Սափարայի վանք (վրաց.՝ საფარის მონასტერი), վրացական ուղղափառ վանք Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալցխայի շրջանում։

Սափարայի վանք
վրաց.՝ საფარის მონასტერი
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Սամցխե-Ջավախք, Ախալցխա
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական ոճՎրացական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Sapara Monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սափարայի վանքը գոյություն է ունեցել դեռևս 9-րդ դարում և կարևոր դերակատարում ունի վրացական եկեղեցական պատմության մեջ։

13-րդ դարում այն պատկանում էր վրացական Ջաղելի իշխանական տանը, որի առաջնորդ էր Սարգիս Ջաղելին։ Վերջիններիս հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել տիրապետող մոնղոլ-թաթարների հետ, որի արդյունքում եկեղեցին շարունակել է գործել օտար տիրապետության շրջանում։

Այն համարվում էր ժամանակի կարևորագույն եկեղեցիներից մեկը։ Եկեղեցու ներսում պահպանվել են  լավ որակի 14-րդ դարի որմնանկարներ[1]։

16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին վանքը գնալով սկսել է կորցնել իր դերն ու նշանակությունը։ 17-րդ դարում՝ թուրքական տիրապետության շրջանում, եկեղեցին վերածվեց լքված շինության[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Noble, John; Kohn, Michael; Systermans, Danielle (2008). Georgia, Armenia and Azerbaijan. Lonely Planet Publications Pty Ltd. p. 122.
  2. Patrich, Joseph (2001). The Sabaite Heritage in the Orthodox Church from the Fifth Century to the Present. p. 373. ISBN 90-429-0976-5.