Սենտ Թոմաս, (անգլ.՝ St. Thomas) քաղաք Հարավարևմտյան Օնտարիոյում, Կանադա։ Քաղաքի կարգավիճակ (Չարտեր) ձեռք է բերել 1881 թվականի մարտի 4-ին։ Քաղաքը համարվում է Էլգին վարչական շրջանի նստատեղին, չնայած նրան որ այն անկախ է վարչական շրջանից։

Բնակավայր
Սենտ Թոմաս
Դրոշ

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1810 թ.
ԲԾՄ230 մետր
Բնակչություն38 909 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքstthomas.ca(անգլ.)
Սենտ Թոմաս (Օնտարիո) (Կանադա)##
Սենտ Թոմաս (Օնտարիո) (Կանադա)

2016 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում 41,813 մարդ[2]։

Պատմություն խմբագրել

 
Ջամբո փղի իրական չափսերով արձանը

Քաղաքը գտնվում է երկու պատմական նշանակություն ունեցող ճանապարհների հատման վայրում, առաջին անգամ բնակեցվել է 1810 թվականին։ Քաղաքը 1844 թվականին հայտարարվել է Էլգին կոմսության նստավայր, 1852 թվականին ստացել է գյուղի իսկ 1861 թվականին քաղաքային բնակավայրի կարգավիճակ։ 1881 թվականին Սենտ Թոմասը ստացավ քաղաքի կարգավիճակ։ Անվանակոչվել է ի պատիվ Թոմաս Թալբոթի[3], ով 19-րդ դարի սկզբներին իր մեծ ներդրումն է ունեցել շրջանի զարգացման գործում։

Ներկայիս Սենտ Թոմաս քաղաքի հիմնադիրը համարվում է կապիտան Դանիել Ռապելժը, Վալոնիան ընտանիքի ժառանգը, ովքեր հաստատվել էին Նոր Ամստերդամում, ներկայիս Նյու Յորք, նրա հիմնադրման ժամանակներից՝ 17-րդ դարից[4]։ 1820 թվականին քաղաքի առաջին բնակիչներից Ռապելժը բաժանեց իր հողատարածքը մի քանի մասի քաղաքշինության նշանակության նպատակով, որոնք հարմար էին գյուղեր հիմնելու համար։ «Նոր Ինգլանդ Միլլի» հիմնադիր Ռապելժը, հետագայում երկու հեկտար հող նվիրաբերեց Սենտ Թոմասի Հին եկեղեցին վերակառուցելու համար[5]։

1871 թվականին զարգացող Միլերսբուրգ գյուղին, որը իր մեջ ներառում էր Լոնդոնից (Կանադա) և Պորտ Ստանելի երկաթուղուց արևելք հողատարածքները, միավորվեց Սենտ Թոմասի հետ[6]։

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կառուցվել է քաղաքի միջով անցնող մի քանի երկաթգիծ, և Սենտ Թոմասը դարձել է կարևորագույն երկաթուղային հանգույց։ Ընդհանուր առմամբ 1856 թվականից՝ առաջին երկաթգծի կառուցումից հետո, քաղաքով անցել է 26 երկաթգիծ։ 1950-ական և 1960-ական թվականներին երբ երկաթուղին հետզհետե կորցնում իր նշանակությունը որպես փոխադրամիջոց, քաղաքում սկսվեց զարգանալ արդյունաբերության այլ տեսակներ, հիմնականում առաջնային և երկրորդային ավտոմոբիլային արտադրությունը։

Ջամբո կրկեսային փիղը համարվում էր իր ժամանակի աշխարհի ամենամեծ փիղը, մահացել է 1885 թվականի սեպտեմբերի 15-ին, շոգեքարշի հարվածից կարճ ժամանակ անց։ 1985 թվականին քաղաքում տեղադրվել է Ջամբոի արձանը, որը համապատասխանում է նրա իրական չափսերին։

1824 թվականին Չարլզ Դունկոմբը և Ջոն Ռոլփը գնդապետ Քոլնել Թոմաս Թաբլոթի հովանավորությամբ Սենտ Թոմասում հիմնադրեցի Վերին Կանադայի առաջին բժշկական դպրոցը[7]։ Դունկոմբի տունը այժմ հանդիսանում է Էլգինի զինվորական թանգարանի մի մասը։ 1881-ից 1988 թվականներին քաղաքը ունեցել է կանանց մասնավոր դպրոց, որը գործել է Ալմա Քոլեգե անվամբ։ Դպրոցը ավերվել է 2008 թվականին տեղի ունեցած հրդեհի պատճառով։

