Ռեալ Կլուբ Սելտա դե Վիգո (Վիգոյի Սելտա արքայական ակումբ), կամ պարզապես Սելտա Վիգո կամ Սելտա, իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ տեղակայված Գալիսիայի Վիգո քաղաքում, որը ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1923 թվականի օգոստոսի 23-ին Ռեալ Վիգո Սպորտինգ և Ռեալ Ֆորտունա ֆուտբոլային ակումբի միավորուման արդյունքում։ Մականունն է Os Celestes (թարգմանաբար` երկնագույներ), քանի որ խաղում են երկնագույն մարզաշապիկներով և սպիտակ անդրավարտիքներով։ Ակումբի տնային մարզադաշտը Բալաիդոսն է 29.000 նստատեղով[1]։ Սելտայի անունը վերցված է Կելտերից, որոնք ապել ե տարածաշրջանում։ Նրանց գլխավոր մրցակիցը Դեպորտիվո Լա Կորունյան է, որոնց հետ հանդիպումները կոչվում են Գալիսիական դերբի։

Սելտա Վիգո
Ամբողջական անուն Real Club Celta de Vigo, S.A.D.
Հիմնադրում օգոստոսի 23, 1923
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Բալաիդոս
Տարողունակություն 29.000[1]
Նախագահ Կառլոս Մոուրինյո
Մարզիչ Էդուարդո Կոդետ
Կայք
Լիգա Լա Լիգա
2023/24
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Սելտան երբեք չի հաղթել ոչ Լա Լիգայում, ոչ էլ Կոպա դել Ռեյում, չնայած երեք անգամ դուրս են եկել եզրափակիչ։ Ակումբի լավագույն մրցաշրջաններից մեկը եղել է 1970-71 թվականների մրցաշրջանը, որի ընթացքում նրանք չեն պարտվել սեփական հարկի տակ և կոչվել են «հսկա սպանողներ»։ Սելտան այդ մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը և որակավորվել ՈՒԵՖԱ գավաթ առաջին անգամ։ Ակումբի բոլոր ժամանակների լավագույն դիրքը եղել է չորրորդ հորիզոնականը Լա Լիգայի 2002-03 մրցաշրջանում` որակավորվելով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2003-2004, որտեղից նրանց դուրս թողեց Արսենալը 1/8 եզրափակչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «CLUB». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «CLUB» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելտա Վիգո» հոդվածին։