Սեյդու Դումբիա[1] (ֆր.՝ Seydou Doumbia, դեկտեմբերի 31, 1987(1987-12-31)[2], Աբիջան, Կոտ դ'Իվուար), կոտդիվաուարցի ֆուտբոլիստ, Իտալական Ռոմայի և Կոտ դ՛իվուարի հարձակվող։ Վարձավճարով հանդես է գալիս մոսոկովյան Բազել-յում։

Սեյդու Դումբիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեյդու Դումբիա
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 179
Քաշ 77
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Ռոմա
Համար 88
Պատանեկան կարիերա
1999-2004 Կոտ դ'Իվուար Սանտր ֆորմասոն դ՛Ինտեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Կոտ դ'Իվուար Ատլետիկ Աջամե 33 (34)
2005-2006 Կոտ դ'Իվուար Դենգելե 20 (15)
2006-2007 Կոտ դ'Իվուար Ատլետիկ Աջամե 32 (35)
2007-2008 ՃապոնիաԿասիվա Ռեյսոպ 24 (3)
2008 Ճապոնիա Տոկուսիմա Վորտիս 16 (7)
2008-2010 Շվեյցարիա Յանգ Բոյզ 64 (50)
2010-2015 Ռուսաստան ԲԿՄԱ(Մոսկվա) 95 (61)
2015-Ներկա Իտալիա Ռոմա 13 (2)
2015-Ներկա Ռուսաստան ԲԿՄԱ(Մոսկվա) 2 (1)
Ազգային հավաքական
2008-Ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 31 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Սեյդու Դումբիան ծնվել է Աբիջան քաղաքում։ Բացի Սեյդույից Դումբիաների ընտանիքում կային նաև երեք որդիներ՝ Ուսմանը, Վյեն և Բենգեն[3]։ Սեյդույի ազգանունը՝ Դումբիա է, որը թարգմանաբար նշանակում է վախենալու խեղճ։ Նա հաճախ էր սովածանում և դրա համար նա փողոցում վաճառում էր թաշկինակներ, որպեսզի լուծեր իր հացի խնդիրը։ Երբ նա ընդամենը 12 տարեկան էր, նրա խաղը փողոցում նկատեց Օլիվյե Կուտուան (ֆր.՝ Olivier Koutoua)՝ «Սանտր Ֆորմասոն դ’Ինտեր» ֆուտբոլային դպրոցի նախագահը։

  Ես քայլում էի Աբիջանի փողոցներից մեկով և միանգամից տեսա այդ երեխային։ Այդ երեխան Սեյդուն էր։ Ես նրան ասացի, որ նա պետք է խաղա ֆուտբոլային դպրոցում և նա այդ ժամանակ ինձ ցույց տվեց իր թաշկինակները։  

Եվ այդպես Դումբիան հայտնվեց ֆուտբոլային դպրոցում[4]։

Նա իր կարիերան սկսեց 2003 թվականին Ատլետիկ Աջամե ակումբ, որը հանդես է գալիս Կոտ դ՛իվուարի երկրորդ դիվիզիոնում։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց Ատլետիկ Տումոդի։ Հաջորդ տարի նա գնաց Դենգելե ակումբ, որտեղ 20 խաղում խփեց 15 գնդակ։

2006 թվականին Սեյդուն տեղափոխվեց ճապոնական «Կասիվա Ռեյպոլ»։

  Դա եղավ 2006 թվականի սկզբում, այդ տարի ինձ համար հաջողակ տարի էր Կոտ դ՛իվուարում և ես հնարավորություն ունեի տեղափոխվելու ֆրանսիական ակումբ։ Այդ ժամանակ մեր երկրների մեջ կար դիվանագիտական խնդիրներ և ինձ վիզա չտրամադրեցին։ Սակայն իմ գործակալն ինձ առաջարկեց տեղափոխվել ճապոնական թիմ։ Մի քանի օր անց ես գնացի Ճապոնիա, որպեսզի մասնացկեմ փորձնական հանդիպման։ Եվ նրանք ինձ վերցրին իրենց ակումբ, որովհետև նրանք ունեին հարձակվողի խնդիր։ Եվ ես սկսեցի խփել գոլեր։ Այդքանով որոշվեց ամեն ինչ։  

