Սերբիայի գրողների միություն

Սերբիայի գրողների միություն (սերբ.՝ Удружење књижевника Србије, УКС), Սերբիայի գրողների ստեղծագործական ընկերություն։  

Սերբիայի գրողների միություն
Изображение логотипа
Տեսակգրողների միություն
Երկիր Սերբիա
Հիմնադրվածմայիսի 26, 1905

Պատմություն խմբագրել

Սերբիայի գրողների միությունը հիմնադրվել է 1905 թվականի մայիսի 26-ին Միլան Միլիչևիչի[1] նախաձեռնությամբ։ Միության առաջին նախագահն է եղել Սիմո Մատավուլը։ Միության կառավարման առաջին անդամներն են եղել՝

  • Սիմո Մատավուլ, նախագահ
  • Յովան Սկերլիչ, քարտուղար
  • Դոբրոսավ Ռուզիչ, գանձապահ
  • Զիվոյին Օ. Դաչիչ, գրադարանավար

Միությունը գտնվում է Բելգրադում՝ Ֆրանսիական 7 հասցեում։ Միության պաշտոնական ամսագիրը՝ «Књижевне новине», տպագրվում է 1948 թվականից, անգլերենով հրատարակվում է «Serbian Literary Magazine» («Սերբիայի գրական հանդես») գրական ամսագիրը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

1989 թվականի Կոսովոյի հանքագործների գործադուլին Սլովենիայի գրողների միության աջակցության արդյունքում Սերբիայի գրողների միությունը Սլովենիայի գրողների միության հետ խզեց իր հարաբերությունները[2]։

Նպատակներ խմբագրել

  • Սերբ հեղինակներին հավաքել նույն համայնքում
  • Պաշտպանել իր անդամների մասնագիտական շահերը
  • Միջանձնային հարաբերությունների աշխատանք
  • Աշխատանք հրատարակիչների և հանրության հետ
  • Ավելի հեշտացնել իրենց աշխատանքը (ներ)
  • Օգնել իր անդամներին կամ նրանց ընտանիքներին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Milovan Bogavac, Association of Serbian Writers 1905-1945, UKS history
  2. Ramet, Sabrina P. (2006). The three Yugoslavias: state-building and legitimation, 1918-2005. Indiana University Press. էջ 364. ISBN 9780253346568. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել