Սենգլեա[2][3][4] (մալթայերեն՝ L-Isla, հայտնի է նաև իր Città Invicta կամ Civitas Invicta տիտղոս-պատվանուններով, որ բառացի թարգմանությամբ նշանակում են Անհաղթ քաղաք), քաղաք Մալթայի հարավարևելյան շրջանում։ Մտնում է Մեծ նավահանգստի տարածաշրջանի քաղաքների եռյակի մեջ (Կոսպիկուայի և Վիտտորիոզայի հետ)։

Բնակավայր
Սենգլեա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես0,2 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն2784 մարդ (մարտի 31, 2014)[1]
Պաշտոնական կայքislalocalcouncil.com
Սենգլեա (Մալթա)##
Սենգլեա (Մալթա)

Պատմություն խմբագրել

«Անհաղթ քաղաք» պատվանուն-տիտղոսին Սենգլեան արժանացել է 1565 թվականին թուրքերի ձեռնարկած Մեծ պաշարման ժամանակ ցուցաբերած աննկուն դիմադրության համար։ «Սենգլեա» անվանումը քաղաքի հիմնադիրի՝ Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստրոս Կլոդ դը լա Սենգլեի անունից է։ Իսկ մալթայական L-Isla անվանումն առաջացել է իտալերեն isola բառից, որ նշանակում է կղզի։ Իսկապես, քաղաքը կառուցվել է կղզու վրա, որը Մալթայի ասպետների ուխտի իշխանության հետագա տարիներին միացվել է ցամաքին և վերածվել թերակղզու։

2014 թվականի մարտի վերջերին քաղաքն ուներ երեք հազարից մի փոքր պակաս բնակչություն։

Անվանի սենգլեացիներ խմբագրել

  • Ֆրանչեսկո Սարա (1710–1773), նկարիչ, որ Մալթայում շատ եկեղեցիներ է պատկերազարդել[5]
  • Խուան Բաուտիստա Ասոպարդո (1772–1848), արգենտինյան նավատորմի հիմնադիր[5]
  • Ջորջո Միտրովիչ (1795–1885), քաղաքական գործիչ. 1830-ական թվականներին հաջողությամբ պայքարել է Մալթայի ժողովրդի ազատության և իրավունքների համար[6]
  • Լուի Շիկլունա (1808–1880), նավաշինարար. 1838-1880 թթ. Կանադայում 140-ից ավելի նավ է կառուցել[7]
  • Անդրեա դե Բոնո (1821–1871), աֆրիկյան Նեղոս և Սոբոթ գետերի հետազոտող[5]
  • Ջիջի Գաուչի (1911–2003), քաղաքական գործիչ, Մալթայի Աշխատանքային կուսակցության հիմնադիր անդամ[8]
  • Շառլ Կլյուս (1919–2009), դերասան[9]
  • Անտոնի Պերիչի (1920–2010), քաղաքական գործիչ, ԱՄՆՕհայո նահանգի Թվինսբուգ քաղաքի՝ լրիվ ժամկետը ծառայած առաջին քաղաքապետը[10]

Քույր քաղաքներ խմբագրել

Սենգլեան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

Տես նաև խմբագրել

Մալթայի մեծ պաշարում

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. Enrico Martino, Una città, anzi tre, in "Meridiani - Malta", anno XXI, n. 166, marzo 2008, pp. 70-81.
  3. Cfr. "Senglea" in Touring Club Italiano, Guida d'Europa e paesi del Mediterraneo. Turchia, Cipro, Malta, Touring editore, Milano, 2008, pp. 607-608.
  4. Anche Città Senglea; |autore=|nome=Achille|cognome=Ferris|titolo=Descrizione storica delle chiese di Malta e Gozo|url=https://books.google.it/books?id=n_q_rYTOg9oC&pg=PA576&dq=chercem+malta&hl=it&sa=X&ved=0ahUKEwi7l_qXvs7SAhWFWBQKHRy0AT0Q6AEIHDAA#v=onepage&q=chercem%20malta&f=false%7Caccesso=2017-03-11%7Cdata=%7Canno=1866%7Ceditore=%7Ccittà=%7Clingua=it%7Cp=%7Cpp=%7CISBN=}}
  5. 5,0 5,1 5,2 «Prominent Sengleans». Senglea Local Council. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  6. Mangion, Fabian (2015 թ․ մարտի 8). «Recalling a brave, sincere patriot forgotten by Malta». Times of Malta. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին.
  7. Abela, Joseph (2008 թ․ հունիսի 16). «Louis Shickluna - A successful Senglean shipbuilder». The Times of Malta.
  8. «Gigi passes away as Labour party salutes». Malta Today. 2003 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին.
  9. Azzopardi, Marika (2010 թ․ փետրվարի 7). «Charles Clews – Comedian Extraordinaire». The Malta Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.
  10. Schunk, Andrew (2010 թ․ ապրիլի 15). «Anthony Perici, city's first full-time mayor, dies». Twinsburg Bulletin. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  11. https://localgovernment.gov.mt/en/lc/Senglea/Pages/Services/Twinning.aspx%7Ctitolo=Twinning%7Caccesso=2020-04-03%7Clingua=EN}}(չաշխատող հղում)
  12. http://www.comune.farasanmartino.ch.it/dmdocuments/Lettera%20cittadini%20Gemellaggio.pdf%7Ctitolo=Gemellaggio%7Ceditore=Sito(չաշխատող հղում) istituzionale di Fara San Martino|accesso=28 luglio 2011|urlmorto=sì}}
  13. |date=16 December 2017|last=Serracino|first=Jospeh|title=Dawra kulturali mal-Port il-Kbir|newspaper=Orizzont|page=23|url=https://www.um.edu.mt/library/oar/bitstream/123456789/51888/1/Orizzont_Dawra%20kulturali%20mal-port%20il-kbir%20%281%29.pdf}}(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել