Սեսե Սեկո Մաբուտու

քաղաքանկան գործիչ

Մբուտու Սեսե Սեկո Կուկու Նգբենդու Վա Զա Բանգա (ֆր.՝ Mobutu Sese Seko Kuku Ngbendu wa za Banga, հոկտեմբերի 14, 1930(1930-10-14)[1][2][3][…], Lisala, Բելգիական Կոնգո - սեպտեմբերի 7, 1997(1997-09-07)[1][2][3][…], Ռաբաթ, Մարոկկո))՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքական գործիչ, Կոնգոյի նախագահ (1965—1997), 1971 թվականին նրա հրամանով պետությունը վերանվանվեց Զահիր։ 1983 թվականին ստացել է մարշալի կոչում։

Սեսե Սեկո Մաբուտու
լինգալաMobutu Sese Seko Kuku Ngbendu wa Za Banga
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1930(1930-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրLisala, Բելգիական Կոնգո
Մահացել էսեպտեմբերի 7, 1997(1997-09-07)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՌաբաթ, Մարոկկո
ԳերեզմանՌաբաթ
Քաղաքացիություն Կոնգոյի Հանրապետություն և  Զաիր
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունCollège du Léman?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և ռազմական գործիչ
ԱմուսինԲոբի Լադավա Մոբուտու և Marie-Antoinette Gbiatibwa Gogbe Mobutu?[4][5]
Զբաղեցրած պաշտոններԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ և Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ
ԿուսակցությունPopular Movement of the Revolution?
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո լեգեոնի» կոմանդոր Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Արքայազն Հենրիի շքանշան Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա[6] Ոսկե տապանի շքանշան և Բարյացակամ ամպերի շքանշան
ԵրեխաներՆզանգա Մոբուտու, Kongulu Mobutu? և Ջիալա Մոբուտու
 Mobutu Sese Seko Վիքիպահեստում
Մաբուտուի պատկերով վերնաշապիկ

Մաբուտուն ծագում է բենգալա կոչվող ցեղից։ 1956 թվականին Մաբուտուն անցավ աշխատանքի որպես սերժանտ և սկսեց վարել ակտիվ գործունեություն։ 1959 թվականին Բելգիական կառավարությունը նրան աշխատանքի ուղարկեց Բրուսել։ 1960 թվականի հուլիսի 30-ին երկիրը անկախություն ձեռք բերեց։ Եվ այս իրադարձությունից անմիջապես հետո այնտեղ ծկսվեց քաղաքացիական պատերազմը։ Նույն թվականի սեպտեմբերի 14-ին Մաբուտուն, ով արդեն ուներ գնդապեի աստիճան, գործի անցավ գլխավոր շտաբում՝ Ամերիկայի միացյալ նահանգների հովանավորության տակ։

Մաբուտուն Աբակոստով

1965 թվականին վերջնականապես իշխանության գալով Սեսե Սեկո Մաբուտուն մեծ ուշադրություն դարձրեց Կոնգոյի ազգային հագուստին, ազգային լեզվին և ազգային անուններին։ Նա գործածության մեջ մտցրեց Աբակոստը, արը ազգային հագուստ էր տղամարդկանց համար։ Այդ կերպով նա ուզում էր հրաժարվել եվրոպական հագուստից։ Ինչպես նաև Մաբուտուն հայտարարեց, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակիչները պետք է կրեն միայն ազգային անուններ։

Մաբուտուն և ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը՝ 1973 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսե Սեկո Մաբուտու» հոդվածին։