Սեջոնգ (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեջոնգ (այլ կիրառումներ)
Սեջոնգ (հանգըլ՝ 세종), պաշտոնապես՝ Հատուկ ինքնավարությամբ Սեջոնգ քաղաք (հանգըլ՝ 세종특별자치시), նախկինում հայտնի որպես՝ Յոնգի (հանգըլ՝ 연기), քաղաք Հարավային Կորեայում, նախատեսվող վայր է ավելի քան մեկուկես տասնյակ նախարարությունների և այլ պաշտոնական հաստատությունների համար։
Հատուկ ինքնավարությամբ քաղաք | |||
---|---|---|---|
Սեջոնգ | |||
세종특별자치시 | |||
| |||
Երկիր | Հարավային Կորեա | ||
Քաղաքապետ | Յու Հան Սիկ | ||
Հիմնադրված է | 2012 թ. | ||
Մակերես | 465,23 կմ² | ||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||
Բնակչություն | 122 263 մարդ (2012) | ||
Հեռախոսային կոդ | +82-44 | ||
Փոստային դասիչ | 339001-339945 | ||
Պաշտոնական կայք | sejong.go.kr | ||
| |||
Պատմություն խմբագրել
2007 թվականի սկզբին Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել հատուկ վարչական շրջան, որտեղ կարելի է տեղավորել 9 նախարարություն և 4 ազգային գործակալություն, որոնք ներկայումս գտնվում են մայրաքաղաք Սեուլում։ Այդ շրջանը նախատեսվում է ստեղծել Հարավային և Հյուսիսային Չունգչոնգ նահանգների տարածքից։ Ծրագիրն առաջացել է նախորդ նախագահ Նո Մու Հյոնի՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքն այս տարածաշրջան տեղափոխելու անհաջող փորձից հետո[1]։
Ծրագրվող քաղաքն իր անունը ստացել է ի պատիվ Չոսոն դինաստիայի կառավարիչ, կորեական հանգըլ այբուբենի ստեղծող Սեջոնգ Մեծի[2]։ Համաձայն նախագծի՝ ենթադրում է, որ քաղաքում ապրելու է մոտ կես միլիոն բնակիչ[3]։
Քաղաքի ստեղծման նախագիծը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ է հանդիսացել։ 2009 թվականի սեպտեմբերին վարչապետ Չոն Ունչ Հանը հայտարարել է, որ Սեջոնգ քաղաքի ստեղծման նախագիծը «տնտեսագետի տեսանկյունից ոչ անարդյունավետ է»[4]։ Ավելի քան հազար գիտնականներ և քաղաքական գործիչներ՝ ներառյալ նախկին երեք վարչապետներն արտահայտվեցին նախագծի վերանայման օգտին[5]։ Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն, որը նախկին նախագահ Լի Մյոն Բակի հակառակորդ է, նրա հետ նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու Չունգչոնգ տարածաշրջանի բնակիչների մեծ մասը դեմ են արտահայտվում Սեուլից Սեջոնգ կառավարական հաստատությունների տեղափոխմանը։ Ծրագրի հակառակորդները կարծում են, որ քաղաքում առաջին հերթին կզարգանա զվարճանքի արդյունաբերությունը, քանի որ այնտեղ գործող վարչական հաստատությունների աշխատակիցները կտրված կլինեն իրենց ընտանիքներից։
Վարչական բաժանում խմբագրել
Սեջոնգը վարչականորեն բաժանվում է 1 գավառային քաղաքի (ըփ), 9 գավառակի (մյոն) և 4 շրջանի (տոն/դոն)։
Քարտեզ | Անվանում | Հանգըլ | Հանջա | Բնակչություն (2016.3)[6] |
Տարածք (կմ2) |
---|---|---|---|---|---|
— Դոնգ — | |||||
Հանսոլ-դոնգ | 한솔동 | 한솔洞* | 22,813 | 14.90 | |
Դոդամ-դոնգ | 도담동 | 도담洞* | 30,377 | 5.00 | |
Արըմ-դոնգ | 아름동 | 아름洞* | 47,432 | 7.55 | |
Ջոնգչոն-դոնգ | 종촌동 | 宗村洞 | 27,241 | 1.15 | |
— Գավառային քաղաք — | |||||
Ջոչիվոն-ըփ | 조치원읍 | 鳥致院邑 | 47,291 | 13.69 | |
— Գավառ — | |||||
Յոնգի-մյոն | 연기면 | 燕岐面 | 2,657 | 43.93 | |
Յոնդոնգ-մյոն | 연동면 | 燕東面 | 3,796 | 28.32 | |
Բուգանգ-մյոն | 부강면 | 芙江面 | 6,986 | 27.79 | |
Գըմնամ-մյոն | 금남면 | 錦南面 | 9,977 | 78.14 | |
Ջանգգուն-մյոն | 장군면 | 將軍面 | 6,219 | 53.23 | |
Յոնսո-մյոն | 연서면 | 燕西面 | 7,926 | 54.58 | |
Ջոնուի-մյոն | 전의면 | 全義面 | 6,994 | 62.44 | |
Ջոնդոնգ-մյոն | 전동면 | 全東面 | 4,287 | 57.74 | |
Սոջոնգ-մյոլ | 소정면 | 小井面 | 3,034 | 16.48 |
- Նշումներ․ «Հանսոլ», «Դոդամ» և «Արըմ» բնակավայրերի անվանումների հանջայով գրութունը գոյություն չունի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Sejong City Struggle
- ↑ BBC NEWS: S Korea chooses new capital site
- ↑ Kang Hyun-kyung, "«Sejong City Project Will Have Far-Reaching Ramifications», " The Korea Times, Sept. 26-27, 2009, p. 2.
- ↑ Sejong pledge only made to gain votes: P.M.
- ↑ The Korea Herald | A political hot potato: Sejong
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեջոնգ (քաղաք)» հոդվածին։ |