաբան և Մերձկասպյան ու Կովկասյան հնագույն մատենագրության ծագումնաբանության հետազոտող[3]։ 1996 թվականից՝ Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր։

Սերգեյ Մուրավյով
Serge Mouravieff
Ծնվել էհունիսի 13, 1938(1938-06-13)[1][2] (85 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհայագետ
Հաստատություն(ներ)Փարիզ Սորբոնի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
Ալմա մատերՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թ. հունիսի 13-ին Փարիզում, Մուրավյովների ազնվական տոհմի ներկայացուցիչ Նիկիտա Սերգեևիչ Մուրավյովի և Մարիա Միխայլովնա Ռազդենկոյի, պոետի և նկարչի ընտանիքում[4]։ Համարվում է դեկաբրիստ Ալեքսանդր Նիկոլաևիչ Մուրավյով-Կարսականի (1794-1867) կրտսեր եղբայր Սերգեյ Նիկոլաևիչ Մուրավյովի (1809-1874), ուղիղ հետնորդը[5]։

1957 թ. տեղափոխվել է Սովետական Միություն։ Սովորել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (չի ավարտել)։ 1960-ականների կեսերին սկսել է զբաղվել ինքնակրթությամբ։ 1992 թվականից ապրում է Ֆրանսիայում։ ԽՍՀՄ-ում զբաղվում էր թարգմանություններով, Ֆրանսիայում՝ սինխրոն թարգմանություններով[6]։

1970 թվականից թողարկել է մոտ 200 աշխատանք (այդ թվում 17 գիրք) անտիկ փիլիսոփայության վերաբերյալ (Հերակլես), պատմվածքներ Կովկասի քրիստոնեական մատենագրության (Հայկական գրերի), Վրացերեն գրերի և Կովկասյան Աղվանների Աղվանական գրերի, Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից ծովի և Մ.թ.ա. 1-ին դարում Մերձկասպիայի մասին, պատմություններ Մուրավյովների տոհմի, Թուրինյան սավանի մասին և այլն[6]։

1999 թ., Գերմանիայում հրապարակում է «Heraclitea» շարքը հին հունարեն և ֆրանսերեն լեզուներով (լույս է տեսել 11 հատոր)։ 2012 թ. ստեղծում է մեկ հատորից կազմված ամբողջական ժողովածու Հերակլեսի անտիկ և նրա ռուսերեն թարգմանությունների տեղեկատվությամբ[7]։

Հիմնական աշխատանքները խմբագրել

Հերակլիտի և անտիկ փիլիսոփաների մասին։

  • Testimonia de vita et scripto Heracliti Ephesii - Վկայական Եփսոսյան Հերակլիտի կյանքի և ստեղծագործության մասին/Հին պատմության լրատու 130/4. 1974. էջ 195-218; 131/1. 1975. էջ. 27-48 և 229-244; 136/2, 1976. էջ. 47-72 (երկու դիմումներ տեքստերով և մեկնաբանությունների երեք հոդվածներ)։
  • Եփսոսյան Հերակլիտ. հատվածներ Լուկրեցիա Կարի «Մուսաներ» կամ «Բնության մասին» աշխատությունից, իրերի բնության մասին /Մոսկվա, Գեղարվեստական գրականություն հրատարակություն 1983. Էջ. 237-268, 361-371
  • Heraclitea. Édition critique complète des témoignages sur le vie et l’œuvre d’Héraclite d’Éphèse et des vestiges de son livre — Sankt Augustin: Academia Verlag, 1999-2011 — (հրատարակվել է 11 գիրք, հրատ. շարունակվում է)
  • Եփեսոսյան Հերակլիտ. Ողջ ժառանգությունը / Պատրաստել է Ս.Ն. Մուրավյովը, Մոսկվա, Ad Marginem, 2012 — 416 էջ, տպաքանակ՝ 2000 օրինակ։

Կովկասյան վաղ քրիստոնեական գրվածքների ստեղծման մասին։

  • Մի բացահայտման պատմությունից // Հայկական մարդասիրական լրատու։ Հ. 4. 2012. էջ. 14-66, 77-92: — Հրատարակված և չհրատարակված հոդվաքծների հավաքածու 1980-1985 թվականներ։[6]
  • Erkataguir ou Comment naquit l’alphabet arménien. — Sankt Augustin.: Academia Verlag, 1999-2011:
  • Հին վրացական Ասոմտավրուլի գրերի ծագումը(չաշխատող հղում) (1981)
  • Երեք էտյուդ կակազա-ալբանական գրերի մասին — Իբբերական-Կովկասյան լեզվագիտության տարեգիրք։8. Թբիլիսի։ Մեցնիերեբա։ 1981 թվական Էջ 222-325։

Ըստ Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից և Արևմտյան Կենտրոնական Ասիայի.

  • Կովկասյան Ալբանիայի և Կասպից ծովի մակարդակի Պտղոմեոսյան քարտեզը / Հնագույն պատմության լրատու 1983 թվական № 1/163, էջ 117-147։
  • Արաքս-Տանաիս-Յակսարտի խնդիրը և Կասպից ծովի մակարդակը Մ.թ.ա. 6-3-րդ դարերում—Mathesis. Անտիկ գիտության և փիլիսոփայության պատմության սեմինարի աշխատություններ։ Մոսկվա. Գիտություն, 1991 թվական, էջ 115-175։

Ծագումնաբանություն

  • Մուրավյովներ 1488–1996 թվականներ։ Ազգի համառոտ նկարագիր... / Փարիզ-Մոսկվա։ Myrmekia, 1997 թվական։

Թուրինյան պատանք

  • (André Cherpillod-ի համահեղինակությամբ) Apologie pour le Suaire de Turin par deux scientifiques non croyants. — Paris-Moscou: Myrmekia. 1998 թվական, I-XIV, էջ 109-221։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Record #238995833 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայագիտության հարցերով իններորդ միջազգային համաժողովը
  4. Ս.Ն. Մուրավյով Նիկիտա Մուրավյովի հայտնությունը // Մեր ժառանգությունը, № 78 2006
  5. Տոհմագիր(http://ru.rodovid.org/wk/Запись:616729)
  6. 6,0 6,1 Ռուսական արտերկիրը Ֆրանսիայում, 3-րդ հատոր (լրացումներ), էջ 729 (հոդված 2-րդ հատորում ունի մի շարք անճշտություններ)
  7. Academia Verlag. Heraclitea Արխիվացված 2014-02-01 Wayback Machine