Սարսափ, ֆանտաստիկ գեղարվեստական գրականության ժանր, որը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»[1]։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Հաճախ սարսափ գեղարվեստական երկի կենտրոնական սպառնալիքը կարող է մեկնաբանվել որպես՝ հասարակության ամենամեծ վախերի մետաֆոր։

An Illustration of Poe's "The Raven" by Gustav Dore
Էդգար Ալլան Պոյի «Ագռավ» բանաստեղծության նկարազարդումը Գյուստավ Դորեի կողմից

Պատմություն խմբագրել

Սարսափը Հին Հունաստանում և Հռոմում խմբագրել

 
Աթենոդորոս

Սարսափ ժանրն ունի հին ակունքներ, նրա արմատները ձգվում են մինչև ժողովրդական բանահյուսություն և կրոնական ավանդույթներ։ Այն կենտրոնանում է մահվան, այնկողմնային կյանքի, չարիքի, մարդու մեջ առկա դիվային սկզբի վրա[2]։ Դրանք դրսևորվում են պատմություններում կախարդների, վամպիրների, մարդագայլերի ու ուրվականների տեսքով։ Եվրոպական սարսափ գեղարվեստական գրականությունը հիմնված է Հին Հույների ու Հին Հռոմեացիների գրականության վրա։ Տասնիններորդ դարի ճանաչված Ֆրանկենշթեյնի մասին վեպի վրա մեծ ազդեցություն է ունեցել Հիպոլիտուսի մասին պատմությունը, որտեղ Ասկլեպիուսը վերակենդանացնում է նրան մահից հետո։ Եվրիպիդեսը գրել է պիեսներ՝ հիմնված այդ պատմության վրա, «Հիպոլիտոս Կալիպտոմենոս և Հիպոլիտուս»[3]։ Պլուտարքոսի «Ազնվական բրիտանացիների ու հռոմեացիների կյանքը»։ Սայմոնը նկարագրում է մարդասպան Դեյմոնի ոգին, ով նույնպես սպանվել էր Չադեոնեայի բաղնիքում։ Պլինյե Կրտսերը պատմում է Աթենոդորոս Կանանիտեսի մասին հեքիաթը, ով հարյուր տուն է գնել Աթենքում։ Աթենոդորոսը կասկածում էր, քանի որ տունը էժան էր։ Փիլիսոփայության վերաբերյալ գիրք գրելիս նրան այցելել էր շղթաներով կապված ուրվական։ Պատկերը անհետացավ բակում, հաջորդ օրը ոստիկանության դատական ներկայացուցիչները փորեցին բակը և գտան անանուն գերեզման[4]։

Սարսափը 1000 թվականից հետո խմբագրել

Եկեղեցու կողմից սատանայական մեղադրանքի ամենավաղ արձանագրությունը գրանցվել է Տուլուսում 1022 թվականին ընդդեմ մի քանի հոգևորականների[5]։ Գայլմարդու պատմությունները հայտնի էին միջնադարյան ֆրանսիական գրականության մեջ։ Մարի դե Ֆրանսի տասներկու պոեմներից մեկը՝ «Բիսկլավրեթ», մարդագայլի մասին պատմվածք է։ Իշխանուհի Յոլանդը հանձնարարում է գրել մարդագայլի մասին պատմվածք «Վիլյամ Պալերմո» վերնագրով։ Անանուն գրողները շարադրել են մարդագայլի մասին երկու պատմություն՝ «Բիկլառել» և «Մելիոն»։