Այնտեղ իվուարցին խփեց 3 գնդակ, իսկ հետո վարձավճարով տեղափոխվեց «Տոկուսիմա Վորտիս» ակումբ, որտեղ էլ խփեց 7 գնդակ։

 
Դումբիան և Վագներ Լավը՝ ԲԿՄԱ-ի հիմնական հարձակվողները 2010 և 2011/12 մրցաշրջանում

2008 թվականի հունվարի 28-ին հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Դումբիան տեղափոխվել է Բուխարեստի Ռապիդ, սակայն տեղափոխությունը տեղի չունեցավ[5]։ Մի քանի շաբաթ անց նա տեղափոխվեց շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբ՝ 130 հազար եվրոյի դիմաց[6]։ Այդ թիմում նա խաղում էր իր ընկերոջ՝ Դուբայ Տյերիի հետ։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ Բազելի դեմ խաղի ժամանակ՝ հուլիսի 18-ին։ Դումբիան շատ հաջող էր հանդես գալիս թիմում․ առաջին 5 խաղում խփեց 5 գնդակ։ Առաջնության 35 խաղում Դումբիան խփեց 20 գնդակ և դարձավ Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Եվ նա դարձավ լավագույն ռմբարկու այն դեպքում, երբ ընդամենը 5 խաղ էր անկացրել մեկնարկային կազմում։ Իսկ հետո Դումբիան դարձավ նաև առաջնության լավագույն խաղացող։ Մրցաշրջանից հետո նա երկարաձգեց պայմանագիրը 5 տարով[7]։

 

ԲԿՄԱ(Մոսկվա) խմբագրել

2010 թվականի հունվարի 3-ին հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Դումբիան տեղափոխվում է մոսկովյան ԲԿՄԱ[8]։ Հունվարի 5-ին կնքվեց պայմանագիրը՝ մինչև 2014 թվական[9]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 7 մլն եվրո[10]։ Ըստ Եվգենի Գիների խոսքերի, ռուսական այլ ակումբ՝ Ռուբին Կազանը, ֆուտբոլիստի համար առաջարկում էր 2,5 անգամ ավել գումար և աշխատավարձ։ Սակայն շվեյցարական ակումբի նախագահ՝ Վերներ Մյուլերը չհավատաց առաջարկի լրջությանը և վաճառեց ֆուտբոլիստին ԲԿՄԱ-ին[11]։ 2010 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի առաջնության շրջանակներում Սպարտակ Մոսկվայի հետ խաղի ժամանակ, տեղի ունեցավ Դումբիայի դեբյուտը ԲԿՄԱ-ի կազմում[12]։ Օգոստոսի 19-ին Դումբիան խփեց իր առաջին գնդակը ԲԿՄԱ-ի կազմում, «Անորտոսիսա» դարպասին՝ Եվրոպա Լիգայի նախընտրական փուլում։ Այդ օրը նա խփեց նաև իր երկրորդ գնդակը։ Պատասխան խաղում Դումբիան դուրս եկավ փոխարինման և 85-րդ րոպեին գրավեց «Անորտոսիսայի» դարպասը։ Օգոստոսի 29-ին Դումբիան խփեց իր դեբյուտային գնդակը Ռուսաստանի առաջնությունում, 4-րդ րոպեին գրավելով Անալիա թիմի դարպասը։ Հոկտեմբերի 21-ին Ռոմային դեմ խաղում Դումբիան դուբլ ձևակերպեց[13]։

2011 թվականի մայիսի 22-ին Դումբիան դուբլ ձևակերպեց Ալանիայի դարպասին և օգնեց ԲԿՄԱ-ին հաղթել Ռուսաստանի առաջնության եզրափակչում։ 2011/12 մրցաշրջանում Դումբիան հիանալի մարզավիճակ հավաքեց և դարձավ թիմի լիդերն ու առաջնության լավագույն ռմբարկուն խփելով 13 գնդակ։ Տրաբզոնսպորի դեմ խաղի ժամանակ Դումբիան չիրացրեց մի քանի գոլային պահեր, իսկ 75-րդ րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։

Հոկտեմբերի 23-ին Անժիի դեմ խաղի ժամանակ Դումբիան ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը Ռուսաստանի առաջնությունում։ Հոկտեմբերի 28-ին՝ առաջնության հաջորդ խաղում Դումբիան կրկին ձևակերպեց հեթ-տրիկ, այս անգամ Սպարտակ Մոսկվայի դարպասին[14]։ Բոլոր երեք գոլային փոխանցումներն էլ կատարեց Ալան Ձագոևը]][15]։

2011 թվականի վերջում Դումբիան դարձավ Ռուսաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա նաև 28 գոլով գլխավորում էր ռմբարկուների ցուցակը։ Սեյդուն նաև կատարել էր 12 գոլային փոխանցում։

2012/13 մրցաշրջանի սկզբում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Դումբիան ստացել է ողնաշարի վնասվածք և չի կարող իր թիմին օգնել 2012 թվականի ընթացքում։ 2013 թվականի սկզբին Դումբիան ապաքինվել էր և կարող էր խաղալ ԲԿՄԱ-ի կազմում։

Սեյդուն լիովին ապաքինվեց ապրիլին և ապրիլի 1-ին «Ալանիայի» դեմ խաղի ժամանակ խփեց առաջին գնդակը վնասվածքից հետո։ Այդ խաղում ԲԿՄԱ-ն հաղթեց 4։0 հաշվով։ Մայիսի 8-ին Ռուսաստանի գավաթի եզրափակչում Դումբիան և՛ խփեց գնդակ, և՛ կատարեց գոլային փոխանցում։ 2012/13 մրցաշրջանի արդյունքում Դումբիան 8 խաղում խփեց 4 գնդակ։ 2013/14 մրցաշրջանում Սեյդուն անցկացրեց 22 խաղ և խփեց 18 գնդակ։ Այդ տարի նույնպես Դումբիան արժանացավ Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

2014 թվականի նոյեմբերի 5-ին Չեմպիոնների Լիգայում Դումբիան դուբլ ձևակերպեց Մանչեսթեր Սիթիի դարպասին։ Այդ խաղում ԲԿՄԱ-ն հաղթեց 2։1 հաշվով։

2014 թվականի հոկտեմբերին Սեյդուն դարձավ ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստը[16] և կարողացավ գրավել անգլիական Լիվերպուլի ուշադրությունը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Некорректное с точки зрения практической транскрипции и фактического произношения написание фамилии, используемое в РФПЛ. Более точный вариант передачи — Думбья́. Пример произношения фамилии носителем языка можно услышать на Forvo.
  2. https://www.transfermarkt.com/seydou-doumbia/profil/spieler/75287
  3. Я никогда не получал подарков Интервью с Сейду Думбия в газете «Спорт-Экспресс» от 29 декабря 2011 года
  4. «Думбиа: Веллитон? А кто это?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Atacant ivorian in probe la Rapid(չաշխատող հղում)
  6. «Тёмная лошадка из Ямусукро». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Fünfjahresvertrag beim ZSKA Moskau(չաշխատող հղում)
  8. «Состав ЦСКА в июле пополнит Сейду Думбия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  9. ЦСКА подтвердил трансфер Думбия
  10. «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  11. На дальней станции Сейду
  12. .championat.ru/football/article-62359.html С любовью от Вагнера
  13. «ЦСКА добился уверенной победы над «Палермо»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Думбия: буду продолжать в том же духе». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «ЦСКА (Москва) 4 — 0 Спартак-Нальчик (Нальчик)». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. Думбия стал лучшим армейцем октября
  17. «Ливерпуль» готов выкупить Думбия за 15 млн фунтов

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյդու Դումբիա» հոդվածին։