Սերգեյ Գերասիմով (կինոռեժիսոր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գերասիմով (այլ կիրառումներ)

Սերգեյ Ապոլինարևիչ Գերասիմով (ռուս.՝ Серге́й Аполлина́риевич Гера́симов, մայիսի 21 (հունիսի 3), 1906[1], Կունդրավի (գյուղ, Չեբարկուլսկի շրջան), Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1985(1985-11-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր (1946ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թվական)։ Պետական մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Սերգեյ Գերասիմով
ռուս.՝ Сергей Апполинариевич Герасимов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 3), 1906[1]
ԾննդավայրԿունդրավի (գյուղ, Չեբարկուլսկի շրջան), Troitsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26, 1985(1985-11-26)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1928)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, քաղաքական գործիչ, մանկավարժ, ուսուցիչ և դրամատուրգ
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
ԱմուսինՏամարա Մակարովա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Սպիտակ առյուծի շքանշան
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
 Sergei Gerasimov (film director) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Գերասիմովը ծնվել է 1906 թվականին։ Սովորել է Լենինգրադի գեղարվեստական ուսումնարանում, իսկ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի պետական բեմարվեստի ինստիտուտը։ Նա իր կինոկարիերան սկսել է որպես դերասան, նկարահանվել է նշանավոր ռեժիսորներ Կոզինցևի, Տրաուբերգի և ուրիշների մոտ։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Քսաներկու դժբախտություն» կինոնկարն է (1930), այնուհետև նրա սցենարներով նկարահանվեցին «Սողոմոնի սիրտը» (1932), «Արդյոք սիրում եմ քեզ» (1934): Գերասիմովի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «Յոթ խիզախները» (1936 թվական), «Կոմսոմոլսկ» (1938 թվական), «Ուսուցիչը» (1939 թվական), «Երիտասարդ գվարդիա» (1948 թվական) և մի շարք այլ կինոնկարներում։ Լավագույն կինոէկրանավորումներից են «Դիմակահանդես»-ը (1941 թվական) և «Խաղաղ Դոն»-ը (1957-1958 թվականներ, 3 սերիա)։ 1931 թվականից դասավանդել է Համամիութենական պետական կինոինստիտուտում (1946 թվականից պրոֆեսոր)։ Գերասիմովի պրոֆեսիոնալ վարպետության վկաները եղան նաև «Մարդիկ և գազաններ» (1962), 1967 թվականի Մոսկվայի հինգերորդ միջազգային կինոփառատոնում Մեծ մրցանակի արժանացած «Ժուռնալիստը» և «Լճի մոտ» (1969) կինոնկարները։ 1972 թվականին Գերասիմովը էկրանավորում է «Սիրել մարդուն» երկսերիանոց գունավոր կինոնկարը, 1974 թվականին էկրանավորեց «Դուստրեր-մայրեր կինոնկարը։

Գերասիմովը նաև ռեժիսոր-մանկավարժ է։ Գերասիմովի աշակերտներից են ռեժիսորներ Լև Կուլիջանովը, Ֆրունզե Դովլաթյանը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1949, 1951

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Ստալինյան մրցանակ
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1971)
  • Լենինի շքանշան
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Կարմիր Աստղի շքանշան (14.04.1944)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (11.11.1948
  • Սպիտակ առյուծի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (23.05.1940, 06.03.1950)
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (17.04.1944)
  • Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
  • Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ (1970)
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
  • Լեննգրադի 250-րդ ամյակին նվիրված մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122595319 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գերասիմով (կինոռեժիսոր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 26