Սերգեյ Միքայելյան (ռեժիսոր)

հայ կինոռեժիսոր, սցենարիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Միքայելյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Գերասիմի Միքայելյան (նոյեմբերի 1, 1923(1923-11-01), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2016(2016-12-10)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, կինոնկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)։

Սերգեյ Միքայելյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1923
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 2016(2016-12-10)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
կինոնկարիչ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ

IMDbID ID 0586331

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1923 թվականին Մոսկվայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել է Ռժևի ճակատամարտում[2]։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բորիս Զախավայի, Մարիա Կնեբելի և Ա․ Պոպովի արվեստանոցը։ 1959 թվականին հաճախել է Մոսֆիլմին կից ռեժիսուրայի դասընթացները։

Ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու թատրոններում, 1954-1956 թվականներին եղել է Տաշքենդի Մ․ Գորկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը։

1956 թվականից Լենֆիլմ, 1959-1961 թվականներին՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիաների ռեժիսորն է եղել։ 1989 թվականին դարձել է Պետրոպոլ ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլնգ

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1976)՝ «Դրամական պարգև» ֆիլմի համար (1974)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հոկտեմբերի 28, 1983)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)
  • Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1983)՝ «Սիրահարված եմ իմ ցանկությամբ» ֆիլմի համար (1982)

Թատերական աշխատանքներ խմբագրել

  • Ի․ Իրոշնիկովայի «Ինչ-որ տեղ Սիբիրում» (1951, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն)

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1993 Պահանջկոտ փեսացուն տաքսիստ Նեապոլում
1990 Արյուն դրվագ

Մասնակցություն ֆիլմերում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2008-2009 Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները
  • Սիրահարված սեփական ցանկությամբ

(ինչպես է նկարահանվել ֆիլմը)

  • Ամպրոպն եմ սանձահարում

(ինչպես է նկարահանվել ֆիլմը)

2008 Կղզիներ
  • Սերգեյ Միքայելյան
2002 Որպեսզի հիշեն․․․
  • Լեոնիդ Դյաչկով

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2006 Ձմռան քամի
2000 Իմ սիրելի աստղիկ
1994 Ֆրանսիական վալս
1993 Պահանջկոտ փեսացուն
1989 Հարյուր զինվոր և երկու աղջիկ
1985 Չվերթ 222
1982 Սիրահարված սեփական ցանկությամբ
1979 Կիսով չափ սիրով
1976 Այրիները
1974 Դրամական պարգև
1972 Գրոսմայստեր
1971 Պատմիր ինձ քո մասին
1969 Ընդամենը մեկ կյանք
1965 Ամպրոպն եմ սանձահարում
1963-1965 Ընդունում եմ մարտը
1960 Բազմագույն քարեր

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2000 Իմ սիրելի աստղիկ
1994 Ֆրանսիական վալս
1993 Պահանջկոտ փեսացուն
1989 Հարյուր զինվոր և երկու աղջիկ
1985 Չվերթ 222
1982 Սիրահարված սեփական ցանկությամբ
1965 Ամպրոպն եմ սանձահարում

Նկարիչ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1994 Ֆրանսիական վալս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://news.am/arm/news/362076.html
  2. «Սերգեյ Միքայելյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.