Սեբաստիան Պրյոդլ (գերմ.՝ Sebastian Prödl, հունիսի 21, 1987(1987-06-21)[1][2][3][…], Գրաց, Ավստրիաավստրիացի ֆուտբոլիստ, ով պաշտպանի դիրքում հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և անգլիական «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբում։ Խաղում է «5» համարի մարզաշապիկով։

Սեբաստիան Պրյոդլ
գերմ.՝ Sebastian Prödl
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
ԱնգլիաՈւոթֆորդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 2016 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։

Իր սկզբնական քայլերը Սեբաստիանը կատարել է ավստրիական «Կիրչբերգ», «Ֆելդբախ» և «Սթորմ» ֆուտբոլային ակումբներում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2006 թվականին դեկտեմբերի 9-ին անցկացնելով իր դեբյուտային հանդիպումը։ Առաջին հանդիպումը անցկացրել է ընդդեմ «Մաթերսբուրգ» ֆուտբոլային ակումբի, իսկ առաջին գոլը ուղարկել է «Ռայնդորֆի» դարպասը՝ 2007 թվականի մայիսի 9-ին։ 2008 թվականի հուլիսի 1-ին չորսամյա պայմանագիր է կնքել գերմանական Վերդերի Բրեմեն ֆուտբոլային ակումբի հետ։ Բրեմենը նրա համար վճարել է 2,5 միլիոն եվրո։ 2015 թվականին՝ պայմանագրի լրանալուց հետո, նրան գնել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել