Սերաֆին Խոակին Ավենդանյո Մարտինես (իսպաներեն՝ Serafín Xoaquín Avendaño Martínez, օգոստոսի 2, 1837(1837-08-02)[1][2], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա[3] - օգոստոսի 23, 1916(1916-08-23), Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի բնանկարիչ

Սերաֆին Ավենդանյո
Ծնվել էօգոստոսի 2, 1837(1837-08-02)[1][2]
ԾննդավայրՎիգո, Pontevedra Province, Գալիսիա[3]
Վախճանվել էօգոստոսի 23, 1916(1916-08-23) (79 տարեկան)
Մահվան վայրՎալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ՈւսուցիչCarlos de Haes?
ՀայրJoaquín Avendaño?
ստորագրություն
Изображение автографа
 Serafín Avendaño Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերաֆին Ավենդանյոն ծնվել է Վիգո քաղաքում, պրոֆեսորի ընտանիքում։ Պատանեկան տարիքում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ, ընդունվել Real Academia de Bellas Artes de San Fernando՝, որտեղ աշակերտել է նկարիչներ Անտոնիո Մարիա Էսկիվելին և Խենարո Պերես Վիլյամիլին[4]։ 1858 թվականին Գալիսիայի ցուցահանդեսում ներկայացրած «Իմ թախիծը» («A miña tristura») ջրաներկ աշխատանքի համար արժանացել է արծաթե մեդալի։

Ընտանիքի ապահովվածության շնորհիվ Ավեդանյոն ի վիճակի է եղել 1860-ական թվականներին տևական ժամանակով ճանապարհորդել։ Այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (այստեղ նկարել է Նիագարայի ջրվեժը), Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա։ 1864 թվականին մեդալ է նվաճել՝ մասնակցելով Իսպանիայի գեղարվեստի ազգային հեղինակավոր ցուցահանդեսին։ 1866-ին կրթաթոշակ է շահել ու մեկնել Իտալիա՝ ուսումը շարունակելու, նկարչության արվեստի նրբությունների մեջ խորանալու; Այստեղ նա մնացել է մինչև 1891 թվականը[5]՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով Ճենովայում ու դրա մերձակայքում։ Այդ ընթացքում սերտ կապեր է հաստատել տեղացի բնանկարիչների Scuola di Rivara խմբի հետ, բայց և պարբերաբար այցելել է Իսպանիա՝ մասնակցելու զանազան ցուցահանդեսների, աշխատելու ընտանեկան դաստակերտում, որ գտնվում էր Վիգոյի մերձակայքում։

1893 թվականին վերադառնալով հայրենիք՝ մինչև 1911 թվականը աշխատակցել է Blanco y Negro ամսագրին՝ դառնալով նկարազարդումների հեղինակ, միաժամանակ մասնակցել է մի շարք ցուցահանդեսների մրցութային հանձնաժողովների աշխատանքներին[4]։ Նրա բնանկարները մեդալների են արժանացել 1892 և 1899 թվականներին անցկացված ազգային ցուցահանդեսներում[5]։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Վալյադոլիդում, որտեղ էլ 1916 թվականին կնքել է իր մահկանացուն[6]։ Նրա աշխատանքների հետմահու բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել ընդհուպ մինչև 1930-ական թվականների ավարտը նչպես Իսպանիայում, այնպես էլ Իտալիայում։

Գրականություն խմբագրել

  • Serafín Avendaño: inventario y valoración de su actividad pictórica en Liguria, Departamento de Historia del Arte, 2001 84-699-5943-3
  • Rosa Elvira Caamaño Fernandez, Serafín Avendaño. 1837-1916 (exhibition catalog), Centro Cultural Caixavigo, 1991.
  • Ramón Otero Túñez (gl), "El pintor Avendaño", in Cuadernos de Estudios Gallegos, vol. XVIII, #54, 1963

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերաֆին Ավենդանյո» հոդվածին։