Սաքսոնյան հայելի (գերմ.՝ Sachsenspiegel), գերմանական միջնադարյան իրավունքի ժողովածու։ Կազմվել է 1221-1225 թվականներին։ Արտացոլել է ԱրևելյանՍաքսոնիայի ֆեոդալական սովորույթները, համագերմանական դասային իրավահարաբերություններն ու զարգացող դրամաիրային հարաբերությունները։ Սաքսոնյան հայելու առաջին մասը (Landrecht) վերաբերել է պետական կառուցվածքին, քրեական, քաղաքացիական իրավունքին, դատարանին ու դատավարությանը։ Երկրորդ մասը(Lehnrecht) կարգավորել է վասալային իրավահարաբերությունները։ Սաքսոնյան հայելու նմանությամբ ստեղծվել են գերմանական իրավունքի այլ հուշարձաններ՝ «Գերմանական հայելին», «Շվաբյան հայելին» և այլն։ Սաքսոնյան հայելին օգտագործվել է Հյուսիսային և Արևելյան Գերմանիայի առանձին երկրամասերի և քաղաքների իրավունքների (օրինակ, Մագղեբուրգյան իրավունքի) ժողովածուներ կազմելիս ու դատական պրակտիկայում։

Սաքսոնյան հայելի
ՀեղինակEike von Repgow?
Ժանրարձակ և Speculum literature?
Բնօրինակ լեզուMiddle Low German?
Ստեղծման տարեթիվ1220 և 1235
 Sachsenspiegel Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքսոնյան հայելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 253