«Սենդիթոն» (անգլ.՝ Sanditon), անգլիացի գրող Ջեյն Օսթինի անավարտ վեպը։ 1817 թվականի հունվարին Օսթինը սկսեց աշխատել իր նոր վեպի վրա, որն անվանեց «Եղբայրները», հետո անվանափոխեց՝ դարձնելով «Սենդիթոն» և ավարտին հասցրեց տասնմեկ հատոր՝ դադարելով վեպի վրա տարվող աշխատանքները 1817 թվականի մարտի կեսին հավանաբար իր հիվանդության պատճառով[1]։ 1925 թվականին Չեփմնը առաջին անգամ հրատարակեց վեպի ամբողջական պատճենը՝ «Վեպի մի հատվածը» անվամբ[2]։

Սենդիթոն
անգլ.՝ Sanditon
ՀեղինակՋեյն Օսթին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսիրավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Նկարագրում էՍասեքս
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄեծ Բրիտանիա
Հրատարակման տարեթիվ1817

Սյուժե խմբագրել

Վեպի գործողությունների կենտրոնում դուստրերից ամենաավագն է՝ Շարլոտ Հեյվուդը, որը Ուիլինդենում ապրող, Սուսեքս ջենթլմեններից մեկի մեծ ընտանիքի անդամն է և դեռ չի ամուսնացել։ Պատմությունը սկսում է Սենդիթոնից պարոն և տիկին Փարքերների կառքով Հեյվուդ տան բլուրի մոտ ժամանումով։ Քանի որ պարոն Փարքերը ավտովթարի հետևանքով վնասվածք է ստացել, և կառքը պետք է վերանորոգվի, Փարքերները երկու շաբաթով մնում են Հեյվուդների ընտանիքում։ Այս ժամանակահատվածում պարոն Փարքերը մեծ սիրով է խոսում Սենդիթոնի մասին՝ մի քաղաք, որը տարիներ առաջ եղել է փոքրիկ, անշուք ձկնորսական գյուղ։ Իր բիզնես գործընկերոջ՝ Լեդի Դենհամի հետ պարոն Փարկերը մտադրություն ունի Սենդիթոնը վերածել ժամանակակից ծովեզրյա հանգստավայրի։ Պարոն Փարքերի այդ մեծ խանդավառությունը իր ծրագրերի նկատմամբ՝ կապված Սենդիթոնի բարգավաճման և մոդեռնիզացման հետ, ստիպում են վերջինիս այստեղ տեղակայել լոգանքի համար նախատեսված սարքավորումներ և իր ու իր ընտանիքի համար առափնյա նոր տուն կառուցել։ Կառքի վերանորոգումից և պարոն Փարկերի առողջական վիճակի բարելավումից հետո Փարքերները վերադառնում են Սենդիթոն՝ իրենց հետ հյուրընկալելով Շարլոտին։

Սենդիթոն ժամանելուց հետո Շարլոտը հանդիպում է քաղաքի բնակիչների հետ։ Այդ բնակիչների մեջ մեծ հռչակ ունի Լեդի Դենհամը՝ երկու անգամ այրիացած կին, ով իր առաջին ամուսնուց ստացել է ժառանգություն, իսկ երկրորդից՝ անուն։ Լեդի Դենհամը ապրում է իր եղբոր խեղճ դստեր՝ Քլարա Բրերեթոնի հետ, ով չնայած նրբիկ ու գեղեցիկ լինելուն, հյուծված երիտասարդ օրիորդ էր։ Սենդիթոնում էին ապրում նաև պարոն Էդվարդ Դենհամը և իր քույրը՝ Էսթերը, ինչպես նաև Լեդի Դենհամի զարմիկները երկորդ ամուսնու կողմից։ Հարազատ քույրն ու եղբայրը բավականին աղքատ են և թվում է, թե աչք են դրել Լեդի Դենհամի հարստության վրա։ Պարոն Էդվարդին նկարագրում են որպես հիմար և ցուցամոլ, չնայած գեղեցիկ արտաքինին։

Փարքերների հետ բնակություն հաստատելուց և որոշ հարևանների հետ ծանոթանալւց հետո Շարլոտն ու պարոն ու տիկին Փարքերներին անսպասելիորեն այցելում են պարոն Փարքերի երկու քույրերն ու փոքր եղբայրը, որոնք իրենց հայտարարել են հաշմանդամներ։ Ինչևէ Շարլոտը միանգամից կռահում է, որ նրանք եկել են դժգոհելու ու բողոքելու նպատակով։ Դիանա Փարքերը ժամանել է Վեստ Ինդիայի մի հարուստ ընտանիքի տան անվտանգությունն ապահովելու համար, չնայած նրանից որևէ մեկը օգնություն չէր խնդրել։ Նա նաև խոսակցություն է բացում երկրորդ մեծ խնջույքի մասին, որը պետք կայանա աղջիկների համար նախատեսված դպրոցում։ Այս նորությունները խառնաշփոթ են առաջացնում փոքրիկ քաղաքում, հատկապես պարոն Փարքերն էր շփոթվել այս ամենից, ում ամենամեծ ցանկությունը քաղաքում տուրիզմը զարգացնելն էր։

Տիկին Գրիֆիթսի Սենդիթոն ժամանումով պարզ է դառնում, որ Վեստ Ինդիայի ընտանիքն ու աղջիկների դպրոցի խմբի անդամները նույն մարդիկ են։ Նրանց մեջ են մտնում Միսս Լամբը՝ մի տասնյոթամյա կիսամուլատ հարուստ, երիտասարդ կին Վեստ Ինդիայից և երկու տիկին Բյոֆորթսները՝ սովորական անգլիացի աղջիկներ։ Լեդի Դենհամը անմիջապես գնում է միսս Գրիֆիթսի մոտ՝ նրա միջոցով ներկայանալու Միսս Լամբին՝ մի հիվանդոս ու շատ հարուստ ժառանգորդուհի, ում նա մտադրվում է ամուսնացնել իր եղբորորդու պարոն Էդվարդի հետ։

Կառքը, որի մեջ ուղևորվում էին Սիդնեյ Փարքերը, Փարքեր եղբայրներից երկրորդ ամենաավագը, անսպասելիորեն ժամանում է։ Փարքերը մտադրվում է մի քանի օր մնալ Սենդիթոնում իր երկու ընկերների հետ, ովքեր նրան շուտով կմիանան։ Սիդնեյ Փարքերը մոտ 27-28 տարեկան է, և Շարլոտի համար վերջինս լավ տեսք ուներ ու բավականին նորաձև էր հագնվում։

Վեպի հատվածն ավարտվում է պարոն Փարքերի և Շարլոտի Սենդիթոնում Լեդի Դենհամի բնակության վայր ժամանումով։ Այնտեղ Շարլոտը նկատում է Քլարա Բրերեթոնին և պարոն Էդվարդ Դենհամին պարտեզում նստած մտերմիկ զրուցելիս և կռահում է, որ նրանք ինչ-որ գաղտնի խոսակցություն ունեն։ Երբ նրանք ներս են մտնում, Շարլոտը նկատում է պարոն Հենրի Դենհամի մեծ դիմանկարը՝ կախված բուխարու վրա, մինչդեռ Լեդի Դենհամի առաջին ամուսնու՝ Սենդիթոնի տան սեփականատիրոջ մանրանկարը դրված էր անկյունում։

Վերլուծություն և նախապատմություն խմբագրել

«Ժամանակակից Սենդիթոնի» բնակիչները, ինչպես Օսթինն է նրանց անվանում, տեղափոխվել են հին տնից՝ իրենց նախահայրերի տնից, և զբաղված են առափնյա ժամանակակից առևտրական քաղաքի տեսքով նոր աշխարհի կառուցմամբ։ Սենդիթոն քաղաքի անվանումը անշուշտ կապված է Ուորթինգի հետ, որտեղ Ջեյն Օսթինը ապրել է ուշ 1805 թվականին ու այս ժամանակահատվածում էլ հանգստավայրը սկսեց զարգանալ, իսկ պարոն Փարքերի կերպարի ընտրությունը ոգեշնչված է Ուորթինի նախկին ձեռնարկատիրոջ՝ Էդվարդ Օգլից, ում Ջեյն Օսթինն ու իր քույրը՝ Կասանդրան, ճանաչում էին[3][4][5][6]։ Սենդիթոնը, ինչևէ, նրա բնակիչների համար կատարյալ քաղաք էր և նրանք ունեին իրենց սեփական դիրքորոշումը քաղաքի նույնականության և դրա տարածման ու աշխարհի կողմից գնահատման ուղղությամբ։

«Անունս, հավանաբար, միգուցե այսքան հեռվից անհայտ հնչի, բայց Սենդիթոնը․․․ (բոլորը լսել են այս քաղաքի մասին) Այն եզակի է եզակի վայր Սուսեքսի ծովափին։ Այն սիրված է բնության կողմից և համարվում է մարդու ընտրյալը»։ (Սենդիթոն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Claire Tomalin, Jane Austen. Page 261.
  2. «"Sanditon"». Jane Austen's Fiction Manuscripts. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  3. Edmonds, Antony, “Jane Austen’s Worthing: The Real Sanditon” (Amberley, 2013)
  4. Lucy Worsley, “Jane Austen at Home” (Hodder & Stoughton, 2017), pages 417-419
  5. Clarke, Janet, Jane Austen Society Report 2008, pages 86–105
  6. Halperin, John, "Jane Austen's Anti-Romantic Fragment: Some Notes on Sanditon", 1983, University of Tulsa

Արտաքին հղումներ խմբագրել