Սենտ Թոմասի ճարտարապետությունը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում շատ լավ արտահայտում է Էլգենի շրջանի դատարանի շենքը, Վելինգտոն փողոցի հանրային դպրոցը, Միրթլե փողոցի դպրոցը (քանդվել է 2014 թվականին), Բալաքլավա փողոցի դպրոցը, Էլմդալե դպրոցը և քաղաքապետարանի դպրոցը, քաղաքի նշանակալի շինություններից շատերի ժառանգական հատկությունները և դիզայնը ձևավորել է քաղաքի բնակիչ Նիլ Դարաչը։

Կառավարություն խմբագրել

Ջո Պրեստոնը Սենտ Թոմասի ներկայիս քաղաքապետն է։ Սենտ Թոմասի քաղաքային խորհուրդը կազմված է քաղաքապետից և յոթ քաղաքային խորհրդի անդամներից, բոլորը ընտրվում են մեծամասնական ընտրական համակարգով, այսինքն խորհդրդի անդամները ընտրվում են ամբողջ քաղաքի կողմից[8]։

Ռազմական խմբագրել

Սենտ Թոմասում տեղակայված է 31-րդ մարտական ինժիներական գունդը («The Elgins»), որը կազմավորվել է 1997 թվականին երբ Էլգինի նախկին զրահատանկային գնդի վերաձևափոխվեց։ Գունդը եղել է Սենտ Թոմասում ստեղծման ժամանականերց, քաղաքը համարվում է երկու ցամաքային էսկադրիլիաներից մեկի տունը[9]։ Սենտ Թոմասի զինանոցի շենք 1992 թվականին ճանաչվել է դաշնային ժառանգություն, և գրանցվել է Կանադայի կառավարության մշակութային ժառանգությունների ցանկում[10]։

Ժողովրդագրություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի համաձայն Սենտ Թոմասում բնակչությունը կազմում էր 37,905 մարդ, որը 5.6% ավելին է քան 2006 թվականի մարդահամարի տվյալները։ Սենտ Թոմասում յուրաքանչյուր ընտանիքի տարեկան միջին եկաումուտը կազմում է $71,356.75[11]։

Բնակչության 95.5% կազմում են սպիտակամորթները (Եպրոպայից եկած Կանադացիները), 1.2% բնիկները և 3.3% ակնառու փոքրամասնությունները։

Կրոնական պատկանելիությամբ բնակչության 52.1% Բողոքական է, 21% Կաթոլիկ, 22.1% չի դավանում որևէ կրոնի և 4.8% դավանում է այլ կրոնի։

2016 թվականի մարդահամարի արդյունքներով բնակչության թիվը կազմում էր 41,813 մարդ։ Այդ մարդկանցից ավելի քան 10,000 տարիքը գերազանցում է 60-ը[12]։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
199130 332—    
199632 275+6.4%
200133 236+3.0%
200636 110+8.6%
201137 905+5.0%
201641 813+10.3%
[13]

Կրթություն խմբագրել

Սենտ Թոմասում կա Ֆենշոյի քոլեջի մասնաշենք։ Քաղաքի Կաթոլիկ դպրոցը վերահսկում է Լոնդոնի շրջանի կաթոլիկական դպրոցների խորհրդի կողմից, իսկ հանրակրթական դպրոցների վերահսկվում են Թամես Վալլեյի շրջանի դպրոցական խորհրդի կողմից։

Արթուր Վոադենի միջնակարգ դպրոցը, Էլգենի համալսարանի կենտրանական կոլեգիալ ինստիտուտը և Պարկսիդեի կոլեգիալ ինստիտուտը քաղաքի երեք հանրակրթական ավագ դպրոցներն են։ Սենտ Ջոզեֆի Ավագ Դպրոցը կաթոլիկ ավագ դպրոց է։ Քաղաքում կա երկու անկախ քրիստոնեական տարրական դպրոցներ, Թագավորական ակադեմիա և Սենտ Թոմասի հանրակրթական քրիստոնեական դպրոց։

Տնտեսություն խմբագրել

Տեղական տնտեսությունում գերակշիռ դիրք է զբաղեցում ավտոմոբիլաշինությունը, քաղաքում են տեղակայված «Magna International»-ի երկու գործարանները և «Ford Motor Company of Canada»-այի «St. Thomas Assembly» ընկերության ձեռնարկությունները Թալբոթվիլլի մոտակայքում և «Sterling Trucks»-ի հավաքման գործարանը։ Այնուամենայնիվ 2008 թվականին Համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը նաև առնչվեց ավտոմոբիլային արդյունաբերությանը, վերջը ի վերջո հասավ քաղաքին։ «Sterling» արտադրամասը փակվեց 2009 թվականի մարտին, իսկ Ֆորդի արտադրամասը փակվեց 2011 թվականին, որի հետևանքով 1,400 մարդ կորցրեցին իրենց աշխատանքը[14]։ Մնացած ավտոմոբիլաշինությամբ զբաղվող փոքր արտադրամասերը նույնպես փակվեցին, որհ հետևանքով ավելի քան հազար մարդ նույնպես զրկվեց աշխատանքից։ Դա ունեցավ դոմինոի էֆեկտ քաղաքի մնացած արտադրողների համար, ինչպես օրինակ «Lear Seating»-ը։ Ավտոմեքենաների մասերի մատակարարներից մեկը «A. Schulman»-ը 2008 թվականին փակել էր իր արտադրամասը, որը դարձել էր հունվարին նշանակված նոր գործադիր տնօրենի առաջին քայլերից մեկը[15]։

«Masco Canada's» ընկերությունը ընդլայնում է իր ընկերություն Կանդայում և 2010 թվականին ձեռք է բերում «Sterling Truck»-ի նախկին արտադրամասը[16], նուն տարում «Toyota»-ի մատակարար «Takumi Stamping Canada's» ընկերությունը ընդլայնվում է[17], որի հետևանքով բացվում է 500 նոր աշխատատեղ։

2019 թվականի հունիս հաշվետվությունների հիման վրա Բազմաշերտ սոսնձված փայտե վահանակներ (CLT) պետք է արտադրվեն քաղաքում, որի արդյունքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ։ Ավտոմատացված գործարանի գնահատված արժեքը կազմում էր $32 միլիոն[18]։

Քաղաքի Տնտեսական զարգաղցման ընկերությունը ներգրավվել է ֆիլմարտադրողների ուշադրություն[19], հատկապես Սունսետ Դրայվում գտնվող նախկին հոգեբուժարանի շենքով (Տարածաշրջանաում հոգեկան առողջության կենտրոն), որտեղ նկարահանվում էին ֆիլմեր։ 2020 թվականի հունվարին հաշվետվությունների հիման վրա քաղաքում նկարահանվելու են «Տղաները» հոռուստասերիալը, Գիլյերմո դել Տորոի «Վախենալու պատմություններ մթության մեջ պատմելու համար» ֆիլմը և վերջերս Ջեյսոն Մոմոաի մասնակցությամբ «Տեսնել» հեռուստասերիալը, որը պլանավորվում էր նկարահանել քաղաքում, հիմականում դրսում, 2020 թվականի փետրվարից հունիսն ընկած ժամանակահատվածում[20][21]։

Տրանսպորտ խմբագրել

 
4-րդ մայրուղու և Թաբլոթ փողոցի (ներկայումս կոչվում է Թաբլոթ հիլլ) խաչմերուկ

Սենտ Թոմաս կարելի է հասնել Օնտարիո համար 3 և Օնտարիո համար 4 մայրուղիների միջոցով, որոնցից վերջինը ապահովում է ճանապարհ դեպի Լոնդոն, ինչպես նաև Օնտարիո համար 401 և Օնտարիո համար 402 մայրուղիները։

Ներքին ուղևորափոխադրումը՝ Երկաթգծային քաղաաքային ուղևորափոխադրումը իր մեջ ներառում է ինչպես ավտոբուսները այնպես էլ պարատրանզիտ, այն պատկանում է քաղաքին և համակարգվում է «Voyageur Transportation»-ի միջոցով։

Քաղաքը սպասարկում է «St. Thomas Municipal Airport» (YQS) քաղաքային օդանավակայանը, Կենտրոնական Էլգեից արևելք։ Օդանավակայանը չի ընդունում կանոնավոր չվերթներ, այն ընդունում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները։ Սենտ Թոմասի օդնավակայանում երկու տարին մեկ տեղի է ունենում օդային շոու։

