Սերգեյ Իվանով (ռուս.՝ Иванов, Сергей Анатольевич, հուլիսի 17, 1941(1941-07-17), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 1999(1999-12-04)), խորհրդային և ռուս մանկագիր, ուսուցիչ, եղել է «Թափվում է անցած տարվա ձյունը» և «Ձեռքբերումների բյուրո» մուլտֆիլմերի սցենարի հեղինակը, արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի պատվավոր դիպլոմին։

Սերգեյ Իվանով
Ծնվել էհուլիսի 17, 1941(1941-07-17)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1999(1999-12-04) (58 տարեկան)
ԳերեզմանQ4322910?
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Իվանովը ծնվել է 1941 թվականի հուլիսիս 17-ին, Մոսկվայում։ 1963 թվականին ավարտել է Վ. Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտը։ Առաջին գիրքը, բանաստեղծությունների «Անտառային արհեստանոց» ժողովածուն, թողարկվել է 1971 թվականին։

Սերգեյ Իվանովը մոտավորապես 50 գրքերի հեղինակ է, որոնցից են դպրոցական վիպակներ, պատմվածքներ բնության մասին, մանկական դետեկտիվներ։ Դերասանուհի Ռինա Զելյոնայայի հետ համահեղինակությամբ գրել է երեխաների համար նախատեսված «Արկղիկը» գիրքը։

Եղել է «Թափվում է անցած տարվա ձյունը», «Ձեռքբերումների բյուրո», «Անգետիկը լուսնի վրա» մուլտֆիլմերի սցենարները։

Բանաստեղծ Ռոման Սեֆի հետ անց է կացրել մանկագիրների սեմինար Գորկու անվան գրական ինստիտուտում։

Նրա ստեղծագործությունն ու ոճը ավանդական են։ Նրա լեզուն բնորոշվում է թարմությամբ և փոխաբերությունների ինքնատիպությամբ։ Նա խուսափում է խոսքային կլիշեներից, գիտակցորեն երկխոսություն է ստեղծում երիտասարդ ընթերցողի հետ` հաճախ դիմելով նրան իր անունից[1]։

Մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 4-ին, ընկնելով գնացքի տակ։

Թաղվել է Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր և վիպակներ

  • Օլգա Յակովլևա` Մոսկվա, Մանկական գրականություն, 1976 թվական, 1983 թվական
  • Պոտոպովի կյանքից
  • Պայծառ, ինչպես արևը` Մոսկվա, Մանկական գրականություն, 1976 թվական
  • Հյուր Վոլոգդիից` Մոսկվա, 1977 թվական
  • Նախկին Բուլկան և իր աղջիկը` Մոսկվա, 1979 թվական
  • Կյանքի տասներեքերորդ տարին` Մոսկվա, Մանկական գրականություն, 1982 թվական
  • Հունիս, հուլիս, օգոստոս` Մոսկվա, Մանկական գրականություն, 1981 թվական
  • Սերգեյ Իվանովիչը և Տանյան (1983 թվական)
  • Նա մեզ հետ չէ` Մոսկվա, 1984 թվական
  • Մեղվանոցում, Մոսկվա, Մանկական գրականություն, 1979 թվական, 1989 թվական
  • Անհետացող հայելիները` Մոսկվա, Մանկական գրականություն, 1990 թվական
  • Անվերջ անտառում` Մոսկվա, 1978 թվական, 1991 թվական
  • Ձմեռային աղջիկը` Մոսկվա, 1994 թվական
  • Երկվորյակները և կապիկների գողացողները (1999 թվական)
  • Երկվորյակները և վառված կողպեքը (1999 թվական)
  • Առևանգում` շարունակությամբ (1999 թվական)
  • Երկվորյակները և «աստղը» գետնի տակ (2001 թվական)

Պատմվածքներ և հեքիաթներ

  • Արկղիկը (1983 թվական)
  • Ուրախության ծառը` Մոսկվա, 1983 թվական
  • Թափվում է անցած տարվա ձյունը (1983 թվական)
  • Ամառը ես լավ անցկացրի (1986 թվական)
  • Մեր անտառում
  • Գարունից հետո ամառ է` Մոսկվա, 1984 թվական
  • Հայտնի մարդը` Մոսկվա, 1988 թվական
  • Նապաստակի հետքերով
  • Սոճիները մտախոհ են
  • Ջուլկինոյի պատմությունը` Մոսկվա, 1973 թվական
  • Հսկայական տայգայում (1978 թվական)
  • Անտառային արահետի վերջը
  • Չբռնվող ոզնին
  • Անվերջ անտառում և ուրիշ պատմություններ 6-րդ «Վ»-ի մասին (1978 թվական)
  • Բուրյոնկան, հատապտուղը, գեղեցկուհին` — М., 1977 թվական
  • Լինում են երկրներ
  • Օդում լողացողները
  • Ախ, այդ Եմելյան` Մոսկվա, 1995 թվական
  • Ճանապարհորդուհի գորտը
  • Քիչ կլինի
  • Չորս հրացանակիրներ
  • Չորս հրացանակիրները շան տարում
  • Ձեռքբերումների բյուրո
  • Ձեռքբերումների բյուրո-2

Ռադիոհաղորդումներ խմբագրել

  • 1982 թվական, Կար-չկար, մի դասարան կար (6 «Վ»-ի պատմություն) (ըստ «Անվերջ անտառում և ուրիշ պատմություններ 6-րդ «Վ»-ի մասին» պատմվածքի մոտիվների), ռեժիսոր` Վլադիմիր Շվեդով, Մանկական ռադիոհեռարձակման գլխավոր խմբագրություն

Մեջբերումներ խմբագրել

  • Քիչ կլինի:
  • Ահա սա իմ չափն է:
  • Ճիշտ է` ես ագահություն եմ անում, սակայն` մաքուր սրտով:
  • Մարմնումս այնքան հարմարավետ ճկունություն է ձևավորվել:
  • Կար-չկար, մի արծիվ տղամարդկար:
  • Լռի՛ր, տաղտկալի:
  • Այստեղ հիմարները շատ են, իսկ այ, նապաստակները պակասություն են անում:
  • Ա՜խ, այս հեքիաթները։ Ա՜խ, այս հեքիաթասացները:

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Ն. Կրուպսկայայի անվան ՌԽՖՍՌ պետական մրցանակ (1988 թվական)` «Նա մեզ հետ չէ» (1984 թվական) և «Կյանքի տասներեքերորդ տարին» (1981 թվական) վիպակների համար։
  • Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ (1996 թվական)` «Ձմեռային աղջիկ» վիպակի համար (1994 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Русские детские писатели XX века. — С. 191.

Գրականություն խմբագրել

  • Писатели Москвы: Биобиблиографический справочник / Сост.: Е. П. Ионов, С. П. Колов.— М.: Моск. рабочий, 1987. — С. 180.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Повести в публичной библиотеке Вадима Ершова». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  • Юлия Просалкова. «Сергей Иванов остается с нами».
  • «Библиография на региональном сайте детских библиотек».
  • Սերգեյ Իվանով на Animator.ru
  • Могилы знаменитостей