Սեմ Քեթլին (անգլ.՝ Sam Catlin, 20-րդ դար, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և հեռուստատեսության պրոդյուսեր, հայտնի է իր աշխատանքով AMC հեռուստաալիքի «Ամբողջ ծանրությամբ» սերիալի վրա, որի համար նա ստացել Է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի (WGA) մրցանակը։

Սեմ Քեթլին
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
ԵրկերԱմբողջ ծանրությամբ
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱմուսինJulie Dretzin?

Կենսագրություն խմբագրել

Քեթլինը սկսեց գրել հեռուստատեսային սցենարներ 2005 թվականից, սկսած «Մեծ նոր հրաշք» ֆիլմից։ Այնուհետև 2006 թվականին նա դարձել է «Առևանգվածը սերիալի» սյուժեների խմբագիր և առաջին սեզոնի սցենարիստ։ Նա գրել է «Stringers»-ի դրվագի սցենարը։ 2007 թվականին նա դարձել է «Քենթերբերի օրենք» կարճամետրաժ սերիալի սցենարիստ և սյուժեների գործադիր խմբագիր, որտեղ նա գրել է «Baggage» դրվագը։ 2009 թվականին Քեթլինը միացավ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի կազմին որպես համապրոդյուսեր և երկրորդ սեզոնի սցենարիստ։ Նա սցենարներ է գրել երկրորդ սեզոնի, «Down»-ի և «4 Days Out»-ի դրվագների համար։ 2010 թվականի փետրվարին տեղի ունեցած WGA արարողության ժամանակ երկրորդ սեզոնի սցենարիստների կազմը 2010 թվականին առաջադրվել է մրցանակի լավագույն դրամատիկական սերիալի համար[1].։ Քեթլինը 2010-ին երրորդ սեզոնում ստացավ սուպերվայզեր պրոդյուսերի պաշտոնը։ Այնուհետև չորրորդ սեզոնում նա կրկին բարձրացավ միչև համանախագահ գործադիր պրոդյուսերի պաշտոնը։ Հաջորդ երեք WGA արարողությունների ժամանակ սցենարիստների կազմը արժանացավ մրցանակին որպես լավագույն դրամատիկական սերիալ։ 2013 թվականին Քեթլինը պայմանագիր է կնքել Sony Pictures Television-ի հետ, որպեսզի օգնի մշակել օրիգինալ նախագծեր, Ընդ որում դառնալով Fox հեռուստաալիքի ավստրալիական ոչ երկարաժամկետ սերիալ-ադապտացիա «Ռեյք»-ի[2] համահեղինակ, Քեթլինը գրել է պիլոտային դրվագի սցենարը և դարձել «Քարոզիչ»[3] սարսափ դրամատիկ սերիալի պրոդյուսեր։ Քեթլինը մասնակցել է Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցի դերասանական ասպիրանտուրայի ծրագրին, որտեղ նա ստացել է արվեստի մագիստրոսի կոչում 1998 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2009 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced». WGA. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Sam Catlin Signs Overall with Sony Pictures Television». Variety. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  3. «More Details on the Preacher Pilot: Comic-to-Screen Changes and Characters». WGA. 2008. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել