Սելինա Օզուզուն Դողան (թուրքերեն՝ Selina Özuzun Doğan, հունվարի 1, 1977(1977-01-01), Ստամբուլ, Թուրքիա, ի ծնե՝ Selina Özuzun, հայտնի է նաև որպես Սելինա Դողան), հայկական ծագմամբ կին պատգամավոր։ Նա վերջին 60 տարիներին առաջին անգամ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մտած առաջին հայերից է[1]։

Սելինա Օզուզուն Դողան
թուրքերեն՝ Selina Özuzun Doğan
 
Կուսակցություն՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Գալաթասարայի համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, պատգամավոր
Ազգություն հայ
Ծննդյան օր 1977
Ծննդավայր Թուրքիա Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Ի ծնե անուն թուրքերեն՝ Selina Özuzun
Ամուսին Էրդալ Դողան

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1977 թվականին Ստամբուլում[2]։ Ստամբուլի ֆրանսիական Lycée Notre Dame de Sion ավագ դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա Գալաթասարայի համալսարանում սովորել է իրավաբանություն։ Այնուհետև Ստամբուլի Բիլգի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան[2]։

Իր մասնագիտական կարիերան սկսել է որպես իրավաբան իրավաբանական կազմակերպությունում[2]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թուրքիան առաջին անգամ 3 հայ պատգամավոր կունենա։ // Առավոտ օրաթերթ։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Թուրքիայում առաջին անգամ հայուհին անցողիկ տեղում պատգամավորի թեկնածու է դարձել». news.am. 2015 թ․ ապրիլի 7.