Սեյրան Աթեշ (թուրքերեն՝ Seyran Ateş, ապրիլի 20, 1963(1963-04-20)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), գերմանաբնակ իրավաբան և ֆեմինիստ։

Սեյրան Աթեշ
թուրքերեն՝ Seyran Ateş
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1963(1963-04-20)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԲեռլինի ազատ համալսարան
Մասնագիտությունփաստաբան, կանանց իրավունքների պաշտպան, գրող և imam
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Միություն 90/Կանաչներ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքseyranates.de
 Seyran Ateş Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ստամբուլում՝ քրդի ընտանիքում։ Երբ վեց տարեկան էր, Սեյրանի ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա։ Նա իրավաբանություն է սովորել Բեռլինի ազատ համալսարանում։ 1997 թվականից զբաղվում է իրավաբանությամբ՝ մասնագիտանալով քրեական և ընտանեկան իրավունքի ոլորտում[5]։ Քաղաքացիական իրավունքի հայտնի ակտիվիստ Աթեշը հայտնի է մուսուլման կանանց և աղջիկների հավասարություն պահանջելու համար[6][7]։

Ազգային հանրային ռադիոյին 2008 թվականի հունվարին տված հարցազրույցում Աթեշը հայտարարել էր, որ ինքը պետք է թաքնվի իր դեմ ուղղված սպառնալիքների պատճառով։ Մի կոնկրետ միջադեպի ժամանակ նրա և նրա պաշտպանյալի վրա հարձակվել է մի տղամարդ (պաշտպանյալի ամուսինը) դատարանի շենքում՝ վկաների աչքի առաջ, որոնք նախընտրել են չմիջամտել[8]։

Աթեշը բացել է Իբն-Ռուշդ-Գյոթե մզկիթը 2017 թվականին։ Սա Գերմանիայի առաջին «ազատական մզկիթն» է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին աղոթում են, և կանայք կարող են ստանձնել իմամի դերը[9]։ Թուրքիայի կրոնական իշխանությունները և Եգիպտոսի Ալ-Աժար համալսարանում գործող խորհուրդը դատապարտեցին նախագիծը, և Աթեշը նորից սպառնալիքներ ստացավ[10] :

2018 թվականին Սեյրան Աթեշը առաջադրվել է Սախարովի մրցանակին, որը շնորհվել է Եվրախորհրդարանի կողմից մարդու իրավունքների գործունեության համար։ Սակայն մրցանակը շնորհվել է Օլեգ Սենցովին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124533531 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Tolerance for the tolerant Signandsight.com 9 августа, 2005. Статья впервые была опубликована на немецком языке в Perlentaucher, 2 сентября 2005 года. Проверено 29 Января 2010 года
  6. "Ислам нуждается в сексуальной революции" в интервью журналу "Шпигель", 13 октября 2009. Проверено 20 Января 2010 года (գերմ.)
  7. «Seyran Ates: Tolerance for the tolerant (08/09/2005) - signandsight». www.signandsight.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  8. [1] Национальное общественное радио-интервью, 22 января 2008. Проверено 29 Января 2010 года
  9. Germany, SPIEGEL ONLINE, Hamburg. «Frauenrechtlerin gründet Moschee: "Unsere Religion nicht den Rückständigen überlassen" - SPIEGEL ONLINE - Politik». SPIEGEL ONLINE. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Germany, WeltN24. «Liberal Moschee in Berlin: "Die meisten liberalen Muslime haben Angst" - WeltN24 - Deutschland». WeltN24. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյրան Աթեշ» հոդվածին։