Սելմա Ռըզա

թուրք առաջին կին լրագրողը

Սելմա Ռըզա (թուրքերեն՝ Selma Rıza, փետրվարի 5, 1872(1872-02-05), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 5, 1931(1931-10-05), Ստամբուլ, Թուրքիա), թուրք առաջին կին լրագրողը։ Նա համարվում է նաև Թուրքիայի առաջին կին վիպասաններից մեկը։ Նրա մահից հետո, ազգականները վերականգնել են լրագրողի Ֆերաջելի ազգանունը, այդ իսկ պատճառով նա հայտնի է նաև Սելմա Ռըզա Ֆերաջելի անունով։

Սելմա Ռըզա
Ծնվել էփետրվարի 5, 1872(1872-02-05)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1931(1931-10-05) (59 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունլրագրող և վիպասան
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՓարիզի համալսարան
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Selma Rıza Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սելման ծնվել է 1872 թվականի փետրվարի 5-ին[1]։ Նրա հայրը եղել է Ալի Ռըզան, ով հանդիսացել է Ավստրո-Հունգարական կայսրությունում Օսմանյան կայսրության դեսպանատան աշխատակից։ Նրա մայրը՝ Նաիլեն եղել է ավստրիական հպատակ։

Կոստանդնուպոլսում մասնավոր ուսուցիչների մոտ ուսանելուց հետո, 1898 թվականին նա ճանապարհորդել է Փարիզ, հանդիպելու իր ավագ եղբորը՝ Ահմեդ Ռըզային, ով եղել է Երիտթուրքական շարժման անդամ[2]։ Նա սովորել է Սորբոնի համալսարանում և անդամակցել «Միություն և առաջադիմություն» (թուրքերեն՝ İttihat ve Terakki) կուսակցությանը։ Նա եղել է կոմիտեի միակ կին անդամը[2]։ Փարիզում նա գրել է երկու թերթերի համար, որոնք հրատարակվում էին երիտթուրքերի կողմից։ Թերթերից մեկը լույս է տեսել ֆրանսերեն՝ Mechveret Supplément Français անվամբ, իսկ մյուսը՝ թուրքերեն՝ in Şura'i Himmet անվամբ։ 1908 թվականին նա վերադարձել է Ստամբուլ, որտեղ աշխատել է երկու թերթերում՝ Hanımlara Mahsus Gazete (հայերեն՝ Թերթ կանանց համար) և Kadınlar Dünyası (հայերեն՝ Կանանց աշխարհ): 1908-1913 թվականներին նա եղել է Թուրքական Կարմիր կիսալուսնի գլխավոր քարտուղարը։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, նա փորձել է Ստամբուլի սուլթանական պալատներից մեկը՝ Ադիլե սուլթանի պալատը վերածել աղջիկների դպրոցի։ Եղբոր օգնությամբ նախագիծը ստացվել է և պալատում, ընդհուպ մինչև 1986 թվականը, գործել է Քանդիլիի աղջիկների ավագ դպրոցը։ 1986 թվականին, երբ պալատը մասնակիորեն տուժել էր հրդեհից, դպրոցը տեղափոխվել է մեկ այլ մասնաշենք[3][4]։

Սելմա Ռըզան մահացել է 1931 թվականի հոկտեմբերի 5-ին[1]։

1892 թվականին, երբ նա միայն 20 տարեկան էր, գրել է «Ընկերություն» վերնագրով իր անտիպ վեպը (թուրքերեն՝ Uhuvvet): Վեպը տպագրվել է միայն 1999 թվականին՝ մահվանից 68 տարի անց Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 [«Writers of turkey page (թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին. Writers of turkey page (թուրքերեն)]
  2. 2,0 2,1 [«Women's movement page (թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին. Women's movement page (թուրքերեն)]
  3. 3,0 3,1 Women's Museum page
  4. [«Adile sultan palace page (թուրքերեն)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին. Adile sultan palace page (թուրքերեն)]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելմա Ռըզա» հոդվածին։