Սեմ Քլաֆլին (անգլ.՝ Samuel George "Sam" Claflin, հունիսի 27, 1986(1986-06-27)[1][2], Իպսուիչ[1] և Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի դերասան, ով հայտնի է դարձել, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում Սվիֆտայի դերը, Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմում Ֆինիկա Օդեիրա դերը, Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմում արքայազն Ուիլյամի դերը և Սեր, Ռոզի ֆիլմում Ալեքս Ստյուարտի դերը։

Սեմ Քլաֆլին
անգլ.՝ Sam Claflin
Ծնվել էհունիսի 27, 1986(1986-06-27)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԻպսուիչ[1] կամ Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[4] և City College Norwich?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մոդել և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Լորա Հեդոք

Կենսագրություն խմբագրել

Սեմ Քլաֆլինը ծնվել է 1986 թվականի հուլիսի 27-ին Իսպուիչ քաղաքում, Մեծ Բրիտանիայի Սաֆոլկ կումսությունում։ Նրա հայրը ֆինանսների կառավարիչ էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Նա ունի 2 մեծ եղբայր, Բենը և Դենիելը և 1 փոքր եղբայր՝ Ջոզեֆ Քլաֆլինը, ով նույնպես դերասան է։

Սեմը երբ երեխա էր, նա հետաքրքրվում էր ֆուտբոլով։ Նա իր ամբողջ մանկության ընթացքում խաղաց ֆուտբոլ, մինչ ստացավ սրունքի լուրջ վնասվածք։ Այդ լուրջ վնասվածքի պատճառով, նա չկարողացավ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Երբ Սեմը սովորում էր միջնակարգ դպրոցում, նա դպրոցի համերգներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ և հենց այդ ժամանակվանից շատ մեծ տպավորություն թողեց իր ուսուցիչների վրա, որից հետո սկսեց հաճախել դերասանի վարպետության հավելյալ դասընթացների, իսկ մի քիչ ուշ ընդունվեց Լոնդոնի երաժշտական և թատերական ակադեմիայի ինստիտուտում[5]։

Ֆիլմոգրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2010 Երկրի սյուներ The Pillars of the Earth Ռիչարդ
2010 Կորցրած հետագա The Lost Future Կալեբ
2010 Բոլոր մարդկանց սրտեր Any Human Heart Լոգան Մաունտսյուարտ
2011 Յունայթեդ United Դունկան Էդվարդս
2011 Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides Ֆիլիպ Սվիֆտ
2012 Սպիտակաձյունիկը և որսորդը (ֆիլմ 2012) Snow White and the Huntsman պրինց Վիլիամ
2012 Սպիտակ ջերմություն White Heat Ջեք
2013 Մերին և Մարտան Mary & Martha Բեն
2013 Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը Catching Fire Օդեիր Ֆինիկ
2014 Սեր, Ռոզի (ֆիլմ) Love, Rosie Ալեքս Ստյուարտ
2014 Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 The Hunger Games: Mockingjay – Part 1 Օդեիր Ֆինիկ
2014 Ակումբի ապստամբները The Riot club Ալիստեր Ռայլ
2015 Քաղցած խաղեր։ Ճայ-խառնակիչ The Hunger Games: Mockingjay – Part 2 Օդեիր Ֆինիկ
2016 Սպիտակաձյունիկը և որսորդը 2 The Huntsman: Winter's War պրինց Վիլիամ
2016 Մինչ հանդիպում Me Before You Վիլյամ Թրեյլոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sam Claflin Biography
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Who trained at LAMDA?London Academy of Music and Dramatic Art.
  5. «Laura Haddock confirms she and Sam Claflin have welcomed first child». Mail Online. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել