Սերգեյ Զենյով

ֆուտբոլիստ

Սերգեյ Զենյով (էստ․՝ Sergei Zenjov, ապրիլի 20, 1989(1989-04-20)[1][2][3][…], Պյառնու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), էստոնացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ուկրաինական «Կարպատներ (Լվով)» ակումբի և Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող է։

Սերգեյ Զենյով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերգեյ Զենյով
Քաղաքացիությունը Էստոնիա Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ 1989, ապրիլի 20
Ծննդավայր Պյառնու, Էստոնիա
Հասակ 183 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Կարպատներ (Լվով)
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006

2006-2007

2008-մինչ հիմա

Էստոնիա Պյառնու

Էստոնիա ՏՎՄԿ (Տալլին)

Ուկրաինա Կարպատներ (Լվով)

17 (8)

33 (7)

125 (17)
Ազգային հավաքական
2008 2008-մինչ հիմա

Էստոնիա Էստոնիա (մինչև 21 տ.)

Էստոնիա Էստոնիա

2(1)

32(7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանում։ 2006 թ. հանդես էր գալիս Պյառնուի կազմում և անցկացրած 17 խաղերում հեղինակել է 8 գնդակ։ 17 տարեկանում Զենյովը տեղափոխվեց «ՏՎՄԿ»։ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության ժամանակ ՏՎՄԿ-ն կրեց պարտություն Հոնկայից. այդ 2 խաղերին էլ մասնակցում էր Զենյովը։ Տալլինում անցկացրած 2 տարիների ընթացքում Զենյովը կարողացավ գրավել օտարերկրացի մասնագետների ուշադրությունը։ 2007 թ. նա ճանաչվեց Էստոնիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

2008 թ. փետրվարին Զենյովը կնքեց 5 տարվա պայմանագիր Լվովի Կարպատների հետ։ 2008 թ. փետրվարի 24-ին Զենյովն անցկացրեց ընկերական հանդիպում Լվովի Կարպատների կազմում։ Այդ խաղում թիմի մրցակիցը դանիական Հորսենսն էր, իսկ խաղի ելքը կարողացավ վճռել Զենյովը, ով այդ խաղում անսպասելի կերպով դարձավ 3 գոլի հեղինակ։ Ուկրաինական առաջնությունում նրա մեկնարկային խաղը եղել է 2008 թ. մարտի 3-ին, երբ թիմը մրցում էր Խարկովի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց 1։ 0 հաշվով, իսկ արդյունավետ փոխանցում կատարողը հենց Զենյովն էր։ Ուկրաինայի առաջնությունում իր առաջին գոլը կարողացել է խփել 2008 թ. հուլիսի 27-ին, երբ թիմը մրցում էր Դոնեցկի Շախտյորի հետ։ Դրանից հետո նրան առաջին անգամ հրավիրեցին ազգային հավաքական։ 2009 թ. ամռանը Կարպատների հետ երկարաձգեց պայմանագիրը ևս 5 տարի ժամկետով։

2009 թ. նոյեմբերին հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որն Զենյովը հիվանդացել է խոզի գրիպով, բայց շուտով Կարպատների բժիշկ Պաստուշենկոն վստահեցրեց, որ նման բան չկա, և դա սովորական գրիպ է։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Զենյովն խաղացել է նաև Էստոնիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։ Էստոնիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2008 թ. օգոստոսի 20-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Մալթայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում Զենյովը փոխարինվեց խաղի 60-րդ րոպեին, իսկ նրա փոխարեն խաղադաշտ մտավ Տարմո Կինկը։ Հաջորդ խաղում՝ 2008 թ. սեպտեմբերի 6-ին խփեց իր առաջին գնդակը ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Բելգիայի ազգային հավաքականի հետ։

Նվաճումներ խմբագրել

  • Էստոնիայի գավաթակիր - 2006 թ.
  • Էստոնիայի սուպերգավաթակիր - 2006 թ.
  • Էստոնիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2007 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել