Սերգեյ Մերկուրով

հայ քանդակագործ, նկարիչ

Սերգեյ Դմիտրիի Մերկուրով (ռուս.՝ Сергей Дмитриевич Меркуров, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1881[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 8, 1952(1952-06-08)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), հունահայ նշանավոր քանդակագործ[5], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս և Պուշկինի անվան արվեստի թանգարանի տնօրեն։

Սերգեյ Մերկուրով
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1881[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 8, 1952(1952-06-08)[2][3][4][…] (70 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Վլադիմիր Լենինի հուշարձան, Լենինի հուշարձան և Ստեփան Շահումյանի հուշարձան
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
 Sergey Merkurov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 7-ին) Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) հայ քաղկեդոնացի գործարարի ընտանիքում։ Գեորգի Գյուրջիևի զարմիկն է[6]։ 1901 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը և ընդունվել Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։ 1902 թ. Մերկուրովը ուսումը շարունակել է Շվեյցարիայում Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում մինչև 1905 թ.։ 1905 թ. աշնանից մինչև 1907 թ. ապրել և ուսանել է Փարիզում, եղել է Օգյուստ Ռոդենի և բելգիացի Կ. Մանյեի աշակերտը, որը անդրադարձել է նրա աշխատանքների վրա։ 1907 թ. վերադարձել է Հայաստան՝ Խրիմյան Հայրիկի հետմահու դիմակը ստեղծելու նպատակով։ Հետագայում ապրել է Թիֆլիսում, Յալթայում, Մոսկվայում, ուր հրավիրվել է Լ. Ն. Տոլստոյի հետմահու դիմակը պատրաստելու համար։ Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի (1931) հեղինակն է, Լենինի ու Ստալինի մի շարք բարձրարվեստ հուշարձանների (այդ թվում՝ Երևանում) հեղինակ է։ Մոսկվայում տեղադրված Տոլստոյի, Տիմիրյազևի, Բուրդենկոյի և այլ արձանների հեղինակն է։ Մերկուրովը ժամանակակից ակադեմիական ոճի երևելի ներկայացուցիչ է։ Եղել է ազատախոհ անձնավորություն[փա՞ստ], ծանոթ է եղել Լենինի և ժամանակի շատ այլ նշանավոր գործիչների հետ։

Մահ խմբագրել

Մահացել է 1952 թ. հունիսի 8-ին Մոսկվայում և թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2) 1984 թ.

Հիշատակ խմբագրել

 
Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ[7]։ Այնտեղ են պահվում Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։

ԽՍՀՄ-ում և Հայաստանում թողարկվել են Մերկուրովին նվիրված փոստային նամականիշեր։

«Միտք» (1913 թ.) խորհրդանշական քանդակը 1956 թվականին տեղադրվել է Մերկուրովի գերեզմանին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Меркуров Сергей Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Rosenberg, Suzanne (1991). A Soviet odyssey. Toronto: Penguin. էջ 55. ISBN 9780140129274.
  6. Grossman, Vasily (2013). An Armenian Sketchbook. New York Review of Books. էջ 127. ISBN 9781590176351.
  7. Մահվան դիմակներ ստեղծողը. Մերկուրովի տուն-թանգարանը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մերկուրով» հոդվածին։