Սեադ Կոլաշինաց

գերմանացի ֆուտբոլիստ

Սեադ Կոլաշինաց (գերմ.՝ Sead Kolasinac, բոս․՝ Sead Kolašinac;, հունիսի 20, 1993, Կարլսրուե, Գերմանիա), բոսնիացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Արսենալ»-ի և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։

Սեադ Կոլաշինաց
գերմ.՝ Sead Kolasinac
բոս․՝ Sead Kolašinac
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեադ Կոլաշինաց
Ազգությունը բոսնիացի
Քաղաքացիությունը Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1993(1993-06-20)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Կարլսրուե, Գերմանիա
Հասակ 184
Քաշ 83
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 31
Պատանեկան կարիերա
2011-2012 Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Գերմանիա Շալկե 04 II 8 (2)
2012-2017 Գերմանիա Շալկե 04 94 (4)
2017-ներկա Անգլիա Արսենալ 0 (0)
Ազգային հավաքական
2013-ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 18 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 6, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 6, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

«Շալկե 04» խմբագրել

Գերմանական ակումբի ակադեմիայի կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Սեադը հրավիրվել է «Շալկե 04»-ի երիտասարդական թիմ։ Թիմի կազմում 8 հանդիպում անցկացնելուց և 2 գոլի հեղինակ դառնալուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիմնական կազմ։

Թիմի կազմում իր նորամուտը Սեադը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Գրոյտեր Ֆյուրտ»-ի դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 2012 թվականի դեկտեմբերին նա իր դեբյուտն է նշել Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ «Մոնպելիե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։

2013 թվականի հունիսին Սեադ Կոլաշինացը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2017 թվականի հունիսը[4]։

«Արսենալ» խմբագրել

2017 թվականի հունիսի 6-ին Սեադ Կոլաշինացն ազատ գործակալի կարգավիճակով միացել է անգլիական «Արսենալ»-ին։ Նա եղել է անգլիական ակումբի այդ ամառվա առաջին ձեռքբերումը։

Միջազգային կարիերա խմբագրել

Կոլաշինացը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ արգենտինացիների հաղթանակով[5]։

Կոլաշինացը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ 2014-ին[6]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Այլ Եվրոգավաթ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շալկե 04 II

2011/12

Ռեգիոնալլիգա 2 0 2 0
2012/13 5 2 5 2
2014/15 1 0 1 0
Արդյունք 8 2 8 2
Շալկե 04 2012/13 Բունդեսլիգա 16 0 1 0 3 0 20 0
2013/14 24 0 0 0 6 0 30 0
2014/15 6 0 1 0 0 0 7 0
2015/16 23 1 1 0 6 0 30 1
2016/17 25 3 3 0 8 0 35 3
Արդյունք 94 4 6 0 23 0 123 4
Արսենալ 2017/18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի արդյունք 102 6 6 0 23 0 131 6

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Բոսնիա և Հերցեգովինա
2013 1 0
2014 5 0
2015 4 0
2016 7 0
Արդյունք 17 0

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքական - 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Greuther Fürth Schalke 04 0–2».
  4. «FC Schalke 04 extend Sead Kolasinac's contract through 2017». SB Nation. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Argentina Bosnia 2–0».
  6. «Bosnia-Herzegovina 2014 World Cup Squad». The Telegraph. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել