Սելահաթին Յուլքումեն (թուրքերեն՝ Selahattin Ülkümen, հունվարի 14, 1914(1914-01-14)[2], Անթաքիա, Հաթայի մարզ, Թուրքիա - հունիսի 7, 2003(2003-06-07)[3] կամ հուլիսի 7, 2003(2003-07-07)[1], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք դիվանագետ, որը փրկել է Հռոդոս կղզու հրեաներին՝ Հունաստանի նացիստական օկուպացիայի ժամանակ։

Սելահաթին Յուլքումեն
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Դավանանք իսլամ[1]
Ծննդյան օր հունվարի 14, 1914(1914-01-14)[2]
Ծննդավայր Անթաքիա, Հաթայի մարզ, Թուրքիա
Վախճանի օր հունիսի 7, 2003(2003-06-07)[3] (89 տարեկան) կամ հուլիսի 7, 2003(2003-07-07)[1] (89 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա[4]
Թաղված Զինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սելահաթին Յուլքումենը ծնվել է 1914 թվականի հունվարի 14-ին Անթաքիայում։ 1936 թվականից աշխատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1943 թվականին նշանակվել է Հռոդոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։ 1944 թվականին փրկել է Հռոդոսի 200 հրեաների, ում նացիստները ցանկանում էին տեղափոխել համակենտրոնացման ճամբարներ։

Յուլքումենի հղի կինը զոհվել է գերմանական ռմբակոծության արդյունքում։

Պատերազմի ավարտից հետո Յուլքումենը վերադարձել է Թուրքիա։ Մահացել է 2003 թվականի հուլիսի 7-ին Ստամբուլում՝ քնած ժամանակ։

Հռոդոսի հրեաների փրկություն խմբագրել

Հռոդոս կղզու հրեական համայնքը այդ պահին կազմված էր 2000 մարդուց, երբ 1943 թվականին՝ Իտալիայի կապիտուլյացիայից հետո, Հունաստանի իտալական օկուպացիան փոխարինվեց գերմանական օկուպացիայով։ Թուրքիան, որի հյուպատոսարանը տեղակայված էր կղզում, չեզոք երկիր էր։ Սելահաթին Յուլքումենը եղել է Հռոդոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։

1944 թվականի հուլիսի 19-ին գեստապոն հրամայեց հրեական համայնքի ներկայացուցիչներին հավաքվել իր շտաբ կայանի մոտ՝ համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու համար։ Յուլքումենը խառնվել է գործընթացին և պահանջել Թուրքիայի քաղաքացիների և նրանց բարեկամներին ազատումը։ Յուլքումենը գերմանացի հրամանատար գեներալ ֆոն Կլեմանին հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների տարհանումը միջազգային սկանդալ կդառնա, իսկ Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ Նրան հաջողվել է փրկել հրեական 42 ընտանիքների՝ մոտ 200 մարդու։ Հռոդոսի մյուս բոլոր հրեաները տեղափոխվել են Օսվենցիմ և ոչնչացվել։

Գործունեության գնահատում խմբագրել

Հռոդոսում մնացած 35 մարդուց բաղկացած համայնքի ղեկավար Մորիս Սարիանոն հայտարարել է, որ ինքը պարտական է թուրք հյուպատոսին, ով մեծ ջանքեր է ներդրել, որ փրկի իր և իր հայրենակիցների կյանքը։

1989 թվականի դեկտեմբերի 13-ին Յադ Վաշեմի անվան աղետների և հերոսության ինստիտուտը Սելահաթին Յուլքումենին դասել է Աշխարհի արդարակյացների շարքում։ Նրա պատվին և նրա ներկայությամբ ծառ է տնկվել Երուսաղեմի արդարակյացների պուրակում։ 1990 թվականին Իսրայելը փոստային նամականիշներ է տպել՝ ի պատիվ Յուլքումենի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Righteous Among the Nations Database
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1436384/Selahattin-Ulkumen.html
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #103559086 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Selahattin Ulkumen» (անգլերեն). University of Michigan. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելահաթին Յուլքումեն» հոդվածին։