Սենտ (ֆր.՝ Saintes), համայնք Ֆրանսիայում, Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում։ Գտնվում է երկրի արևմուտքում՝ Լա Ռոշելից 76 կմ վեր Շարանտա գետի երկայնքով։ Այս քաղաքից է առաջացել պատմական Սենտոնժ շրջանը։

Բնակավայր
Սենտ
ֆր.՝ Saintes[1]
ֆր.՝ Xantes[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես45,55 կմ²
ԲԾՄ9 մետր
Բնակչություն25 518 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ17100[4]
Պաշտոնական կայքville-saintes.fr(ֆր.)
Սենտ (Ֆրանսիա)##
Սենտ (Ֆրանսիա)

Համայնքի INSEE կոդ՝ 17415։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 26 011 մարդ։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962196819751982199019992010
25 71726 50726 89125 47125 87425 62826 011

Պատմություն խմբագրել

Անտիկ շրջանում Սենտի տեղը եղել է գաղիական սանտոններ ցեղի խոշոր կենտրոնը (հռոմեացի պատմիչների մոտ՝ Mediolanum Santonum)։ Բնակավայրի հին լինելը վկայում են հնագույն ամֆիթատրոնի ավերակները, որոնք թվագրվում են I դարին և Գերմանիկոսի հաղթական կամարները, որն ի դեպ, Պրոսպեր Մերիմեի խնդրանքով անտիկ կամրջից տեղափոխվել է Շարանտայի կամրջով։ 1242 թվականին Սենտը հայտնվեց ռազմական գործողությունների թատերաբեմում. կռվողները ֆրանսիացիներն ու անգլիացիներն էին («Սենտոնյան պատերազմ»)։

Սուրբ Պետրոսի տաճարային համալիրը կառուցվել է XV դարում։ Այն բավականին տուժել է հուգենոտների վայրագություններից 1568 թվականին։ Ռոմանական եկեղեցում՝ Սուրբ Եվտրոպիայում, պահպանվել է սրբի գերեզմանը։ Ի դեպ վերջինս Սենտի առաջին եպիսկոպոսն էր։ Սենտ Մարի եկեղեցին և նրան կից գործող կանանց մենաստան-աբբայությունը կառուցված է ռոմանական ոճով և թվագրվում է XI դարին։

Սենտը մինչև 1810 թվականը համարվում էր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Դրանից հետո այն տեղափոխվեց Լա Ռոշել։

 
Գերմանիկոսի հաղթակամարը (19 թիվ)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենտ» հոդվածին։