Սեսար Վալյեխո

պերուացի գրող

Սեսար Աբրահամ Վալյեխո Մենդոզա (իսպ.՝ César Abraham Vallejo Mendoza, մարտի 16, 1892(1892-03-16)[1][2][3][…], Santiago de Chuco, Լա Լիբերտադ, Պերու[4] - ապրիլի 15, 1938(1938-04-15)[1][2][3][…], Փարիզ[5]), պերուացի գրող։

Սեսար Վալյեխո
իսպ.՝ César Vallejo
Ծննդյան անունիսպ.՝ César Abraham Vallejo Mendoza
Ծնվել էմարտի 16, 1892(1892-03-16)[1][2][3][…]
ԾննդավայրSantiago de Chuco, Լա Լիբերտադ, Պերու[4]
Վախճանվել էապրիլի 15, 1938(1938-04-15)[1][2][3][…] (46 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրող, ակնարկագիր, վիպասան, վիպասան և գրող
Քաղաքացիություն Պերու
ԿրթությունNational University of Trujillo? և Սան Մարկոս համալսարան
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններավանգարդիզմ
Ուշագրավ աշխատանքներLos heraldos negros?, El tungsteno?, Paco Yunque?, Spain, take this cup from me? և Trilce?
ԱմուսինԺորժետ Վալյեխո
Изображение автографа
 César Vallejo Վիքիպահեստում

Առաջին անգամ տպագրվել է 1923 թվականին։ Գրել է «1931 թվականի Ռուսաստանը» (1931) գիրքը։ Եղել է Մշակույթի պաշտպանության առաջին և երկրորդ միջազգային կոնգրեսների (1935 և 1937) մասնակից։ «Սև հերոլդներ» (1918) բանաստեղծությունների առաջին ժողովածուում բանավիճում է դեկադենտական պոեզիայի հետ, «Տրիլսե» (1923) ժողովածուում դրսևորել է իր ապրումները։ 1937 թվականին գրել է «Իսպանիա, թող ի բաց առնե ինձ դժբախտությունն այս․․․» (հրտ․ ետմահու 1939) հակաֆաշիստական շարքը։ 1923–1938 թվականներին բանաստեղծությունները (տպագրված «Մարդկային բանաստեղծություններ» գրքում, 1939) լի են ժողովրդի ուժերի նկատմամբ հավատով։ Գրել է նաև Պերուի աշխատավորության հեղափոխական գիտակցության արթնացման մասին պատմող «Վոլֆրամ» (1931) վեպը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսար Վալյեխո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 233