Սարսափ ժանրի բազմաթիվ գործեր նախատիպ ունեն տասնհինգերորդ դարի դաժան անձնավորություններից ոմանց։ Դրակուլայի հետքերը կարող են տանել դեպի Վալացիայի Վլադ III Արքայազն, ում առասպելական պատերազմական ոճիրները հրատարակվել են գերմանական բրոշյուրներով։ Այդպիսի մի բրոշյուր 1499 թվականին հրատարակվեց Մարկուս Այրերի կողմից, որը առավել հայտնի է իր փայտե պատկերների համար[6]։ Ժիլ Դե Րեյի առասպելական սերիալային սպանդը համարում են «Կապույտ մորուք»-ի ներշնչման աղբյուր[7]։ Շատ հավանական է, որ վամպիրուհու մոտիվը գալիս է իրական կյանքից՝ ազնվական կին ու մարդասպան Էլիզաբեթ Բաթորինից, որն էլ նպաստել է տասնութերորդ դարում սարսափ գեղարվեստական գրականության ի հայտ գալուն, ինչպես օրինակ Լազլո Տուրոզցու «Ողբերգական պատմություն» գիրքը (1729)[8]։

Գոթական սարսափը 18-րդ դարում խմբագրել

 
Հորաս Ուոլփոլը գրել է առաջին գոթական վեպը՝ «Օտրանտո դղյակը» (1764)։[9]

18-րդ դարում սկսվեց Ռոմանտիցիզմ ու Գոթական սարսափ ժանրերի աստիճանաբար զարգացումը։ Այն հղվում էր ուշ միջնադարի գրավոր ու նյութական ժառանգությանը՝ գտնելով իր ձևը Հորաս Ուոլփոլի ազդեցիկ ու հակասական «Օտրանտո դղյակը» վեպում 1764 թվականին։ Իրականում, առաջին տպագրությունը հրատարակվել է որպես իտալական միջնադարյան վեպ, որը բացահայտվել ու վերահրատարակվել է անհայտ թարգմանչի կողմից[9]։ Երբ բացահայտվեց, որ ժամանակակից գործ է, շատերը այն համարեցին ժամանակավրեպ, ռեակցիոն կամ ուղղակի անճաշակ, բայց դա անմիջապես դարձավ հանրահայտ[9]։ Օտրանտոն ոգեշնչման աղբյուր է եղել Ուիլիամ Բեքֆորդի «Վատեկ» (1786), «Սիցիլյան Ռոմանտիկա» (1790), «Ուդոլֆոյի առեղծվածները» (1794), Աննա Ռադկլիֆի «Իտալիացին» (1796), Մեթյու Լյուիսի «Վանականը» (1797) վեպերի համար։ Այս դարաշրջանի սարսափ գրականություն զգալի մասը գրվել է կանանց կողմից ու վաճառվել է հենց կանանց լսարանին, իսկ վեպերի տիպիկ սցենարը՝ հնարամիտ կին, որ փակված է մռայլ ամրոցում[10]։

Սարսափը 19-րդ դարում խմբագրել

 
Մերի Շելի
 
Էդգար Ալլան Պո

Գոթական ավանդույթները ծաղկում ապրեցին մի ժանրում, որը ժամանակակից ընթերցողները այսօր անվանում են 19-րդ դարի սարսափ գրականություն։ Ազդեցիկ գործերն ու կերպարները, որ շարունակում են երևան գալ այսօրվա ֆիլմերի ու գեղարվեստական գրականության մեջ, սկիզբ են առել հետևյալ գործերից՝ Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» (1812), Մերի Շելլիի «Ֆրանկենշթեյն» (1818), Վաշինգտոն Իռվինգի «Քնկոտ խոռոչի լեգենդը» (1820), Ջեյն Լուդոնի «Մայրը»։ Կամ «Քսաներկուերորդ դարի հեքիաթը» (1827), Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831), Թոմաս Ֆեքեթ Ֆրեսթի «Վարնի վամպիրը» (1847), Նաթանիել Հոթթորնի «Կարմիր նամակը» (1850), Էդգար Ալլան Պոյի գործերը, Շերիդան Լե Ֆանուի գործերը, Ռոբերտ Լուի Սթիվենսոնի «Դոկտոր Ջեկիլլ ու Պարոն Հայդի տարօրինակ գործը» (1886), Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» (1890), Հ․Գ․ Ուելսի «Անտեսանելի մարդը» (1897), և Բրամ Սթոքերի «Դրակուլա» (1897)։ Այս գործերից յուրաքանչյուրը ստեղծել է սարսափի հավերժական պատկերներ, որ հետագայում դրանց վերակերպվորումները հայտնվում են գրքի էջերում, բեմին և էկրանին[11]։

Սարսափը 20-րդ դարում խմբագրել

20-րդ դարասկզբին էժան պարբերականների տարածումը հանգեցրեց սարսափ գրականության բումի։ Օրինակ, Գաստոն Լեռուն թերթոն վեպի տեսքով հրատարակեց իր «Օպերայի ուրվականը» վեպը մինչև դրա ամբողջական հրատարակումը 1910 թվականին։ Գրողներից մեկը, որ մասնագիտացել էր սարսափ գեղարվեստական գրականության մեջ էժան պարբերականների համար, օրինակ՝ «Բոլոր պատմությունները ամսագիրը», Թոդ Րոբբինսն էր, ում գրականությունը հենված էր խելագարության ու դաժանության թեմաների վրա[12][13]։ Ավելի ուշ, հատուկ սարսափ գրողների համար ի հայտ եկան մասնագիտացված հրատարակություններ, որոնցից նշանավոր են «Տարօրինակ պատմություններ»-ն[14] ու «Անծանոթ աշխարհներ»֊ը։ 20-րդ դարի սարսափ ժանրի ազդեցիկ գրողները հայտնվեցին այդ ասպարեզում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cuddon, J.A. (1984). «Introduction». The Penguin Book of Horror Stories. Harmondsworth: Penguin. էջ 11. ISBN 0-14-006799-X.
  2. Rosemary Jackson (1981). Fantasy: The Literature of Subversion. London: Methuen. էջեր 53–5, 68–9.
  3. * Edward P. Coleridge, 1891, prose: full text Արխիվացված 12 Ապրիլ 2006 Wayback Machine
  4. * John Dryden, 1683: full text
  5. Van Luijk, Ruben (2016). Children of Lucifer: The Origins of Modern Religious Satanism. Oxford: Oxford University Press.
  6. Raymond T. McNally and Radu R. Florescu (1972). "In Search of Dracula." Houghton Milton. Pages 8–9."
  7. Kiernan, Dr. Jas. G. "Sexual Perversion, and the Whitechapel Murders." The Medical Standard: IV.5. G. P. Engelhard and Company: Chicago.
  8. in Ungaria suis cum regibus compendia data, Typis Academicis Soc. Jesu per Fridericum Gall. Anno MCCCXXIX. Mense Sepembri Die 8. p 188-193, quoted by Farin
  9. 9,0 9,1 9,2 "The Castle of Otranto: The creepy tale that launched gothic fiction". BBC. Retrieved 15 July 2017
  10. Richard Davenport-Hines (1998). Gothic: 1500 Years of Excess, Horror, Evil and Ruin. London: Fourth Estate.
  11. Christopher Frayling (1996). Nightmare: The Birth of Horror. London: BBC Books.
  12. Brian Stableford, "Robbins, Tod", in David Pringle, ed., St. James Guide to Horror, Ghost & Gothic Writers (London: St. James Press, 1998) 1558622063 (pp. 480–1).
  13. Lee Server. Encyclopedia of Pulp Fiction Writers. New York: Facts On File, 2002. 978-0-8160-4578-5 (pp. 223–224).
  14. Robert Weinberg, "Weird Tales" in M.B Tymn and Mike Ashley, Science Fiction, Fantasy, and Weird Fiction Magazines. Westport, CT: Greenwood, 1985.0-313-21221-X (pp. 727–736).
  15. "Unknown". in: M.B. Tymn and Mike Ashley, Science Fiction, Fantasy, and Weird Fiction Magazines. Westport: Greenwood, 1985. pp.694-698. 0-313-21221-X

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսափ (ժանր)» հոդվածին։