Սերգեյ Վլադիմիրովիչ Միխալկով (փետրվարի 28 (մարտի 13), 1913[1][2], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 27, 2009(2009-08-27)[4][2][5][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ մանկավարժական ԳԱ ակադեմիկոս (1971), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973

Սերգեյ Միխալկով
ռուս.՝ Сергей Владимирович Михалков
Ծնվել էփետրվարի 28 (մարտի 13), 1913[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էօգոստոսի 27, 2009(2009-08-27)[4][2][5][…] (96 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[6]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, գրող, մանկագիր, գիտաֆանտաստիկ գրող, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, ռազմական թղթակից, հասարակական գործիչ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն,  Ռուսաստան և  Ռուսական հանրապետություն
Ժանրերբանաստեղծություն, առակ, պիես, հրապարակախոսություն և բանաստեղծություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԽՍՀՄ հիմն, Uncle Styopa The Veteran?, Ռուսաստանի Դաշնության օրհներգ, Անհնազանդության տոն և Թոմ Քենտի
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինՆատալյա Կոնչալովսկայա
ԶավակներԱնդրեյ Կոնչալովսկի և Նիկիտա Միխալկով
Изображение автографа
 Sergey Mikhalkov Վիքիպահեստում

Սովորել է Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում (1935—1937)։ Հայտնի են Միխալկովի մանկական ստեղծագործությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Միխալկովը եղել է ռազմաճակատային թերթերի թղթակից։ Հեղինակ է բազմաթիվ ակնարկների, պատմվածքների, երգիծական բանաստեղծությունների, ֆելիետոնների, առակների։ Գրել է պիեսներ մանկական թատրոնի համար՝ «Թոմ Քենտի» (1938), «Հատուկ հանձնարարություն» (1945), «Սոմբրերո» (1957), «Սիրելի տղա» (1971), և մեծերի համար՝ «Իլյա Գոլովին» (1950), «Որսորդը» (1956), «Վայրենիներ» (1958), «Խեցգետինները և կոկորդիլոսը» (1960)և այլն։ Սովետական երիտասարդ սերնդի դաստիարակության խորհրդածություններին է նվիրված նրա «Ամեն ինչ սկսվում է մանկուց» (1968) մանկավարժական հոդվածների ու գրառումների ժողովածուն։ 1976 թվականին լույս է տեսել Միխալկով «Ժամանակի նշանները» գիրքը (արդի գրական հարցեր)։ 1970 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար, ՌՍՖՍՀ գրողների միության Մոսկվայի կազմակերպության վարչության առաջին քարտուղար (1965-1970), ՌՍՖՍՀ գրողների միության նախագահ (1970 թվականից)։ «Ֆիտիլ» երգիծական կինոժուռնալի գլխավոր խմբագիր (1962 թվականից)։

ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1942, 1950, 1978) և Լենինյան մրցանակի (1970) դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Михалков, Сергей
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Михалков Сергей Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 http://en.rian.ru/russia/20090827/155942753.html
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118783734 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Միխալկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 540