Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան (մարտի 17, 1922(1922-03-17)[1], Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[2] - օգոստոսի 4, 2018(2018-08-04)[1], Երևան, Հայաստան[4]), հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1974-1977), ՀԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի նախագահ, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1971 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ[5]։

Սերգեյ Համբարձումյան
Ծնվել էմարտի 17, 1922(1922-03-17)[1]
Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[2]
Մահացել էօգոստոսի 4, 2018(2018-08-04)[1] (96 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ[2] և Երևանի պետական համալսարան[2]
Գործունեության ոլորտմեխանիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, փոխնախագահ և ռեկտոր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀԱՊՀ (1942)[2]
Կոչումակադեմիկոս[2][3] և պրոֆեսոր[3]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[3] (1952)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Ինչով է հայտնիՀոծ միջավայրի մեխանիկա, թաղանթների և սալերի տեսություն, տարամոդուլ առաձգականության տեսություն, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականություն, միկրոպոլյար առաձգականության տեսություն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
 Sergey Ambartsumian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956 թ. Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964 թ.՝ ակադեմիկոս։ 1959-1970 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1970–1977 թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։ 1961 թվականից նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի և նախագահության անդամ։ 1970-1992 թթ. եղել է Հայաստանի Պետական մրցանակների կոմիտեի նախագահի տեղակալ։

Մանկավարժական աշխատանք խմբագրել

1943-1946 թթ. նա դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948 թվականից՝ Երևանի պետհամալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ պաշտպանել են դոկտորական ու թեկնածուական թեզեր։ 1977-1991 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։

Գիտական աշխատանք խմբագրել

Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրի մեխանիկային, թաղանթների և սալերի տեսությանը, տարամոդուլ առաձգականության տեսությանը, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականությանը, միկրոպոլյար առաձգականության տեսություն հարցերին։ Ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսություն, որի հիման վրա լուծվել են բարակապատ կառուցվածքների հաշվարկի և նախագծման բազմաթիվ կարևոր խնդիրներ։ Համբարձումյանի սալերի ու թաղանթների ճշգրտված տեսությունների հիման վրա նոր տեսանկյունից են դիտարկվել ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկման պրոբլեմները (ամրություն, կայունություն, տատանումներ, լարումների կենտրոնացում, ճաքերի առաջացում են)։ Անիզոտրոպ շերտավոր սալերի ու թաղանթների դինամիկական կայունության և ֆլատերի խնդիրներում Համբարձումյանը և նրա աշակերտները հայտնաբերել են բնութագրիչներ, ուսումնասիրել կառուցվածքի ետկրիտիկական վարքը։ Առաջարկել է ձգմանը և սեղմմանը տարբեր ձևով դիմադրող նյութերի առաձգականության տեսություն, որը հիմք է ծառայել տարամոդուլ նյութերից պատրաստված սալերի և թաղանթների խնդիրների հետազոտմանը։ Համբարձումյանը և նրա աշակերտները առաջարկել են բարակ մարմինների մագնիսաառաձգականության վարկածը, որը հնարավորություն է տվել ուսումնասիրել ժամանակակից տեխնիկայի համար մի շարք կարևոր խնդիրներ։

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին խմբագրել

  • Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1992),
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,
  • Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ,
  • Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ,
  • Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր,
  • Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր,
  • ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ,
  • Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր,
  • Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ,
  • Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ (1976),
  • ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ,
  • Ռուսաստանի gիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
  • Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1979

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (1981)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1986)
  • Պատվո նշան շքանշան (1971)
  • Սուրբ Սահակի շքանշան
  • Սուրբ Մեսրոպ շքանշան
  • Յան Կամենսկու շքանշան (1984)
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1955)
  • Ա. Ի. Վավիլովի անվան մեդալ
  • «Խաղաղության մարտիկ» մեդալ
  • «Բարեկամություն» մեդալ
  • Երևանի պետական համալսարանի մեդալ
  • Մոնպելեի համալսարանի մեդալ (1986)
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեծ արծաթե և մեծ ոսկե մեդալներով
  • 1997 թվականից Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի
  • 1986 թվականից Մոնպելյե քաղաքի (Ֆրանսիա) պատվավոր քաղաքացի
  • 2012 թվականից Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատվավոր քաղաքացի է

Երկեր խմբագրել

  • Երեք տարի սիրո և մահվան ճանապարհով, Երևան, 1998։
  • Մտքեր և հույզեր՝ գույներով։ Համբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի, Մելիքյան Լաուրա, Երևան, Ա. հ, 2007[6]։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Գրականություն խմբագրել

  • Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան։ (Կենսամատենագիտություն), Սարգսյան Վլադիմիր Սարգսի, Բաբաջանյան Ռ. Ա., Ֆունդամենտալ գիտական գրադարան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
  4. Մահացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Համբարձումյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 108