Սեդա Վերմիշևա

բանաստեղծուհի, տնտեսագետ և հասարակական գործիչ

Սեդա Կոնստանդինի Վերմիշևա (ռուս.՝ Седа Константиновна Вермишева, հոկտեմբերի 9, 1932(1932-10-09), Թիֆլիս, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2020(2020-02-19)[1], Երևան, Հայաստան), բանաստեղծուհի, տնտեսագետ և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։

Սեդա Վերմիշևա
Ծնվել էհոկտեմբերի 9, 1932(1932-10-09)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 19, 2020(2020-02-19)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ժանրերլիրիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԳոլոս Արմենիի
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
ԶավակներՍուրեն Զոլյան
ԱզգականներՄարիա Սահակյան և Գրիգորի Վերմիշև
Սեդա Վերմիշևա Վիքիդարանում

Հոր կողմից սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից։ Վերմիշևան ծնվել է Թիֆլիսում, սակայն ողջ կյանքն ապրել է Մոսկվայում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Սովետական Էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտում որպես ավագ խորհրդական։ Հեղինակ է 8 պոետիկ գրքերի և բազմաթիվ վերլուծական հոդվածների։ Հայաստանի Գրողների Միության ռուսախոս սեկտորի ղեկավարն է, Մոսկվայի գրողների միության անդամ էր։ Սեդա Վերմիշևան Հայ-ռուսական բարեկամության Մոսկովյան համայնքի համանախագահն էր։

Կենսագրություն խմբագրել

Սեդա Վերմիշևան ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 9-ին, Թիֆլիսում։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը (1956)։ 1987—1988 թվականներին եղել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993 թվականից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995—1998 թվականներին, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղար, 1994—1999 թվականներին՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդական (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից։ 1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացին, Հրապարակել ու տարածել է պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («КРИК»), «Մեմորիալ» ընկերության հետ։ ՀԳՄ (1974, ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահ՝ 2003 թվականից), Մոսկվայի գրողների միություն (1991), Հայ-ռուսական բարեկամությանը նախագահության (1993—2006) անդամ, Ռուսաստանի հայերի միության (2001 թվականից), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցության (2006 թվականից) վարչությունների անդամ։

Ստեղծագործություններ խմբագրել

Սեդա Վերմիշևան լույս է ընծայել «Արևը բարձրակետում» (1970), «Առկայծող կետագծեր» (1974), «Տերևներ» (1982), «Ժայռանախշեր» (1988), «Անհարթ սեպագիր» (1999), «Սիրո թև» (1999), «Քարից և ավազից» (2005) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհի։ Հեղինակ է նաև վերլուծական ուսումնասիրությունների («Իշխանության կենտրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002)։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ Ներսես Շնորհալի շքանշանի (2005)
  • Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ արծաթե խաչ (2002)
  • ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ
  • ՀԳՄ ամենամյա մրցանակի (2006)
  • ՌԴ ԳԱ Շոլոխովի հուշամեդալի (2004)

Երկեր խմբագրել

  • Солнце стоит высоко, издательство «Айастан», Ереван, 1970;
  • Мерцающий пунктир, издательство «Советакан грох», Ереван, 1974;
  • Листья, издательство «Советакан грох», Ереван, 1982;
  • Наскальный орнамент, издательство «Советакан грох», Ереван, 1988;
  • Нагорье, издательство «Советский писатель», Москва, 1990;
  • Но как жива еще душа!, 1999;
  • Щербатая клинопись, издательство «Узорочье», Рязань, 1999;
  • Крыло любви (Серия «Поэты Армении»), 1999 (Библиотека журнала «Меценат и Мир»);
  • Разбит наш дом, издательство «Узорочье», Рязань, 2003;
  • Возвращение к себе (пер. на арм. яз.), издательство «Нор Дар», Ереван, 2003;
  • Из камня и песка, издательство «Время», Москва, 2005;
  • Мятежная нежность, издательство «Гуманитарий», Москва, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդա Վերմիշևա» հոդվածին։