Սեն Ժերմեն պալատ (ֆր.՝ Château de Saint-Germain-en-Laye), արքայական նախկին նստավայր Փարիզի Սեն Ժերմեն ան Լե տեղանքում` Սենայի ափին։ Ներկայումս պալատում տեղակայված է Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանը։

Սեն Ժերմեն
ֆր.՝ Château de Saint-Germain-en-Laye
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`Գոթական ճարտարապետություն
Ճարտարապետ`Pierre Chambiges?
Կառուցման
ժամանակաշրջան`
1122
Քարտեզ
Քարտեզ

Հիմնում և հետագա զարգացում խմբագրել

Դեռևս 1122 թվականին Լյուդովիկոս VI-ը ներկայիս շինության տեղում կառուցել էր Գրան Շատլե ամրոցը, որը 1346 թվականին ավերվել է Անգլիայի արքա Էդուարդ Վուդստոկի կողմից։ Նրանից պահպանվել է միայն սրբազան կապելան, որ կառուցվել ճարտարապետ Պիեռ դե Մոնտրյոյի նախագծով Լյուդովիկոս IX-ի համար։ Այդ նորարարական կառույցում, որի շինարարության մեջ մետաղական կոնստրուկցիա էր օգտագործվել, պահվել են քրիստոնեական սրբազան մասունքներ, այդ թվում` Քրիստոսի գլխի փշե պսակը, որ 1239 թվականին Ֆրանսիայի արքային էր վաճառել Լատինական կայսրության միապետ Բալդուին II-ը։

Շառլ Իմաստունը հին տեղում վերակառուցել է ավերված ամրոցը, իսկ Ֆրանցիսկ I-ը` ամբողջությամբ վերականգնել այն։ Ֆրանսիական Վերածննդի վարպետ Ֆիլիբեր Դելորմը Հենրի II-ի համար հին ամրոցի դիմաց իտալական նոր ոճով կառուցում է նոր նստավայր[1]։ Նոր պալատին գրավչություն էր հաղորդում կանոնավոր այգին, որ առաջիններից մեկն էր Ֆրանսիայում։ Լյուդովիկոս XIII-ը Սեն Ժերմեն ան Լե է տեղափոխում իր պալատը։ Հենց այստեղ էլ ծնվում է նրա երկար սպասված ժառանգը` Լյուդովիկոս XIV-ը։

Լուի Արև արքան չէր սիրում հոր պալատը` գերադասելով ժամանակն անցկացնել հին ամրոցում, իսկ հետո ընդհանրապես տեղափոխվում է Վերսալ։ Չնայած դրան` նրա կառավարման օրոք երկու պալատները և այգին նորացվում են և վերակառուցվում Լուի Լևոյի և Անդրե Լենոտրի նախագծով։ 1688 թվականին այստեղ ապաստանում է Անգլիայից արտաքսված արքա Ջեյմս II Ստյուարտը, ով այնտեղ էլ մահանում և թաղվում է։ Ամբողջ 18-րդ դարի ընթացքում պալատը մնում է յակոբինյանների սեփականություն, չնայած Ստյուարտների ղեկավարը Ուտրեխտի հաշտությունից հետո Ֆրանսիայից անցել էր Հռոմ[2]։

Հին ռեժիմի վերջին տարիները նշանավորվել են Սեն Ժերմենի անկումով։ Լյուդովիկոս XVI-ը պալատը հանձնում է իր եղբորը` Արուտայի կոմս Շառլ Բուրբոնին, ով վերականգնելու փոխարեն ամբողջությամբ քանդում է այն` վերածելով հողակտորների։ Պահպանվում է միայն Հենրի IV-ի թևը[3]։

19-20-րդ դարեր խմբագրել

19-րդ դարում Նապոլեոնը դատարկ պալատում տեղավորում է հեծելազորի դպրոցը, իսկ նրա զարմիկ Նապոլեոն III1867 թվականին՝ վերանորոգումից հետո, պալատում հիմնում է հնագիտության թանգարան։ 1919 թվականի սեպտեմբերի 10-ին պալատում կնքվում է Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը` Առաջին աշխարհամարտի ժամանակ վերջ դնելով դաշնակիցների և Ավստրիայի միջև ռազմական գործողություններին[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` գերմանական օկուպացման շրջանում (1940-44), պալատը եղել է Ֆրանսիայում գերմանական բանակի գրասենյակը։

2005 թվականին պալատում գործող թանգարանը ստացել է «հնագիտության ազգային թանգարան» անունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. F. Hamilton Hazlehurst, Jacques Boyceau, pp20, 77–79, 100, noted by Karling
  2. Edward T. Corp: A Court in Exile: The Stuarts in France, 1689-1718 (2004)
  3. The book was not published until 1652, but it had long been in preparation (Karling 1974)
  4. "Austrian treaty signed in amity," The New York Times, Sept. 11, 1919, p. 12

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն պալատ» հոդվածին։