Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո (ռուս.՝ Сергей Николаевич Бондаренко, նոյեմբերի 9, 1948(1948-11-09), Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, խաղացել է որպես կիսապաշտպան և պաշտպան։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1973Երևանի ժողկրթբաժնի ֆուտբոլային դպրոցի սան է եղել։ ԽՍՀՄ առաջնությունում սկսել է հանդես գալ 1966 թվականից «Արաքս» Երևան ֆուտբոլային ակումբի կազմում (Կարգ "Բ")։ 1966 թվականի օգոստոսին տեղափոխվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»։ 1967 թվականից մինչև 1981 թվականը խաղացել է ակումբի հիմնական կազմում։ «Արարատում» խաղերի մասնակցությունների թվով ռեկորդակիր է (392 խաղ)։ «Արարատի» կազմում 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 թվականին՝ փոխչեմպիոն, 1973 և 1975 թվականներին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ Խաղացել է Խորհրդային Միության ֆուտբոլի օլիմպիական երիտասարդական հավաքականում (4 խաղ)։ 1980-ական թվականների վերջում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ղեկավարել է «Արարատ» մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցը (Լոս Անջելես)[1]։

Սերգեյ Բոնդարենկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1948 (75 տարեկան)
Ծննդավայր Սումի, ՈւԽՍՀ ՈւԽՍՀ
Հասակ 176 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան, Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1966 - 1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 392 (32)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Սերգեյ Բոնդարենկո». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  • «Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո». footballfacts.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.