Սետեպենրա (Եգիպտերեն՝ Stp n Rꜥ` «Ռայի ընտրյալը», մ.թ.ա. 14-րդ դար, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս - մ.թ.ա. 14-րդ դար, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտական փարավոն Էխնաթոնի և Մեծ թագուհու՝ Նեֆերտիտիի կրտսեր (վեցերորդ) դուստրը[1]։

Սետեպենրա
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 14-րդ դար
ԾննդավայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
Մահացել էմ.թ.ա. 14-րդ դար
Մահվան վայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էխնաթոն, մայր՝ Նեֆերտիտի

Ընտանիք խմբագրել

Սետեպենրան ծնվել է Էլ–Ամառնայում[2] իր հոր՝ Էխնաթոնի կառավարման 9-11-րդ տարում[3]։ Ունեցել է հինգ ավագ քույր՝ Մերիթաթոնը, Մակեթաթոնը, Անհեսենամոնը, Նեֆերնեֆրուաթոն-Թաշերիթը և Նեֆերնեֆուրան[4]։

Պատկերում խմբագրել

Սետեպենրայի ամենավաղ նկարներից է Էլ–Ամառնայի թագավորական պալատի որմնանկարը։ Նա պատկերված է իր մոր՝ Նեֆերտիտիի ծնկներին նստած։ Որմնանկարը խիստ վնասվել է և պահպանվել է միայն Սետեպենրայի փոքրիկ ձեռքի պատկերը։ Որմնանկարում պատկերված է Էխնաթոնի ամբողջ ընտանիքը։ Այն թվագրված է նրա կառավարման 9-րդ տարով[2][3]։

Սետեպենրան պատկերվել է նաև Էլ-Ամառնայի թագավորական պալատի կառավարիչ Մերիրա II-ի դամբարանի պատերից մեկի տեսարանում։ Էխնաթոնն ու Նեֆերտիտին պատկերվել են նստած օտար երկրներից տուրք ստանալիս։ Թագավորական զույգի դուստրերը պատկերված են ծնողների հետևում։ Սետեպենրան ստորին մասում պատկերված վերջին դուստրն է։ Նա կանգնած է իր քրոջ՝ Նեֆերնեֆրուրայի հետևում, որը աջ ձեռքում բռնել է վիթին, իսկ նա էլ ձախ ձեռքով շոյում է կենդանու դունչը[5]։

Մահ և թաղում խմբագրել

էխնաթոնի դամբարանի α խցի պատին թվարկված են հինգ արքայադուստրերի անունները՝ առանց Սետեպենրային հիշատակելու, իսկ Նեֆերնեֆրուրայի անունը ծեփված է։ Հավանաբար դա նշանակում է, որ Սետեպեներան մահացել է ավելի վաղ, քան Նեֆերնեֆրուրը, հավանական է, համաճարակից[6], իր հոր կառավարման 13-րդ կամ 14-րդ տարում՝ վեց տարին դեռ չբոլորած։ Սետեպենրան չկա նաև γ խցի պատին, որտեղ պատկերված են նրա ծնողներն ու երեք ավագ քույրերը՝ Մերիթաթոնը, Անհեսենամոնը և Նեֆերնեֆրուաթոն-Թաշերիթը, որոնք ողբում են երկրորդ արքայադստեր՝ Մակեթաթոնի մահը[3]։ Ամենայն հավանականությամբ, Սետեպենրան եղել է Էխնաթոնի և Նեֆերտիտիի առաջին մահացած դուստրը։ Ամենայն հավանականությամբ, նրա մահվան ժամանակ Էխնաթոնի դամբարանը դեռ պատրաստ չի եղել թաղման համար։ Հնարավոր է, որ դրա արդյունքում Սետեպենրայի մարմինը տեղափոխվել է Էխնաթոնի դամբարանի α խուց[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004) ISBN 0-500-05128-3, p.156
  2. 2,0 2,1 Aldred, Cyril, Akhenaten: King of Egypt,Thames and Hudson, 1991 (paperback), 0-500-27621-8
  3. 3,0 3,1 3,2 Tyldesley, Joyce Nefertiti: Egypt’s Sun Queen. — Penguin, 1998. — ISBN 0-670-86998-8
  4. 4,0 4,1 Dodson, Aidan and Hilton, Dyan. The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. 2004. 0-500-05128-3
  5. Murnane, William J., Texts from the Amarna Period in Egypt, Society of Biblical Literature, 1995 1-55540-966-0
  6. Dorothea Arnold, James P. Allen, Metropolitan Museum of Art Staff, Metropolitan Museum of Art (New York N.Y.) The Royal Women of Amarna: Images of Beauty from Ancient Egypt. — Metropolitan Museum of Art, 1996. — С. 10. — 193 с. — ISBN 9780870998164