Այս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերգեյ Դորենկո։

Սերգեյ Լեոնիդովիչ Դորենկո (ռուս.՝ Серге́й Леони́дович Доре́нко, հոկտեմբերի 18, 1959 թ., Կերչ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միություն - մայիսի 9, 2019 թ., Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, պրոդյուսեր, սոցիոլոգ.

Սերգեյ Լեոնիդովիչ Դորենկո
Серге́й Леони́дович Доре́нко
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1959(1959-10-18)
ԾննդավայրԿերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 2019(2019-05-09) (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
Ազգությունուկրաինացի
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՊատրիս Լուլումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտությունհեռուստա- և ռադիովարող, պրոդյուսեր, սոցիոլոգ.
Ամուսին1. Մարինա Դորենկո (ծնվ. 1958 թ.)
2. Յուլիա Դորենկո (ծնվ. 1984 թ.)
ԾնողներԼեոնիդ Դորենկո (1936-2014)
Տատյանա Դորենկո (ծնվ. 1937)
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունՌուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ
Երեխաներդուստր Եկատերինա (ծնվ. 1984 թ.)
դուստր Քսենիա (ծնվ. 1985 թ.)
որդի Պրոխոր (ծնվ. 1999 թ.)
դուստր Վարվառա (ծնվ. 2010 թ.)
դուստր Վերա (ծնվ. 2011 թ.)
Կայքdorenko.tv
 Sergey Dorenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 հոկտեմբերի 18-ին Ղրիմի Կերչ քաղաքում։ 1982 թվականին նա ավարտել է Պատրիս Լուլումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը։

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր (2014-2019)[1]։ «Ռուսական լրատվական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և ռադիովարող (2008–2013): ՕՌՏ հեռուստաալիքի «Ժամանակ» և «Սերգեյ Դորենկոյի հեղինակային ծրագիր» առաջատար տեղեկատվական ծրագրերի հաղորդավար 1996 թ. հոկտեմբերից մինչև 2000 թ. սեպտեմբեր։ 2000 թվականին իր հեղինակային հաղորդման հերթական թողարկումից հետո, որը նվիրված էր «Կուրսկ» սուզանավի վթարին, Դորենկոն հեռացվել է ՕՌՏ-ից․ լրագրողը այդ թողարկման ընթացքում կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մահացել է 2019 թ. մայիսի 9-ին Մոսկվայում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новое радио Сергея Доренко «Говорит Москва» выйдет в эфир 10 февраля
  2. «Մոսկվայում մահացել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.