Սենտ Ռոնանյան ջրեր (անգլ. Saint Ronan's Well), Վալտեր Սքոթի պատմավեպերից մեկը, որը հրատարակվել է 1823 թվականի դեկտեմբերի 27-ին «Constable and Co» հրատարակչության կողմից։ Սա գրողի միակ վեպն է, որի գործողությունները տեղի է ունենում XIX դարում[1]։ Բովանդակությունն ըստ ժամանակաշրջանի համընկնում է հեղինակի երիտասարդության հետ։

Սենտ Ռոնանյան ջրեր
անգլ.՝ St. Ronan's Well
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն և շոտլանդերեն
ՇարքՈւևերլիի
ՆախորդՔվենտին Դորվարդ
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչԱրչիբալդ Կոնստեբլ
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 27, 1823

«Սենտ Ռոնանյան ջրեր» վեպի քննադատությունները բացասական էին։ Քննադատները դժգոհ էին նրանից, որ գրողը հեռացել էր պատմական վեպի ժանրից։ Գրախոս New European Magazine-ն վեպն անվանել է «երբևէ տեսած ամենաթույլ վեպերից մեկը»[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Վեպի ստեղծման գաղափարը 1823 թվականի Վալտեր Սքոթին հաղորդել է Ուիլյամ Լեյդլոուն։ Իմանալով այն մասին, որ Սքոթը մտադիր է գրել նոր գիրք Գերմանիայի մասին, վերջինս խորհուրդ է տալիս, այնուամենայնիվ, պահպանել բրիտանական ավանդույթները, սակայն գործողության վայրերը տեղափոխել ներկա[2]։

Մինչև «Քվենտին Դորվարդ» պատմավեպի վերջացնելը, Սքոթը սկսել է աշխատել նոր գրքի վրա։ Նա ավարտել էր առաջին հատորի կեսը չափազանց արագ, իսկ հրապարակումը նախատեսված էր արդեն հուլիսին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Saint Ronan's Well» (անգլերեն). Edinburgh University Library. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. J.G. Lockhart.