1978-ից 1979 թվականներին Կանադայի հարավային երկաթգծային կայարանը, որը գտնվում է քաղաքում եղել է «Amtrak» ընկերության «Նիագարա ծիածան՝ անգլ.՝ Niagara Rainbow» գնացքի համար կարճ կանգառի վայրը։

Մեդիա խմբագրել

Սենտ Թոմասը քաղաքում ունի մի քանի տարբեր լրատվականներ։ «St. Thomas Times-Journal»-ը քաղաքյանի թերթ է, որը պատկանում է «Sun Media»-ին (Quebecor)։ «St. Thomas - Elgin Weekly News» շաբաթաթերթը լույս է տեսոնում Սենտ Թոմասում, և անվճար է ինչպես քաղաքի բնակիչների այնպես էլ Էլգենի շրջանի բնակիչների համար։ «Elgin County Market»-ը նույնպես շաբաթերթ է, որը լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ և անվճար է Էլգենի շրջանի և Սենտ Թոմասի բնակիչների համար, այն պարունակում է տարբեր հայտարարությունները և տեղական բիզնեսի թռուցիկներ։

Ռոժեր Քաբելը ղեկավարում է տեղական ալիքը, որը հիմնականում կազմված է տեղի կամավորներից։ «CFPL-DT»-ը «CTV Two London» ընկերության բրենդային արտադրանքն է, որը հաղորդում է շատ նորություններ Սենտ Թոմասից։

Սենտ Թոմասը ունի միայն տեղական կոմերցիոն ռադիոկայան «CKZM-FM» 94.1 FM, որը թողարկվել է 2011 թվականի մայիսի 20-ին։ Ցածր հզորությամնբ ՀՄ ռադիո ալիքը — VF8016, 90․1 ՄՀց — հաղորդում է կրոնի մասին Սենտ Թոմասի Հավատացյալ Բապտիստնեկան եկեղեցուց։ «CFHK-FM»-ը «103.1 Fresh FM»-ի բրենդային արտադրանք է, որը նույնպես լիցենզավորված է Սենտ Թոմասում, հաղորդումը իրականացվում է Լոնդոնում և հեռարձակվում հարավարևմտյան Օնտարիոում։

«Establish Media»-ն նորագույն մեդիա հարթակ է Սենտ Թոմասում։ Նրանք ստեղծում են թվային կոնտենտ, որը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով։

Սպորտ խմբագրել

Քաղաքում կա ավտոդրոմ, որը կոչվում է «St. Thomas Raceway Park»։ Ավտոդրոմը գտնվում է քաղաքից խելամիտ հեռավոության վրա և մի քանի րոպե հեռավորության Սպարտայի պատմական համայնքից արևելք։

Կլիմա խմբագրել

Սենտ Թոմաս, Օնտարիո (1981−2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 14.5
(58.1)
18.5
(65.3)
24.5
(76.1)
29.5
(85.1)
32.5
(90.5)
38.0
(100.4)
37.0
(98.6)
34.5
(94.1)
33.0
(91.4)
26.5
(79.7)
21.5
(70.7)
18.5
(65.3)
38.0
(100.4)
Միջին բարձր °C (°F) −0.8
(30.6)
0.7
(33.3)
5.6
(42.1)
13.0
(55.4)
19.6
(67.3)
24.7
(76.5)
27.0
(80.6)
25.9
(78.6)
21.8
(71.2)
15.1
(59.2)
8.3
(46.9)
2.0
(35.6)
13.6
(56.5)
Միջին օրական °C (°F) −4.7
(23.5)
−3.6
(25.5)
1.0
(33.8)
7.6
(45.7)
13.7
(56.7)
18.8
(65.8)
21.2
(70.2)
20.3
(68.5)
16.4
(61.5)
10.1
(50.2)
4.5
(40.1)
−1.4
(29.5)
8.7
(47.7)
Միջին ցածր °C (°F) −8.5
(16.7)
−7.8
(18)
−3.7
(25.3)
2.1
(35.8)
7.7
(45.9)
12.9
(55.2)
15.4
(59.7)
14.7
(58.5)
10.9
(51.6)
5.1
(41.2)
0.6
(33.1)
−4.8
(23.4)
3.7
(38.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −31
(−24)
−30
(−22)
−25.5
(−13.9)
−16
(3)
−3
(27)
1.0
(33.8)
6.0
(42.8)
0.0
(32)
−2
(28)
−7
(19)
−13.5
(7.7)
−27.5
(−17.5)
−31
(−24)
Տեղումներ մմ (դյույմ) 73.5
(2.894)
63.2
(2.488)
65.7
(2.587)
83.4
(3.283)
87.3
(3.437)
92.4
(3.638)
83.0
(3.268)
80.0
(3.15)
94.8
(3.732)
85.7
(3.374)
98.7
(3.886)
85.3
(3.358)
993.0
(39.094)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 35.2
(1.386)
37.3
(1.469)
48.5
(1.909)
79.9
(3.146)
87.3
(3.437)
92.4
(3.638)
83.0
(3.268)
80.0
(3.15)
94.8
(3.732)
85.4
(3.362)
92.4
(3.638)
58.1
(2.287)
874.4
(34.425)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 38.3
(15.08)
25.9
(10.2)
17.1
(6.73)
3.5
(1.38)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.3
(0.12)
6.3
(2.48)
27.3
(10.75)
118.6
(46.69)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 14.7 11.4 12.1 15.2 14.1 11.1 12.4 11.1 13.2 13.9 15.3 14.5 159.0
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 6.0 5.7 9.1 14.3 14.1 11.1 12.4 11.1 13.2 13.9 13.5 8.5 132.9
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 9.6 7.0 4.2 1.3 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.15 2.3 7.3 31.8
աղբյուր: Environment Canada[22]

Այգիներ խմբագրել

 
Սենտ Թոմասի երկաթուղու կայարան, կառուցվել է 1871-ից 1873 թվականներին, այժմ վերակառուցվում է։

Քաղաքում կա երկու այգի «Pinafore Park» հարավում, Պիֆաֆոր լճի մոտ և «Waterworks Park» հյուսիսում։

Տրանսկանադական արահետը անցնում է Սենտ Թոմասով, «Jonas Street Park»-ով, որտեղ տեղադրված է տաղավար։

«Lions Club Dog Park» գտնվում է գլխավոր փողոցից արևմուտք, Թաբլոթ ռոադ 25 հացեով։ Այգին գտնվում է Սենտ Թոմասում շների տերերի ասոցացիայի (STDOA) վերահսկողության տակ, համատեղ քաղաքային իշխանությունների հետ։ Այգին բաց է ամեն օր լուսաբացից մինչ մայրամուտ։

«Kettle Creek Dog Park»-ը բացվել է 2014 թվականի հուլիսին և տեղակայված է քաղաքի հյուսիսում, Հայբորիից Մապելտոն ճանապարհին, Դան Պետերսոնի արգելավայրից 200 մետր հեռավորության վրա։ Այգին բաց է անեմ օր լուսաբացից մինչ մայրամուտ և կարող է պարծենալ իր մեծ պարիսպներով, տարածքը նախատեսված է փոքր շների համար, ինչպես նայև դեմ առ դեմ խաղալու համար։ Այգին կառուցվել է «Kettle Creek Conservation Authority»-ին համատեղությամբ «STDOA»-ի, Կենտրոնական Էլգենի քաղաքապետարանի և Սենտ Թոմաս քաղաքի։

«V.A. Barrie Park»-ը գտնվում է Սունսետ Դրայվում, իսկ «Waterworks Park»-ի իր մեջ ներառում հայտնի գլոֆի ակումբը։

Մշակութային գործունեություն խմբագրել

Էլգենի զինվորական թանգարանը գտնվում է Սենտ Թոմաս քաղաքի արևելքում։ Թանգարանը ներկայացնում է Էլգենի շրջանի այն բնակիչների պատմությունը, ովքեր մասնակցել են 1812 թվականաին Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմին, թանգարանում ներկայացված են նաև երկու M113 զրահափոխադրիչ և ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ավել քան 600 կրծքանշան, որոնց մասին այցելուներից մեկը ասել էր «Լավագույն հավաքածուն, որը ես տեսել էի ՄԱԿ-ի Նյու-Յորքի գրասենյակից դուրս»։ 2009 թվականի վերջում թանգարանը ձեռք է բերել Սառը պատերազիմ ժամանակվա Օբերոն դասի «HMCS Ojibwa» սուզանավը, որը նախատեսվումմ էր կանգնեցնել քաղաքից դուրս՝ Պորտ Բուրվելում։

