Սերգեյ Գոլովանով

ռուս դերասան

Սերգեյ Գոլովանով (ռուս.՝ Голованов, Сергей Петрович, հոկտեմբերի 8, 1909(1909-10-08), Novokharitonovo, Bronnitsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1990(1990-10-04), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր դերասան (1953 թվական

Սերգեյ Գոլովանով
Ծնվել էհոկտեմբերի 8, 1909(1909-10-08)
ԾննդավայրNovokharitonovo, Bronnitsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1990(1990-10-04) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Գոլովանովը ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 8-ին, Նովո-Խարիտոնովո գյուղում (Մոսկվայի նահանգ, Բրոննիցկի գավառ)։ Եղել է ՌԽՖՍՀ վաստակավոր դերասան (1953 թվական

1928 թվականին ավարտել է կավագործական ուսումնարանը[1], մինչև 1933 թվականը աշխատել է մասնագիտությամբ։

1933-1937 թվականներին եղել է «Պոստրոյկա» ստուդիայի դերասան։ 1937 թվականից եղել է Մորֆլոտ թատրոնի դերասան, այնուհետև` Մոսկվայի առաջին կոլտնտեսական թատրոնի դերասան[1]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատային թատրոնների դերասան էր[2]։ 1953 թվականից խաղացել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։

Ամուսնացած է եղել ռուս և խորհրդային հայտնի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1987 թվական) Մարիա Վինոգրադովայի հետ։

Մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 4-ին, Մոսկվայում։ Թաղված է Խովանսկոյե գերեզմանատանը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1955 թվական` Նրանք սարից իջան` Վասիլի Բուլանով, պողպատագործ
  • 1956 թվական` Անհայտ կորածը` շտանդարտենֆյուրեր Ֆեգելեյն
  • 1956 թվական` Նրանք առաջինն էին` Վլադիմիր Զաբլոցկի
  • 1956 թվական` Երկու օվկիանոսների գաղտնիքը` Նիկոլայ Գորելով
  • 1957 թվական` Աստղային տղան` փայտահատ
  • 1957 թվական` Դեպքն անապատում` վարիչ
  • 1958 թվական` Կիթառով աղջիկը` Կոլոսով, ժյուրիի նախագահ
  • 1958 թվական` Մայակովսկին այսպես էր սկսել...
  • 1959 թվական` Մարդը փոխում է մաշկը` Մորոզով
  • 1960 թվական` Ընդհատված երգը` խորհրդային գեներալ
  • 1960 թվական` Պարզ պատմություն` թղթակից (լուսագրերում չէ)
  • 1960 թվական` Ուժեղ փոթորիկը` Գրուբեր
  • 1961 թվական` Վերդիի երաժշտությունը (կարճամետրաժ)` Ռագինսկի
  • 1961 թվական` Գիշերն առանց գթասրտության` դոկտոր
  • 1962 թվական` 713-րդը խնդրում է վայրէջք` ամերիկացի
  • 1963 թվական` Սպասեք մեզ լուսաբացին` ռումինացի գնդապետ
  • 1963 թվական` Լռություն` ոստիկանության մայոր
  • 1964 թվական` Ստրատիոնի դուստրը` պարտիզան (լուսագրերում չէ)
  • 1964 թվական` Ինձ մոտ, Մուխտար` ծովակալ Ալեքսանդր Կոլեսով
  • 1964 թվական` Նախագահ` Կորոբկով, մոսկովցի թղթակից
  • 1964 թվական` Հրթիռները պետք չէ թռչեն` գերմանացի սպա
  • 1964 թվական` Հեռավոր աստղի լույսը` ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քննիչ
  • 1965 թվական` Փաթեթ` սպիտակ գեներալ
  • 1965 թվական` Տարվա երեք ժամերը
  • 1965 թվական` Սև բիզնես` պրոֆեսոր Ռոուստեր, արտասահմանյան պատգամավորության գլխավոր
  • 1965 թվական` Արտակարգ հանձնարարություն` թագավորական բանակի գնդապետ
  • 1966 թվական` Նրանց ճանաչում էին դեմքով` ֆոն Գետց
  • 1966 թվական` Բարակ սառույցի վրայով` Բորիս Սելիխով
  • 1966 թվական` Հեքիաթ թագավոր Սուլթանի մասին` նավատեր
  • 1967 թվական` Պայթեցված դժոխք` ռուս վտարանդին հետախույզների դպրոցում
  • 1967 թվական` Սրընթաց մայորը` Բիրգոֆ (լուսագրերում չէ)
  • 1967 թվական` Մարդկային հրաշքների մասին` ռազմաճակատային հիվանդանոցի գլխավոր բժիշկ
  • 1967 թվական` Խորհրդավոր պատը` մամուլ-կոնֆերանսի գիտական
  • 1968 թվական` Մռայլ գետը` դատավոր
  • 1969 թվական` Պայթյուն կեսգիշերից հետո` դրվագ
  • 1970 թվական` Երբ անհետանում է մշուշը` Միխայիլ Վենեդիկտովիչ, գիտական-պարազիտաբան
  • 1970 թվական` Ծովային բնավորություն` կոմդիվ
  • 1973 թվական` Այդ պատուհանների մոտ` Սպիցին, ագիտատոր
  • 1973 թվական` Արևածագից մեկ ժամ առաջ` գնդապետ Մյագկով
  • 1973 թվական` Եվ Խաղաղ օվկիանոսում...` Կիրիլ Լվովիչ
  • 1973 թվական` Գարնան տասնյոթ ակնթարթ` Արչիբալդ Քեր, Մեծ Բրիտանիայի դեսպան
  • 1974 թվական` Հոգեվարքը` Պոլիվանով, ռազմական նախարար
  • 1976 թվական` Հանցանքը` Առնոլդ Զախարովիչ` ընդունիչ
  • 1976 թվական` Թիմուրն ու իր թիմը` պապ
  • 1977 թվական` Միմինո` գեներալն ընդունարանում (լուսագրերում չէ)
  • 1977 թվական` Թեքում` զրո` գեներալ (լուսագրերում չէ)
  • 1977 թվական` Դու երբեմն հիշիր` դրվագ
  • 1978 թվական` Եմելյան Պուգաչով` Պյոտր Պանին
  • 1979 թվական` Ընտանեկան շրջան` Սամովայի հայր
  • 1981 թվական` Գաղտնի փակով կախազարդ` հյուրանոցի կառավարիչ
  • 1981 թվական` Տանկակայան` դրվագ
  • 1983 թվական` Նիկիֆոր Բուբնովի երջանկությունը` Անիսիմ, Զինկայի պապիկ
  • 1984 թվական` Ցանկությունների ժամանակը` տարեց փոխանակիչ
  • 1984 թվական` Երկրորդ անգամ Ղրիմում` Նիկոլայ Պետրովիչ
  • 1985 թվական` Վայրի գայլուկ` Նատաշայի պապաիկ
  • 1985 թվական` Հաղթանակ` Վիշինսկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Голованов Сергей Петрович на сайте Гжельского университета
  2. «Сергей Голованов на сайте памяти Георгия Вицина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  3. Могила С. П. Голованова

Արտաքին հղումներ խմբագրել