«Սենթ Լուիս Բլյուզ» (անգլերեն՝ St. Louis Blues), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևմտյան կոնֆերենցիայի Կենտրոնական դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Միսուրի նահանգի վարչական կենտրոն Սենթ Լուիս քաղաքում։ Հիմնադրվել է 1967 թվականին՝ երբ ընդլայնման արդյունքում լիգայի թիմերի քանակը վեցից դառնում է տասներկու։ Թիմի անվանումը տրված է ամերիկյան բլյուզ երգիչ Ուիլյամ Քրիստոֆեր Հենդիի «Saint Louis Blues» երգի պատվին։

Սենթ Լուիս Բլյուզ
St. Louis Blues
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Կենտրոնական
Հիմնադրում 1967
Պատմություն Սենթ Լուիս Բլյուզ
(1967–այժմ)
Տան արենա Սքոթրեյթ սենթ
(տարողությունը` 19 150)
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Լուիս, Միսուրի, ԱՄՆ
Գույներ Կապույտ, ոսկեգույն, մուգ կապույտ, սպիտակ

                   

Սեփականատեր(ներ) Կանադա Ջոն Դեյվիդսն
Գլխ. մենեջեր Կանադա Դուգ Արմսթրոնգ
Գլխ. մարզիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեն Հիչկոկ
Ավագ Կանադա Դեյվիդ Բեքես
Սթենլիի գավաթներ 0
Կոնֆերենցիայի տիտղոսներ 0
Նախագահական ավար(ներ) 1 (1999–2000)
Դիվիզիոնի տիտղոսներ 8 (1968–69, 1969–70, 1976–77, 1980–81, 1984–85, 1986–87, 1999–2000, 2011–12)
Պաշտոնական կայք http://www.blues.nhl.com

Տան հանդիպումները «Բլյուզն» անցկացնում է Սենթ Լուիսի կենտրոնում տեղակայված «Սքոթրեյթ սենթր» մարզապալատում։

Համարվում է լիգայի ամենահին թիմը, որին երբևէ չի հաջողվել նվաճել Սթենլիի գավաթը։

Արտաքին հղումներ խմբագրել