Էլգենի շրջանի երկաթուղային թանգարանը The գտնվում է Սենտ Թոմասի կենտրոնում։

Սենտ Թոմասը համարվում է նաև Հյուսիսային Ամերիկայի երկաթուղու փառքի սրահի տունը, որը գտնվում է «CASO» գնացքի կայարանում։ Կայարանը կառուցվել է 1870-ական թվականներին և գտնվել է Նյու Յորքից դեպի Չիկագո ճանապարհի կենտրոնում։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թաբլոթ փողոց։

Էլգենի «Թատերական Գիլդիան» գտնվում է Պրինցես պողոտա 40 հասցեում, և համարվում է զարգացող թատերական հասարակության տունը, ինչպես նաև գործում է ոչ մեծ երաժշտական խմբակ։ Շենքը նախկինում եղել է եկեղեցի, որը կառուցվել է 1907 թվականի ճարտարապետ Նիլ Դարաչի կողմից։ 2001 թվականին Սենտ Թոմասում քաղաքային խորհուրդը հաստատեց Պրինցես պողոտա 40 հասցեում գտնվող շենքը, որպես քաղքը պատմության և մշակութային ժառանգություն։

Սենտ Թոմասը համարվում է «Railway City Brewing Company»-ի տունը, «Ontario Craft Brewers»-ի 29 անդամներից մեկի։

Սենտ Թոմասի քույր քաղաքն է ԱՄՆՕհայո նահանգի Բոուլինգ Գրին քաղաքը[23]։

Մշակութային ժառանգություն ներկայացնող շենքեր խմբագրել

Սենտ Թոմասը եղել է Օնտարիո շրջանի խոշոր ու կարևորագույն քաղաքներից մեկը, նա եղել է շրջանի կենտրոնը և գլխավոր երկաթուղային կենտրոնը։ Այդ իսկ պատճառով քաղաքում կա 1914 թվականից կառուցված շինությունները որոնք հանդիսանում են մշակութային ժառանգություն։

Հանրային խմբագրել

  • Սենտ Թոմասի քաղաքապետարան, 1899 (Թաբլոթ փողոց 545)
  • Էլգենի շրջանի դատարանի շենք, 1898 (Վելինգտոն փողոց 4)
  • Սենտ Թոմաս Կարնեգի գրադարան, 1904 (Մոնդման փողոց 9)
  • Էլգենի շրջանի գրանցման գրասենյակ, 1874 (Գլադստոն պողոտա)
  • Սենտ Թոմասի զիանաոց, 1901 (Վիլսոն պողոտա 40)
  • Հանրային ծառայությունների հանձնաժողովի շենք, 1916 (Սենտ Կատերինայ փողոց 36)

Կրոնական խմբագրել

  • Սենտ Թոմաս անգլիական եկեղեցի, 1823 (Վալնուտ փողոց 55)
  • Տրինատի անգլիական եկեղեցի, 1877 (Սոութվիք փողոց 55)
  • Սենտ Ջոնս անգլիական եկեղեցի, 1909 (Ֆլորա փողոց 20)
  • Քնոքս երիցականություն, 1883 (Հինկես փողոց 55)
  • Ալմա փողոցի երիցականություն, 1891 (Կաինս փողոց 94)
  • Կենտրոնական մեթոդաբանություն, 1897 (Վելինգտոնի փողոց 135)
  • Հռոմի Կաթոլիկ սուրբ հրեթտակներ, 1911 (Թաբլոթ փողոց 502)
  • Բապտիստ կենտրոնական փողոց, 1879 (Սոութվիք փողոց 28)
  • Քրիստոնեկանա եկեղեցի, 1906 (Պրինցես պողոտա 40)

Կրթություն խմբագրել

  • Վելինգտոն փողոցի հանրային դպրոց, 1898 (Վելինգտոն փողոց 50)
  • Բալակլավա փողոցի դպրոց, 1898 (Բալակլավա փողոց 20)
  • Արթուր Վոադեն մասնագիտական դպրոց, 1925 (Ֆլորա փողոց 41)

Տրանսպորտ խմբագրել

  • Սենտ Թոմասի կայարան (Կանադայի հարավային կայարան), 1871 (Թաբլոթ փողոց 750)

