Սեբաստիան I Ցանկալի (պորտ.՝ Sebastião «o Desejado», հունվարի 20, 1554(1554-01-20)[1][2], Ribeira Palace, Լիսաբոն, Պորտուգալիա[3] - օգոստոսի 4, 1578(1578-08-04)[1], Ksar el-Kebir, Larache Province, Մարոկկո[3]), Պորտուգալիայի թագավոր Ավիզների գերդաստանից։

Սեբաստիան I
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 20, 1554(1554-01-20)[1][2]
Ծննդավայր Ribeira Palace, Լիսաբոն, Պորտուգալիա[3]
Վախճանի օր օգոստոսի 4, 1578(1578-08-04)[1] (24 տարեկան)
Վախճանի վայր Ksar el-Kebir, Larache Province, Մարոկկո[3]
Դինաստիա Ավիսների հարստություն
Քաղաքացիություն  Պորտուգալիայի թագավորություն
Հայր João Manuel, Prince of Portugal?[4]
Մայր Խուանա Ավստրիացի[4]
 
Ինքնագիր Изображение автографа

Թագավորման սկիզբը խմբագրել

 
Սեբաստիանը 6 տարեկան հասակում
 
Սեբաստիանը 16 տարեկան հասակում

Եղել է Ժուան Մանուելի և Խուան Ավստրիացու որդին։ Ժուան III-ի թոռն է։ Սեբաստիանի հայրը մահացել է թոքախտից 1554 թվականի հունվարի 2-ին` Սեբաստիանի ծնունդից առաջ։ Նրա մայրը լքել է Լիսաբոնը 1554 թվականի մայիսի 17-ին և վերադարձել Իսպանիա` իր երեխայի խնամքը վստահելով սկեսրոջը` Եկատերինա Ավստրացուն և դրանից հետո այլևս չի տեսել իր երեխային, սակայն նրա հետ պահպանել է նամակագրությունը և Պորտուգալիայից ստացել է նրա դիմանկարները։

Երբ մահացել է իր պապը, Սեբաստիանը ընդամենը 3 տարեկան էր և մինչ նա կդառնար չափահաս, նրա խնամակալը նախ իր տատիկ Եկատերինան էր, այնուհետև` կարդինալ Էնրիկեն` Լիսաբոնի արքեպիսկոպոսը և Ժուան III-ի եղբայրը։ 1568 թվականին, լինելով 15 տարեկան, Սեբաստիանը իր վրա վերցրեց պետական գործերը։ Նրա կառավարումը Պորտուգալիայի համար աղետալի հետևանքներ ունեցավ։

Խաչակրաց արշավանք և մահ խմբագրել

Սեբաստիանն ապրում էր երևակայական աշխարհում, որը լիքն էր միջնադարյան ասպետական իդեալներով։ Նրա գլխավոր նպատակը Հյուսիսային Աֆրիկայում Պորտուգալիայի համար գաղութներ նվաճելն էր։ Օգտվելով Ֆեսի թագավորությունում տիրող գահի համար կռիվներից` նա որոշեց Մարոկկոն ազատել մուսուլմաններից` իրեն համարելով խաչակիրների ժառանգորդ։

1574 թվականին արշավ կազմակերպեց դեպի Տանժեր, որտեղ անհաջող կերպով կռիվ տվեց մավրերի հետ։ Երբ Մարոկկոյում գահի համար կռիվ սկսվեց, Սեբաստիանը օգնության ձեռք մեկնեց արտաքսված Աբու Աբդալ Մուհամեդին։ Նրա բանակը կազմված էր պորտուգալացի, իսպանացի, իտալացի և գերմանացի վարձկաններից։ Սակայն Սեբաստիանը զորքին ջարդեցին, ինքը թագավորը զոհվեց, սակայն նրա մարմինը գտնվեց։

Հարավի չամուսնացած թագավորի մահը հանգեցրեց Ավիզների գերդաստանի ընկճմանը և Պորտուգալիայի ու Իսպանիայի միացմանը։

Լեգենդ Սեբաստիանի մասին խմբագրել

Թագավորի անհետացումը Սեբաստիանի անվան շուրջ լեգենդ է ստեղծել. դեռ երկար ժամանակ պորտուգալացիները սպասում էին, որ նա կվերադառնա և կփրկի Պորտուգալիան թշնամիներից։ Որպեսզի վերացնի լեգենդը, Ֆիլիպ II-ը, 1580 թվականին գահ բարձրացավ և հայտարարեց, որ Մարոկկոյից ստացել է Սեբաստիանի մնացորդները և թաղել է դրանք Լիսաբոնի Ժերոնիմուշ վանքում։ Այդ հայտարարությունն ունեցավ սպասված արդյունքը։ Դրանից հետո տարբեր ժամանակահատվածներում հայտնվել են չորս ինքնակոչներ, ովքեր ներկայացել են որպես կորած թագավոր։ Նրանց շարքում էին Պենամակորի թագավորը (իրական անունը հայտնի չէ), Մաթեուշ Ալվարեշը և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան I» հոդվածին։