Կորսված ժառանգությունները խմբագրել

  • Ալմա Քոլլեգո, 1881 (Մուր փողոց 96) – այրվել է 2008 թվականի
  • Միրթլե փողոցի դպրոց, 1903 (Միրթլե փողոց 43) – քանդվել է 2014 թվականին
  • Ամասա Վուդ Հիվանդանոց, 1891 (Պերալ փողոց 45)– քանդվել է 1953 թվականին
  • Սենտ Թոմասի կոլեգիալ ինստիտուտ, 1902 (Ելիսիան փողոց 35) – քանդվել է 1967 թվականին
  • Առաջին մեթոդաբանություն, 1873 (Սենտ Ջորջիա փողոց 26) – այրվել է 1946 թվականին
  • Սենտ Թոմասի Փոստի գրասենյակ, 1883 (Թաբլոթ փողոց 403)– քանդվել է 1958 թվականին

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Կորի Էմերտոն, պրոֆեսիոնալ հոկեյիստ (Դետրոյթ Ռեդ Ուինգս, Գրանդ Ռապիդս Գրիֆինս, Քինգսթոն Ֆրոնտենակս)
  • Դիլլ Հենդերսոն, Հոլիվուդյան դերասան, որը խաղացել է 304 ֆիլմերում, եղել է 208 ֆիլիմի ռեժիսոր և գրել է 35 ֆիլմի սցենար
  • Դուգլաս Ջեյմս Կենինգստոն, NASCAR աշրավորդ
  • Ռեյչել ՄաքԱդամս, Օսկարի առաջադրված Հոլիվուդյան դերասանուհի
  • Գրեգ Մքկեգ, պրոֆեսիոնալ հոկեյիստ, ով հանդես է գալիս Բոստոն Բրուինսում
  • Հելեն Շեյվեր, դերասնաուհի, ռեժիսոր, պրոդյուսեր
  • Ջո Տորնոտ, պրոֆեսիոնալ հոկեյիստ (Տորոնտո Մեյփլ Լիֆս, Սան Հոսե Շարքս, Բոստոն Բրուինս, Սու Սենտ Մարի Գրեդհաուս, Սենտ Թոմասի աստղեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www12.statcan.gc.ca/census-recensement/2016/dp-pd/prof/index.cfm?Lang=E
  2. «Census Profile». Government of Canada. 2018 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  3. Rayburn, Alan (1997), Place Names of Ontario, University of Toronto Press, Pg. 304 0-8020-7207-0
  4. «Capt. Daniel Rapelje, 1774–1828». Ontarioplaques.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  5. «St. Thomas' Church 1824». Ontario Heritage Trust. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  6. «Our Heritage». St. Thomas Downtown Development Board. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  7. «Honourable John Rolph, M.D. 1793-1870, The». Ontario Heritage Trust. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  8. «City Council». City of St. Thomas. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. «31 Combat Engineer Regiment (The Elgins)». Army.ca. 2006 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  10. Register of the Government of Canada Heritage Buildings.(չաշխատող հղում)
  11. «St. Thomas community profile». 2006 Census data. Statistics Canada. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Census Profile». Government of Canada. 2018 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  13. Կանադայի վիճակագրություն՝ 1996, 2001, 2006, 2011 մարդահամար
  14. How Oshawa can learn from the Ford plant closure in St. Thomas
  15. Steve Minter (2010 թ․ մարտի 17). «On the Rise -- A. Schulman Inc.: Molding a Global Strategy». Industry Week (IW). Penton Media. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «Masco Moves More Business to St. Thomas | St. Thomas EDC». St-thomas.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  17. «Takumi Stamping Canada Inc. expands in St. Thomas | St. Thomas EDC». St-thomas.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  18. «Filming Location Matching "St. Thomas, Ontario, Canada"». Northern Ontario Business. 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  19. «Filming Location Matching "St. Thomas, Ontario, Canada"». IMDB. 2020 թ․ հունվարի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  20. «Jason Momoa heading to St. Thomas, Ont. for lengthy 'See' location filming». Global News. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին. «he was able to highlight the growing reputation of the former psychiatric hospital as a sought-after location for filmmaking.»
  21. «Aquaman star Jason Momoa filming TV series in St. Thomas, and they're looking for co-stars». London Free Press. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  22. «St. Thomas WPCP». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  23. http://www.bgsu.edu/downloads/cas/file38948.pdf(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել